ՀԻԱՑԱ"Ծ ԵՄ; ԲԱՐՁՐ ԵՎ ԿԱՆԳՆԱԾ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ԵՄ:ԱՊՐԵՍ:P.S.-ի խոսքերից
Ավելի գավառամիտ քննարկում անհնար է պատկերացնել, այն էլ այս դարում: Ինչի մասին կարելի է խոսել. դա վաթսունականներին կամ շատ-շատ յոթանասունականներին էր էդ խնդիրը սոցիալական Երեւանում: Հիմա կա դեռ մարզերում:
Բայց ապրելով մայրաքաղաքում, գլոբալիզացիայի դարում, որտեղ ժողովուրդները ու ազգերը մեկ կաթսայի մեջ բովվում են, խոսել ու էն էլ թեժ-թեժ քննարկել աղջկա կուսությունը: Էդ կուսությունը տասնհինգ րոպեում վերականգնում են: Դա այլեւս խնդիր չէ:
Իրականում խնդիր է մտածողությունը: Իրականում պրոբլեմը էդ վաթսուն-յոթանասունականներին երեւան տեղափոխված գյուղացիների զավակներն ու թոռներն են, որ մինչեւ հիմա ապրում են իրենց գեղի կլուբի մտածողությամբ եւ հենց էդ քաղաքակրթությունն էլ կրում են: Ինչքան էլ ուզեն մոդայիկ հագնվեն: Չեն ինտեգրվում:
Իրականում "քաղաքի տղեն" ոչ թե կմտածի կույս աղջիկ առնելու մասին, այլ իրական կյանքի ընկեր ընտրելու: Թե երբ է զբաղվելու սեքսով նրա հետ, իրա ու էդ աղջկա միջեւ առաջացած քիմիայից է կախված:
Որովհետեւ էդ քաղաքի գեղցի տղերքը սեքսը դիտում են որպես անանսական հաճույք, իսկ ամուսնանում են, դա անվճար եւ պարբերաբար ունենալու համար: Ու մեկ էլ ջահել պապա դառնալու: Չեն էլ մտածում, որ իրենց պապերը շուտ էին ամուսնանում, որ աշխատուժը ավելանա:
Իսկ "ազատ կյանքով" երեւանում ապրում են հիմնականում այն աղջկերքը, որոնք պոռնկությունը համարում են ժամանակակից կյանքի բաղկացուցիչ, որ "ամերիկանսկի պիրոգ" կամեդիան դիտում են որպես կինովավերագրություն ԱՄՆ-ի մասին:
Ցավում եմ: Իսկապես եմ ցավում: Որ մի ամբողջ ու մի նոր սերունդ էլ դաստիարակվում է խորհրդային բերդ-գաղութային, գավառագեղջկական հոգեբանությամբ, մտահորիզոնով եւ արժեքներով:
Էս թեմային համահունչ մեկ էլ օժիտն է...
Էջանիշներ