User Tag List

Էջ 47 93-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

  1. #691
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամուսնանամ.
    1. Եթե աղջիկը ի ծնե կույս չի:
    2. Եթե աղջկան ժամանակին բռնաբարել ա մեկը: (Էս 2-ը գործնականում անհնար տարբերակներ են)
    3. Եթե էդ աղջկան կուսությունից ես եմ զրկել:
    Հայկ ջան, մնում էր ավելացնեիր՝
    համապատասխան կանդիդատները գրեն պմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2010), Freeman (05.08.2010), Quyr Qery (08.12.2011), tikopx (05.08.2010), Աբելյան (05.08.2010), Երկնային (05.08.2010), Հայուհի (05.08.2010), Նիկեա (01.04.2017), Չամիչ (05.08.2010), Ռեդ (05.08.2010)

  3. #692
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախամուսնական սեռական հարաբերություններ ասվածը կարելի է տարբեր կերպ հասկանալ: Նախամուսնական սեռական կյանք էն մարդու հետ ում հետ պատրաստվում ես ամուսնանալ, նախամուսնական սեռական կապ մեկի հետ ով չի պատրաստվում քեզ հետ ամուսնանալ եւ այլն....

    Երկրորդ տարբերակի դեպքում արգելքներ դնելը դեռ մի կերպ կարելի է հասկանալ, բայց առաջին տարբերակի դեքպում, երբ մարդիկ արդեն նշանվել են, 5-7 ամիս հետո պատրաստվում են ամուսնալ, պարտաճանաչ նստել սպասում եմ առաջին ամուսնական գիշերվան, մեղմ ասած հակաբնական է, կոպիտ ասած՝ աննորմալ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2010), tikopx (05.08.2010), Ռեդ (05.08.2010), Սամսար (05.08.2010)

  5. #693
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ թե այս նյութը շատ է համապատասխանում թեմային, ինչևէ կարդացեք շատ հետաքրքիր է

