Chuk-ի խոսքերից
Այսպիսով, հստակ չի, թե ի՞նչ է նշանակում սեփական նախաձեռնությամբ իրենց կյանքերն ու ճակատագրերը կապելը:
Դիցուք Արան ու Անահիտը որոշել են իրենց կյանքերն իրար կապել: Սակայն ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով նրանք դեռևս չեն կարող համատեղ կյանք վարել: Այսպես, հանգամանքներից մեկը կարող է լինել Անահիտի ծնողների՝ Վաղարշակի ու Շահանեի կարծիքը, որ քանի դեռ իրենց աղջիկը չի ավարտել ուսումնական հաստատությունը նա չպետք է ամուսնանա: Մի կողմ թողնենք սրա օրինաչափության, կոռեկտության, նորմալ ու աննորմալ լինելու հարցերը: Արձանագրում ենք դեպքը: Այսպիսով նրանք որոշել են կյանքերն ու ճակատագրերը իրար կապել, սակայն դեռևս պետք է 1 տարի, 7 ամիս, 2 շաբաթ և 3 օր սպասեն՝ մինչև Անահիտը ստանա իր դիպլոմը ու ծնողները համաձայնվեն ֆորմալացնել ամուսնությունը՝ հայկական ադաթներին, սովորություններին համաձայն Անահիտին կնության տալ Արային:
Բայց քանի որ նրանք որոշել են, որ իրենց կյանքերն ու ճակատագրերը իրար կապել, ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ, նրանք որոշում են օգտվել նաև ամուսնական կյանքի բարիքներից ևս մեկից՝ սեռական հարաբերություններից: Այդ դեպքում դա համարվու՞մ է նախաամուսնական սեռական հարաբերություն, թե՞ ամեն դեպքում համարվում է ամուսնական սեռական հարաբերություն, քանի որ նրանք իրենց սեփական նախաձեյնությամբ որոշել են ու կապում են իրենց կյանքերն ու ճակատագրերը:
Էջանիշներ