Այ հարգելիս, դու լրիվ շիլափլավ սարքեցիր
Ոմ կարող է դավաճանել չամուսնացած մարդը??
Ինչ կապ ունի դավաճանությունը իմ ասածի հետ: Ընդամենը ասած ա "ուրիշի կնոջը մի նայի` ամուսնացած ա, մենակ քո կնոջը նայի` ամուսնացած էս"
Հո ռոբոտ չեն չամուսնացած` դեռատի մարդիք, որ առանց իրար քաղցր աչքով նայելու սիրահարվեն ու ամուսնանան ??
Այ չի թույլատրվում նախաամուսնական հարաբերությունները, բայց ցանկությունների մասին բան չի ասվում
Տարօրինակ տրամաբանություն ա կրոնական տրամաբանությունը: Աստված մարդուն տվել է բնազդը և զգացմունքը, բայց նաև դրել է դրանք արտահայտելու սահմանափակումներ և արգելքներ
Այսինքն չի ուզեցել, որ ռոբոտ լինեն, բայց չի էլ ուզեցոլ որ համը հանեն
Նախաամուսնական հարաբերությունների տարածումը կարող է բերել ամուսնությունների թվի կրճատման, որովհետև շատ զույգեր բավականին երիտասարդ հասակում ամուսնանում են միայն նախամուսնականից խուսափելու համար: ԷԼ չեմ ասում, որ եթե տղամարդը վստահ լինի, որ բոլոր կանայք առանց ամուսնանալու էլ կարող են իրենը լինել, ապա նույնիսկ չի ել մտնի ամուսնանալու գլխացավանքի տակ
Կին կա ամուսին ընտրելը հո բուտկից շոր առնել չի "մի հատ փորձեմ, տեսնեմ հարմարա, կվերցնեմ.." ???
Էդ ոնցա, որ ուրիշի հագած շորը հագնելը հակահիգիենիկ ա, ոմանք էլ զզվում են, բայց ուրիշի "հագած" (ներողություն արտահայտությանս համար, բայց ինչ էլ միտքս եկավ` մեղմ չէր) տղամարդուն կամ կնոջը պետք ա նորմալ համարի, նորմալ ընդունի և տարիներով հետը ապրի:
Էջանիշներ