Այսպիսով, այս պահի դրությամբ. չորս արական, երկու իգական ձայն՝ ընդդեմ երկու արական ձայների:
Փոքրիկ բան ավելացնեմ. տղամարդիկ կարողանում են կանանց վրա պահանջներ դնել միայն այն պատճառով, որ կանայք դա թույլ են տալիս: Եթե կանայք որոշեին կուսամոլ տղամարդկանց բոյկոտ հայտարարել (ՈՉ, ՈՉ, ՈՒ ՆՈՐԻՑ ՈՉ այն աննորմալ մեթոդներին, որոնց կանացի որոշ ծայրահեղական կազմակերպություններ սիրում են դիմել՝ խմբակային կուսազրկումներ և այլն. խոսքն ամուսնանալու պահին կույս չլինելու մասին չի, այլ կույս լինելու փաստը որպես ամուսնության պարտադիր պայման հանելը), տղամարդիկ ՍՏԻՊՎԱԾ կլինեին հաշվի նստել կանանց հետ: Կանանց ծեծող, ոչ կույս աղջիկներին «ոչ մաքուր» համարող, և այլ տղաների հետ ոչ մի հարաբերություն սկզբունքայնորեն չունենալ: Մասսայականորեն: Սաբոտաժ մտցնել նրանց շարքերում՝ տղաներ, որոնք հաշտվում են իրադրության հետ ու պատրաստ են փոխվել, և այլն, որ երկկողմանի բոյկոտ չլինի՝ դիմացի շարքը խախտվի: Հասարակությա վերաձում, գոնե մի ոլորտում:
Խնդիրը նրանում է, որ, ինչպես կասեր Գեյմանը, ոչ ոք չի կարող համոզել հազար կատուների նույն բանի մասին երազել:
Էջանիշներ