Այ ապրե՛ս, Վարդան ջան: Հենց էդ ա հարցը, որ ամեն մեկս ունենք բարոյականության մեր չափանիշները (ի դեպ բարոյականության չափանիշները ստատիկ բան չեն, այլ փոփոխական ժամանակում, տարածության մեջ, կոլորիտից և այլն): Յուրաքանչյուրս էլ պահում ենք բարոյականության մեր չափանիշները: Ընտրում ենք ապրելու մեր կերպը, մեր սկզբունքները, սահմանում մեր չափանիշները, բայց էդ ամեն ինչը իրավունք չի տալիս գնահատականներ հնչեցնել մեր ընտրածին հակառակն անողների նկատմամբ: Հասուն մարդիկ իրենք են ընտրում իրենց ապելակերպը, իրենք են որոշում, զբաղվել կամ չզբաղվել սեռական հարաբերություններով՝ մինչև ամուսնությունը կամ ամուսնությունից հետո: Ու մեզ չի տրված որևէ ընտրություն կատարողին փնովելը, նրան մեր հայացքները պարտադրել փորձելը: Մեր մեջ ասած էդ պարտադրելը գավառականություն ա:
Էջանիշներ