    ԿՈՒՅՍ ՀԱՐՍՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԷԻՆ

    Հնում որոշ ազգերի համար կույս ամուսնանալը խայտառակություն էր

    Ուսումնասիրելով մարդկության սեքսուալ հին ավանդույթները, սկսում ես մտածել, որ դարեր առաջ մեր նախնիները շատ ավելի ազատ են եղել սեռական հարաբերություններում, քան այսօրվա քաղաքակիրթ մարդիկ: Մեր նախնիները ամեն ինչ անում էին, որպեսզի սեքսից առավելագույն հաճույք ստանային եւ նմանապես հաճույք պատճառեին զուգընկերոջը: Ճիշտ է, մեր նախնիների ամենատարածված սեքս-ավանդույթներից էր հաճույք պատճառել ոչ միայն ամուսնուն, այլեւ գյուղապետին, հարգարժան հյուրին կամ, ասենք, անծանոթ անցորդին, այնուամենայնիվ, նրանց համար դա «սուրբ» գործ էր:
    Օրինակ՝ Տիբեթում նախքան ամուսնանալը կինը պետք է նվազագույնը 20 տղամարդու հետ սեռական կապ ունենար, հակառակ դեպքում «տունը կմնար»: Եվ որպեսզի որքան հնարավոր է շատ տղամարդու գրավեին, չամուսնացած տիբեթուհիները դուրս էին գալիս իրենց բնակավայրի գլխավոր մայրուղի եւ օրերով սպասում անցորդներին: Երբ հանդիպում ու գայթակղում էին երկար սպասված անցորդին ու վերջապես սեռական ակտը կայանում էր, տիբեթուհիները նորաթուխ երկրպագուից ինչ-որ իր էին խնդրում՝ փոքրիկ հայելի կամ ոչ թանկարժեք թեւնոց, վզնոց: Դա արվում էր ոչ թե որպես հուշ՝ անմոռանալի սեքսի մասին, այլ գյուղի ավագներին ու ավանդապաշտներին ապացուցելու, որ իսկապես սեքս եղել է եւ ըստ այդ նվերների քանակի՝ հաստատվում էր նաեւ գայթակղված տղամարդկանց քանակը: Ընդ որում, նույն Տիբեթում կույս ամուսնանալը պարզապես խայտառակություն էր: Եթե որեւէ ընտանիք կույս աղջիկ հարս բերեր ու հանկարծ այդ «գույժն» ընկներ հարեւանների ականջը, ապա ամբողջ ընտանիքին գյուղից վտարում էին:
    Ըստ Հերոդոտոսի, աֆրիկյան հենդա ցեղերի կանանց ոտքերը զարդարում էին կաշվե շղթաները: Որքան շատ այդ շղթաներից, այնքան այդ կանայք մեծ հարգանք էին վայելում տղամարդկանց շրջանում: Բանն այն է, որ շղթաների քանակով հաշվում էին, թե որքան տղամարդ է եղել այդ կնոջ կյանքում: Աֆրիկացի կանայք անգամ հպարտանում էին ոտքի շղթաների քանակով. որքան շատ շղթա՝ այնքան ցանկալի հարսնացու: Այս ավանդույթում ինչ-որ տրամաբանություն կա: Եթե հաշվի առնենք, որ սեքսը ամուր ընտանիքի գրավականներից է համարվում, ապա տիբեթուհիներն ու աֆրիկուհիները մի քանի տասնյակ տղամարդու հետ սեռական կապի մեջ մտնելով, ոչ միայն իրենց աստվածներին էին հաճոյանում, այլեւ փորձ էին ձեռք բերում եւ վերջապես ընտրում էին լավագույն փեսացուին: Ասում են՝ Տիբեթի եւ Աֆրիկայի որոշ գյուղերում դեռեւս այս ավանդույթը պահպանվել է:
    Իսկ ահա Հյուսիսային Կամչատկայի բնակիչները դարեր շարունակ հյուրընկալության շատ համարձակ ավանդույթ ունեին: Տանտիրոջ համար մեծ պատիվ էր, եթե հյուրը սեռական կապի մեջ մտներ տանտիրուհու հետ: Ուստի տանտիրուհին ջանք չէր խնայում հյուրին դուր գալու համար: Եթե հանկարծ հյուրը ցանկություն չհայտներ սեռական հարաբերություն ունենալ տիկնոջ հետ, դա համարվում էր մեծ վիրավորանք: Իսկ երբ տանտիրուհուն հաջողվում էր սեռական հարաբերություն ունենալ հյուրի հետ եւ 9 ամիս հետո երեխա էր ծնվում, ապա ողջ գյուղով մեծ շուքով նշում էին այդ առիթը՝ որպես երկար սպասված տոն:
