User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գոռ Ջան - Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախամուսնական սեռական կապ
    1.Նախ եթե փոխում ես մի քանի սեռական զուգընկեր, դառնում ես նրանցից յուրաքանչյուրից ձեռք բերած նորատիպ ու անձին յուրահատուկ միկրոօրգանիզմների կրիչ, և փոխանցում ես դրանք ապագա կնոջդ, ինչը կարա հանգեցնի տարբեր տեսակի ալերգիկ երևույթներից մինչև խրոնիկ հիվանդություններ
    Եթե խոսքը մաշկավեներական հիվանդությունների մասին չի, ապա պահանջում եմ ապացույց: Ըստ իս, սուտ ինֆորմացիա է: Եթե խոսքը գնում է տելեգոնիայի մասին, ապա այն մի անգամ արդեն շոշափել եմ, ու ցույց տվել, որ գոյություն չունի:
    2. եթե ապագա կնոջդ հետ ունենում ես սեռական կապ, ապա պարզա,որ ամուսնանում ես կուսությունից զրկվածի հետ
    Ու՞: Դա ինձ պետք է ցնցե՞ր: Ինձ ավելի շուտ կցնցեր կույսի հետ ամուսնանալը:
    3. եթե վստահ չես, ու որոշում ես ստուգես նոր ամուսնանաս, ուրեմն չկա փոխադարձ վստահության էն մակարդակը,որը ունենում են ամուսնության շեմին
    Իսկ եթե պարզապես որոշել եք հաճելի երեկո անց կացնել
    4. Էս կետը Քրիստոնյաների համարա: Կուսությունից զուրկ աղջիկը իրավունք չունի մտնել եկեղեցի հարսի քողի տակ, ու մասնակցել ամուսնության հոգևոր արարողությանը
    Իսկ, մասնավորապես, իմ ****ի՞ն է, թե այդ առիթով ինչ կմտածեն տերտերները (վատ բան չմտածեք, աստղանիշների տակ թաքնված է ՏԱՆՁ բառը):
    5. Սա էլ իմ կարծիքնա: Շարժվեք ծնողների օրինակով: Ամեն դեպքում ծնողը թե փորձառույա թե հոգատար:
    Որտեղի՞ց գիտես: Կարող ա ծնող ա՝ նախամուսնական ոչ մի բան չի ունեցել:
    6. Եթե ժամանակները փոխվում են, չի նշանակում որ մաքրության չափանիշներն էլ են փոխվում: Կան արժեքներ , որոնք մնայուն են ու կայուն բոլոր ժամանակներում:
    Ահամ: Բայց անընդհատ լինում են կոմպլեքսավորված ու ինչ-որ հիվանդագին բաներով տառապող մարդիկ, ովքեր իրենց սեքսից վախը փորձում են փաթաթել մնացածի վրա՝ անվանելով դա մաքրություն: Իրական մաքրությանը կարելի է հասնել միայն մի կերպ. օճառով:
    Համ էլ՝ էդ ի՞նչ մաքրություն է, որ գողը կարող է տանել
    Ու մի բան էլ, կուտակված էներգիան, որը գերակշռող մեծամասնության մոտ արտահայտվումա գրգռվածության ձևով, կարելիա ուրիշ ձև վատնել, առանց վնասելու սեռական օրգանները:
    Դե հա, ո՞վ ա ասում սեռական օրգանները պողպատաձուլական ստանոկի մեջ մտցնել կարելի ա պարզապես սեքսով զբաղվել: Ի գիտություն, նշեմ, որ որոշ տարիքից հետո, երբ սեռական ֆունկցիան կանոնակարգվում ա, սեռական կարիքները որևէ կերպ չբավարարելը կարա բերի սեռական թուլության, ժամանակից շուտ պրծնելու, պրոստատիտի ու նման լիքը ոչ այնքան հաճելի երևույթների:
    Տարբերակներ կան յոգայում և որոշ արևելյան մարտարվեստներում:
    Որպես ոլորտին շատ լավ ծանոթ մարդ ասեմ, որ ոչ յոգայում, ոչ էլ արևելյան որևէ մարտարվեստում սեքսին փոխարինող ոչինչ չկա: Յոգայում կան պրակտիկաներ՝ բրահմաչարյայի (սեռական պահքի տեսքով) հետ կապված, բայց դա նախատեսված է սեռական էներգիան այլ նպատակներով օգտագործելու, ոչ թե սեռական տեսքով արտահայտվող էներգիան ճիշտ ուղու բերելու համար:

    Չեմ սիրում նման ինքնագոհ գրառումներ, որոնց տակ ոչինչ չկա: Հիմա ասեմ՝ հիմնավորիր, կարո՞ղ ես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (06.12.2010), E-la Via (06.12.2010), Magic-Mushroom (06.12.2010), VisTolog (10.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •