Խորը թյուրիմացության մեջ ես, եթե կարծում ես, որ Ամերիկայով սիրահարված եմ կամ էլ կարծում եմ, որ ամերիկան պետք է դառնա իմ բարոյական եւ մարդկային արժեհամակարգի ներշնչանքը:
Չէ, հավատա: Ոչ երեկվա երեխան եմ, ոչ էլ Ամերիկայից գրգռված չտես մարդ: Ու ընդհանրապես, Ամերիկան ու Եվրոպան կուսության հետ կապ չունեն: Ես խոսում եմ իրական, ՄԱՐԴԿԱՅԻՆ արժեքների մասին: Որ աղջկա կուսությունը մարդկային դժբախտության եւ այլասերության պատճառ չդառնա:
Իսկ ընդհանրապես, ամբողջ աշխարհում, այդ թվում Ամերիկայում եվ Եվրոպայում, հասարակության ամենակարեւոր օղակը ընտանիքն է: Ու զարգացած երկրների հիմնական պրոբլեմը ոչ թե նա է, որ ամուսինները ոնց ուզում ապրում են, այլ որ միայնակ ապրելուց չեն վախե նում: Իսկ այսօր մեզ ամուսնալուծությունից հենց դա է պահում:
Պատկերացնում ես, Հայաստանում ամուսնալուծությունների քանակը որքան կլիներ, եթե կինն իմանար, որ իր երեխաները իր ուսին կարող է նորմալ ապրել: Հավատա, որ շատ կլիներ:
Ու ի սեր Աստծո, հերիք է մեր բոլոր տառախանքների ու մեղքերի համար ԱՄՆ-ին եվ Եվրպոյաին մեղադրենք: Վաղուց արդեն հին ազգ են, ու եթե այսօր մի բան էն չի, ապա դա մեր մեղքով է: Իսկ Արեւմուտքը մեզանից շատ բան չի ուզում:
Իր նոր հարեւանն ենք, ընդլայնումից հետո, ասում է, ապե, եթե դեմ չես, կարող ա ժողովրդավար լինես: Այսինքն քաղաքակիրթ, այսինքն մարդու, բոլորի իրավունքները հարգող...
Էջանիշներ