    Պոլինեզիայում ամուսնանալուց առաջ հարսնացուն պետք է գոնե 2 երեխա ունենար, ընդ որում՝ երեխաների հայրությունը ոչ ոքի չէր հետաքրքրում: Գուցե ավանդույթի նպատակը ցեղը բազմացնե՞լն էր:
    Նախկինում Նոր Գվինեայի Տրոբրիան կղզիներում զուգընկերոջը գրգռելու լավագույն տարբերակ էր համարվում նրա թարթիչները, բառի բուն իմաստով՝ կրծելը: Գուցե այս տարբերակը կիրառեն մազոխիստական սեքսի սիրահարները, բայց սովորական «մահկանացուների» համար բավական է նաեւ էրոգեն գոտիները համբուրելն ու շոյելը:
    Հանուն սեքսի՝ մարդիկ ինչի ասես, որ ընդունակ չեն: Ինդոնեզիայի Սումատրա կղզու բատտա ցեղի տղամարդիկ իրենց առնանդամի աշխատանքն «աշխուժացնելու» նպատակով սեռական ակտից առաջ առնանդամի ծայրից մետաղի կտորներ կամ փոքրիկ քարեր էին մտցնում: Բատտա ցեղի տղամարդկանց կարծիքով, այդպես նրանք յուրահատուկ հաճույք էին պատճառում զուգընկերուհուն: Դժվար է ասել, թե ինչպիսի զգացողություններ են ստացել կանայք, բայց որ դա միանշանակ վտանգավոր փորձարկում է, կհամաձայնեն շատերը:
    Խաղաղ օվկիանոսի Միկրոնեզիա կղզու ցեղերից մեկի տղամարդիկ կանանց գրգռելու համար սեռական ակտին մասնակից էին դարձնում խայթող մրջյունին, որի խայթոցը կարճատեւ, բայց շա՜տ սուր էրոտիկ զգացողություն էր պատճառում:
    Կորեացի եւ ճապոնացի կանայք մինչ օրս էլ սեռական ակտի ժամանակ տղամարդուն «զգոն» պահելու համար ոսկե ասեղով «քնքշանքով» ծակում են նրա առնանդամը: Ըստ ճապոնուհիների, դա խթանում է սեռական ցանկությունը:
    Բրազիլիայի տոպինամբա ցեղի տղամարդիկ կարծում են, որ իրենց ցեղակից կանանց դուր է գալիս միայն մեծ առնանդամը, եւ ցեղակից կանանց երազած չափսերին հասնելու համար, նրանք անգամ թունավոր օձերի խայթոցին էին դիմում: Դժվար թե այսօր որեւէ եվրոպացի տղամարդ դիմի նման քայլի, քանի որ վաղուց արդեն կանայք համոզվել են, որ կարեւորը չափսերը չեն, այլ տեխնիկան:
    Ըստ աֆրիկյան ցեղերից մեկի ավանդույթի, ամուսնանալուց առաջ փեսացուները յուրօրինակ քննություն էին հանձնում: Նրանք նախ հարսնացուի մոր հետ պետք է սեռական կապի մեջ մտնեին: Բայց նախքան զոքանչի հետ սեքսը, հարսնացուի հայրը ստուգում էր տղամարդու ատամները, մազերը, առնանդամն ու մարմնի այլ հատվածներ, որից հետո որոշում՝ թե քանի անգամ պետք է փեսացուն «հաճույք պատճառի» հարսնացուի մորը: Ընդ որում, խեղճ փեսացուն 3-4 անգամով քննության «տակից» դուրս չէր գա: Եթե փեսացուն դիմանար՝ ցեղի հարգանքին կարժանանար:
    Աֆրիկայի շելլուկ ցեղերի առաջնորդին բաժին էին հասնում ցեղի բոլոր սեռահասուն գեղեցկուհիները: Այդ գեղեցկուհիներին միանգամից նույն ժամանակահատվածում էին ամուսնացնում առաջնորդի հետ եւ պատահում էր, որ հարսնացուների թիվն անցնում էր 100-ը: Տղամարդիկ, մի շտապեք նախանձել շելլուկների առաջնորդներին: Եթե հանկարծ ու մի օր կինը դժգոհեց, որ ամուսինն այլեւս չի կարողանում բավարարել իրեն, ապա ամբողջ ցեղով մեկ նրան տանջամահ էին անում: Սա բացատրվում էր նրանով, որ իմպոտենտ տղամարդը ընդունակ չէ բերքատվության ուժը փոխանցել հողին եւ անասուններին, ինչից էլ կախված է ամբողջ ցեղի բարեկեցությունը: Այսօր էլ աֆրիկյան շատ ցեղերի մոտ նման ավանդույթներ կիրառվում են:

