Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Էս տելեգոնիայով արդեն բան արիք, թողիք: Էդ հաշվի չեն առել էլի եվրոպացիները, ամերիկացիները, ռուսները, որ սենց խավար ու չկայացած սերունդներ են տալիս, իսկ հայերը կան սենց վեհ ու վսեմ:

Խայտառակ վատ, հակաբարոյական, հակամարդկային թեմա է էս թեման: Երջանիկ են էն մարդիկ, ովքեր ոչ թե հաշվի չեն առնում կողքից ինչ կասեն, այլ էդ կողքի կարծիքը չեն էլ նկատում, իրանց դա պետք չի, էն որ պայքարում են էդ կարծիքի դեմ, ծաղրում կամ մարտնչում ու ասում՝ թքած ունենք, իրականում իրանք թքած չունեն, զգացե՞լ եք էս բարոյական նորմեր ասածը ինչքան ա խանգարում երջանիկ, կատարյալ երջանիկ լինելուն: Ես դրսում ուզում եմ երջանկությունից երեխայի նման թռվռալ, բայց մտածում եմ, որ կողքից վատ կնայեն ու չեմ անում ու եղա՞վ, որ մի քիչ սահանափակվեց, կաշկանդվեց իմ երջանիկ լինելը...

Արտասահմանում մի աղջիկ էի հավանել ու մարդաշատ վայրում բարձրացել էի իրենց տան դիմացի ծառը ու զգացմունքներս էի պատմում իրան, ու կողքից ոնց կնայեն, վեջս չէր, չէի նկատում, որովհետև ինձ համար մեկ էր, ասում էի՝ ո՞վ ա ինձ ճանաչում, հիմա էդ ազատությունը, որ ունեցել եմ Հայաստանից դուրս, ընդ որում երկրում, որտեղ ադաթների կապանքը շատ ավելի մեծ ա, քան մեզ մոտ, կարոտով եմ հիշում, ու փաստորեն հարցը նորմերի առկայությունը չի, հարցը ներքին ազատություն էր, որարտահատվում էր էն գիտակցումով, որ մեկ ա՝ ինձ ճանաչող չկա: Այստեղ ցավոք չեմ կարող էդքան ազատ լինել: Ուրիշների բարոյականությունը քննարկելը վատ բան ա, սարսափելի, եթե էդ բարոյակաոթյունից ոչմեկ չի տուժում, սպանվում, թալանվում, բռնաբարվում, բայց քանի որ միշտ դա քննարկողներ լինելու են, երանի էն մարդկանց,որ կկարողանան չնկատել ուղղակի դա: Ուզում են իրար հետ սեքս անեն, անում են, դե դուք քննարկեք, իրանց վեջը չի, իրանք երջանիկ են, ո՞վ շահեց, ո՞վ կորցրեց...
Վէր մի քանի պան աւել տսնայիր կողքդ, հարցերիդ պատասխանն էլ նհետը կը տսնայիր:
Տելեգոնիայով բան չենք անում, ասում ենք կայ:

Աշխարհին, այո´, մաքրությո՜ւն է պետք՝ Ա´յն հերոսների տխրունակ տեսքով, Որոնք մեռնում են... անգործությունից... Նաև ա´յն կանանց, որոնք մինչև մահ Ճանաչում են լոկ մեկ տղամարդու...

Պարոյր Սեւակ