Սենց ասեմ, բարոյահոգեբանական լաիրժեք և հմապատասխան կերտվածքի ապահովման համար, իհարկէ սխալ է` թե աղջկա, և թե տղայի համար: Այդ ամենը գիտակցում էին մեր նախնիները և ամուսնությունները տեղի էին ունենում երիտասարդ, նույնիսկ պատանեկան տարիքում:
Սակայն, եթե դիտում ենք ֆիզիոլոգիայի տեսանկյունից, ապա բնությունը այդպիսի սահմանափակում դրել է միայն կանանց վրա` տղամարդու "կուսությունը" ոչ մի ձև չի երևում

Եթե բնությունից աղջկան որոշակիորեն տարբերվել է լինում, ապա դա անպայման իմաստ ունի:
Նաև ակհայտորեն առկա են անբացատրելի երևույթներ, ինչպես ասենք հեռածնության երևույթը (տելեգենեզ): Պարզվում է, որ աղջկա հետագա սերունդների վրա, չգիտես թե ինչպես անդրադառնում է առաջին սեռական զուգընկերը: Այդ երևույթը բավականին հնուց հայտնի է կենդանական աշխարհում, սակայն առայժմ ոչ մի գիտական հիմնավորում չի ստացել:
Մի բան էլ ավելացնեմ: Նորմալ հայ տղամարդը նախընտրում է, որ իր կնոջ համար լինի առաջին տղամարդը: Այս երևույթը գալիս է ոչ այնքան կրոնական, որքան ենթագիտակցական գենետիկ մակարդակով:
Բայց ասեմ ձեզ, որ շատ աղջիկներ էլ ցանկանում են լինել իրենց ամուսնու համար առաջին կինը!!!
Ընդ որում հասուն կանանց մոտ էլ կա մի ներքին մղում, որ "կույս" տղամարը ավելի ձգող և հետաքրքիր է:
Ներկայիս բարքերը, ինչպես նաև ամուսնական և սեռական կյանքը սկսելու ժամկետի երկարաձգումը հոգեբանական և ֆիզիոլոգիական խնդիրներ է ստեղծում, թե տղամարդու և թե կնոջ համար: Ուստի դժվար է ասել "30 տարեկան աղջիկ ջան, խելոք կմնաս", էլ չեմ ասում 30 տարեկան տղաների մասին

Ամեն դեպքում կողմ չեմ նախաամուսնական և առավել ևս արտաամուսնական կապերին:
Ի դեպ շեշտեմ, որ ամուսնություն ասելով ի նկատի չունեմ ԶԱԳՍ-ը կամ եկեղեցին: Մարդիք կարող են ամուսնանալ սեփական նախաձեռնությամբ իրենց կյանքերն ու ճակատագրերը կապելով

Էջանիշներ