    Վերը թվարկված սեքս-ավանդույթներից ժամանակակից կանանց համար թերեւս ամենաընդունելին հնդկականն է: Ըստ դրա, եթե որեւէ կին ցանկանում է որեւէ տղամարդու՝ անգամ ամուսնացած, ապա այդ տղամարդն իրավունք չուներ մերժել կնոջը: Դա համարվում էր մեծ մեղք: Ասում են՝ հնդկական որոշ «խուլ» գյուղերում դեռեւս պահպանվել է այս ավանդույթը:

    ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

    Աղբյուրը՝ Առավոտ
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 05.08.2010, 01:07:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (05.08.2010), kyahi (05.08.2010), Quyr Qery (08.12.2011), Skeptic (05.08.2010), tikopx (05.08.2010), Ռուֆուս (05.08.2010)

  7. #694
    Մշտական անդամ Սամսար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Տարիք
    57
    Գրառումներ
    194
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ թե այս նյութը շատ է համապատասխանում թեմային, ինչևէ կարդացեք շատ հետաքրքիր է

    ԿՈՒՅՍ ՀԱՐՍՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԷԻՆ

    Հնում որոշ ազգերի համար կույս ամուսնանալը խայտառակություն էր

    Ուսումնասիրելով մարդկության սեքսուալ հին ավանդույթները, սկսում ես մտածել, որ դարեր առաջ մեր նախնիները շատ ավելի ազատ են եղել սեռական հարաբերություններում, քան այսօրվա քաղաքակիրթ մարդիկ: Մեր նախնիները ամեն ինչ անում էին, որպեսզի սեքսից առավելագույն հաճույք ստանային եւ նմանապես հաճույք պատճառեին զուգընկերոջը: Ճիշտ է, մեր նախնիների ամենատարածված սեքս-ավանդույթներից էր հաճույք պատճառել ոչ միայն ամուսնուն, այլեւ գյուղապետին, հարգարժան հյուրին կամ, ասենք, անծանոթ անցորդին, այնուամենայնիվ, նրանց համար դա «սուրբ» գործ էր:
    Բայց սրանցից ո՞ր մեկին ես կարամ իմ նախնին համարել՝ թեկուզ ամենահեռավոր...
    Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (05.08.2010)

  9. #695
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սրանցից ո՞ր մեկին ես կարամ իմ նախնին համարել՝ թեկուզ ամենահեռավոր...
    Ասում են կյանքը աֆրիկայից ա առաջացել


  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2010), murmushka (05.08.2010), tikopx (05.08.2010), Աբելյան (05.08.2010)

  11. #696
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սրանցից ո՞ր մեկին ես կարամ իմ նախնին համարել՝ թեկուզ ամենահեռավոր...
    Դա արդեն դու պիտի իմանաս

    ---------- Ավելացվել է՝ 11:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:19 ----------

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում են կյանքը աֆրիկայից ա առաջացել

    Ինչպես նաև AIDS-ը
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 05.08.2010, 11:27:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.08.2010)

  13. #697
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սամսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սրանցից ո՞ր մեկին ես կարամ իմ նախնին համարել՝ թեկուզ ամենահեռավոր...
    Վերջերս կարդում էի, որ էդ բերված օրինակներից շատ–շատերը տարածված են եղել նաև հեթանոս հայերի մոտ։ Էնպես որ աֆրիկա հասնել պետք չի
    When life gives you lemons, make lemonade

  14. #698
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ թե այս նյութը շատ է համապատասխանում թեմային, ինչևէ կարդացեք շատ հետաքրքիր է

    ԿՈՒՅՍ ՀԱՐՍՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԷԻՆ
    Ժողովուրդ, ո՞վ կարող է ինձ ասել թե ի՞նչ կարժենա ճանապարհորդությունը էս արձակուրդներին Տիբեթ, հետո Ալյասկա, Աֆրիկայի որոշ գյուղեր, Հյուսիսային Կամչատկա... շատ հետաքրքիր է ծանոթանալ նրանց մշակույթին...

