Քայլող իրական պատմություններ
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց ցուցադրվում էին 7 ուրվապատկեր` քայլող կանանց տեսքով: Նրանք խորհրդանշում էին բռնության ենթարկված կանանց, եւ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իրական մի պատմություն:
Բռնության ենթարկված կանանցից մեկը` 32-ամյա Շուշան Մամյանը, պատմում է, որ հարազատ քեռին 15 տարեկան հասակում փախցրել է իրեն` աներորդու համար: Ապագա ամուսինը բռնությամբ տիրացել է իրեն, այնուհետեւ տեղափոխվել են գյուղ: Ամուսինը արգելել է շփվել ծնողների հետ եւ նույնիսկ դուրս գալ փողոց: Ամուսինը անընդհատ հարբած տուն է գալիս եւ ծեծում նրան, հիմա էլ նույնիսկ երեխաներին է ծեծում:
Իսկ 27 -ամյա Արմինե Կարապետյանն էլ «իր կյանքի» պատմությունը ներկայացնելիս նշում է, որ պարբերաբար նվաստման է ենթարկվում սկեսրայրի եւ սկեսրոջ կողմից: Սակայն այդ ամենը սաստկացել, երբ նրանք իմացել են, որ հարսը երկրորդ երեխային է սպասում: Սկեսրայրը եւ սկեսուրը նրան ստիպում են ազատվել երեխայից, իսկ ամուսինը չի կարողանում հակառակվել ծնողներին եւ ստիպում է հարմարվել նրանց ճնշումներին:
Ինչպես «Ա1+»-ին պատմեց «Կանանց իրավունքների կենտրոն»-ի հասարակայության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը, պատմությունները ընտրվել են «Թեժ գիծ» հեռախոսազանգերից եւ ուղղակի կանանց անուններն են փոխվել:
«Նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ընտանեկան բռնության երեւույթի վերաբերյալ»,- ասաց նա:
Թեեւ կենտրոնը զբաղվում է միայն կանանց խնդիրներով, սակայն կենտրոնի «Թեժ գծին» դիմում են նաեւ տղամարդիկ:
Ցուցահանդեսը կրում է «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագիրը: Ընթացքում անցորդներին բաժանվեցին թռուցիկներ եւ բուկլետներ բռնության երեւույթի մասին:
Ի դեպ, «Կանանց իրավունքների կենտրոն»-ը թեժ գիծ ունի նաեւ մարզերում, սակայն այնտեղ կանայք այդքան էլ իրազեկված չեն եւ ամաչում են բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքների մասին:
Հ.գ. Մանոլիս անունով բարեկամ չունեմ:
Էջանիշներ