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (05.08.2010), tikopx (05.08.2010), yerevanci (05.08.2010), Աբելյան (05.08.2010), Արծիվ (05.08.2010), Նիկեա (01.04.2017), Սամսար (05.08.2010)

  16. #699
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էլ ախորժակդ բացվելա
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  17. #700
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ո՞վ կարող է ինձ ասել թե ի՞նչ կարժենա ճանապարհորդությունը էս արձակուրդներին Տիբեթ, հետո Ալյասկա, Աֆրիկայի որոշ գյուղեր, Հյուսիսային Կամչատկա... շատ հետաքրքիր է ծանոթանալ նրանց մշակույթին...
    ՁԻԱՀ, AIDS

  18. #701
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ո՞վ կարող է ինձ ասել թե ի՞նչ կարժենա ճանապարհորդությունը էս արձակուրդներին Տիբեթ, հետո Ալյասկա, Աֆրիկայի որոշ գյուղեր, Հյուսիսային Կամչատկա... շատ հետաքրքիր է ծանոթանալ նրանց մշակույթին...
    էհ, կրքերը թեժանում են

  19. #702
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ մի քիչ ազերիների ջրաղացին ջուր լցնեմ: Մի քանի մտքեր երեկ կարդացի՝ բավականին անընդունելի: Նյարդայնանում եմ, որ մինչև հիմա շատերին քորում ա մարդկանց անձնական կյանքում մտնելը: Նյարդայնացնում ա, որ գրառում եմ տեսնում, որ չեն ամուսնանա ոչ կույսի հետ: Լավ ենք անում չեք ամուսնանում չկույսերի հետ, բայց ի՞նչի համար խիստ անձնական թեման դարձնենք հասարակության համար բաց քննարկման առարկա: Հիմա մարդ են պատահել ա, ի՞նչի մեր «սուտի» պահպանողական հայացքներով առաջադեմ երևանք՝ վերին աստիճանի տղամարդկային արժանիքներով պատված: Իսկական տղամարդը նա չի, որ ամուսնանում ա միայն ու միայն «կույսի» հետ: Պահպանողական ու ավանդապաշտ տղեն, հարգում ու սիրում ա կնոջը ինչպես, որ կա: Պահպանողական տղեն կնոջ սխալ արարքի համար մի սովորական հայացքով այնպես ա նայում, որ տեղն ու տեղը չորանա: Այլ ոչ թե մենակ կույսի հետ ամուսնանալու մասին մտածում, ջհանդամը, թե մի հատ էլ գլխին նստի, շրջապատհից ու ծնողից կտրի, վիզ դրած ցանկանա առանձին ապրի, ու կեղտոտ հոգեբանությամբ սկսի այնքան թունավորել կյանքդ, որ կյանքի մասին, առավել ևս սեքսի մասին սկսես զզվանքով մտածել: Երանի տվեք, որ կինդ լինի բարեհաջող, ընտանիքիդ անդամներին ու առաջին հերթին քեզ հարգող: Չլինի միայն բարեկեցիք կյանքի մասին մտածող, այլև ընտանեկան ամենանեղ պահերին քեզ սատարկանգնող: Թասիբը այն չի, որ կույսի հետ ես ամուսնացել: Կարևորը սիրի ու գնահատի քեզ ինչպես, որ կաս ու չդավաճանի հայացքներդ, չտրորի տղամարդկային արժանապատվությունդ, որպեսզի շրջապատումդ կախ հայացքով ման չգաս ու ամաչես, որ նման դարվեշի հետ ես կյանքդ կապել: Ու գիտեք ինչու՞ են այսօրվա մեր աղջիկների մեծ մասը մինչ ամուսնանալը տրվում /զզվում եմ էս արտահայտությունից/ տղաներին, որովհետև էնքան շառլատան կամ էլ անհեռատես ոչխարներ կան, որ երդում պատառ են ուտում, որ վաղը հենց կամուսնանան նրանց հետ, որ նույսնիսկ Աստված չի բաժանի իրանց սերը, միայն թե բավարարեն իրանց գելխեղդային հաճույքները: Մեղադրում ենք, նման աղջիկներին, բայց արի ու տես մեծամասնությունը, որ այսօր այդ կարգավիճակում է, վերը նշվածս թշվառների պատճառով է: Էսքանը գրեցի-գրեցի, սակայն պատրաստ չեմ վաղը ևեթ ամուսնանալ չկույսի հետ, բայց չեմ էլ պատրաստվում ամուսնանալ ինձ իմպոտենցիայի աստիճանի հասցնող ագռավի հետ: Աղջիկներին էլ կոչ եմ անում, չմիամտվել ու հոգով-սրտով ու բան-մանով չնվիրվել ամեն մի հանդիպակած Ալֆոնսի: Զսպեք Ձեզ, չգիտեք թե ինչ կլինի հետագայում:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 05.08.2010, 17:45:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  20. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.08.2010), Chilly (05.08.2010), einnA (07.08.2010), Freeman (05.08.2010), Kita (05.08.2010), Moonwalker (05.08.2010), Quyr Qery (07.04.2011), Shah (05.08.2010), Skeptic (05.08.2010), tikopx (05.08.2010), Valentina (05.08.2010), Yevuk (05.08.2010), Արծիվ (05.08.2010), Արևածագ (23.09.2010), Երկնային (05.08.2010), ՆանՍ (06.08.2010), Նարե (08.08.2010)

  21. #703
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ժունդիայի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղադրում ենք, նման աղջիկներին, բայց արի ու տես մեծամասնությունը, որ այսօր այդ կարգավիճակում է, վերը նշվածս թշվառների պատճառով է: Էսքանը գրեցի-գրեցի, սակայն պատրաստ չեմ վաղը ևեթ ամուսնանալ չկույսի հետ, բայց չեմ էլ պատրաստվում ամուսնանալ ինձ իմպոտենցիայի աստիճանի հասցնող ագռավի հետ: Աղջիկներին էլ կոչ եմ անում, չմիամտվել ու հոգով-սրտով ու բան-մանով չնվիրվել ամեն մի հանդիպակած Ալֆոնսի: Զսպեք Ձեզ, չգիտեք թե ինչ կլինի հետագայում:

    Որ կարգավիճակու՞մ: Էնպես խոսեցիր կարծես խոսքը մի ողբերգական ու ցավալի կարգավիճակի մասի է, ամբողջ պատմությունն էլ հենց այն է, որ էտ ամենից տենց ողբերգություն չսարքվի: Որորվհետեւ նման մոտեցումը չափազանց կաշկանդում եւ հիվանդացնում է մարդու նորքին աշխարհը, էսքան ագրեսիա ո՞րտեղից մեր ազգի մեջ հենց ինքներս մեր հանդեպ, որովհետեւ նման անառողջ սահմանափակումներով ինքներս մեզ չափից դուրս մեծ ցավ ենք պատճառում ու ի վերջո թշնամանում մեկս մեկի դեմ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  22. #704
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ ասելով, ողբերգալին ի նկատի չունեմ Չամիչ, ես էլ չեմ կարողանում տանել այդ երևույթը, որ մարդկ համարում եմ դժբախտություն: Ի նկատի ունեի ոչ կույսը:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  23. #705
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ժունդիայի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ասելով, ողբերգալին ի նկատի չունեմ Չամիչ, ես էլ չեմ կարողանում տանել այդ երևույթը, որ մարդկ համարում եմ դժբախտություն: Ի նկատի ունեի ոչ կույսը:
    Դե, քո խոսքերը հենց նման կերպ հնչեցին, ստացվեց, որ էտ թշվառների պատճառով էտ աղջիկները նման թշվառ կարգավիճակում են

    Իրականում, թշվառ կարգավիճակում մենք բոլորս ենք, որ բնությունից տրված, բնական կյանքով ապրելու համար մարդիկ նման խարդախ միջոցների պիտի դիմեն:

    Ի դեպ, հարեւան թեմայում նշեցի այն մասին, որ իրեն դժբախտ համարող ազգերի տասնյակում հայերը զբաղեցնում են պատվավոր 2-րդ հորիզոնականը, համոզված եմ, որ հենց այս հարթության մեջ պետք է փնտրել խնդրի արմատները
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 05.08.2010, 18:29:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2010), Kita (05.08.2010), Yevuk (05.08.2010)

Էջ 47 93-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •