Ընդհանուր առմամբ համաձայն եմ քեզ հետ: Կան օրենքներ: Համաձայն եմ, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Իմ ասածը հենց դա է. մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքների համար: Եթե նույնիսկ իրեն այդպես չի թվում, հասարակությունը նրան կստիպի պատասխան տալ: Պարզապես եթե դու դրան պատրաստ ես, ապա շատ լավ, պատասխանիր: Եթե ոչ, կա 2 տարբերակ.ihusik-ի խոսքերից
1. պատրաստ չես պատասխանատվության ու գիտակցում ես դա,
2. պատրաստ չես պատասխանատվության ու չես գիտակցում դա:
Առաջին դեպքում կարող ես պարզապես խուսափել այդ քայլը կատարելուց կամ, այլ կերպ ասած, «ռիսկի չդիմել»: Իսկ եթե ուզում ես «ռիսկի դիմել», ապա բարի եղիր սովորել, թե հետո ինչ պիտի պատասխանես հասարակությանը: Հակառակ դեպքում դու ոչ թե առաջին, այլ երկրորդ խմբին ես պատկանում, քանի որ չես գիտակցում քո՝ պատասխանատվության պատրաստ չլինելը:
Ինչ վերաբերում է երկրորդ խմբին, ապա ինչպես ասում են՝ «մեղքը քո վիզը»: Ոչ ոք մեղավոր չի նրանում, որ ինչ-որ մեկը խելք չունի: Թող մի քիչ էլ «քիթը գետնին առնի», որ սկսի ուղեղը աշխատացնել:
Մի բան էլ. ահավոր նյարդայնանում եմ, երբ ամուսնությունից առաջ սեռական հարաբերություն/ներ/ ունեցած աղջկա մասին ասում են, թե՝ «աղջիկը խաբնվել ա»:Չեմ հասկանում. խաբնվելս ո՞րն ա: Եթե բռնաբարություն տեղի չի ունեցել, աղջիկը իր հոժար կամքով ա դա արել, էլ ի՞նչ խաբել-խաբնվելու մասին ա խոսքը:
Իսկ եթե էդ աղջիկն իրոք էդքան հավակերպ ա, որ իրեն ինչ-որ մեկը խաբի ու ինքն էլ խաբնվի, ապա դա ոչ միայն չի մեղմացնում իրավիճակը, այլ, ընդհակառակը, գցում է նրա վարկանիշը:
Բայց չէ՞ որ բնությունը մեզ ստեղծել է «ազատ ու սեփական կրքերի գերի»: Տիեզերական կամ բնական օրենքները խախտվում են ոչ թե մեր՝ «կրքերի գերի» դառնալուց, այլ մարդկային քաղաքակրթությունից ու զարգացածությունից բխող անիմաստ զսպվածության անխուսափելի հետևանքներից: Բնությունը չի կարող դեմ լինել իր ստեղծած արարածների բնական, այդ թվում նաև սեռական, ցանկություններին: Դա պարզապես անտրամաբանական է:ihusik-ի խոսքերից
Ինքս ոչ ամերիկամետ եմ, ոչ էլ եվրոպամետ: Ես ուղղակի արտահայտում եմ իմ մտքերը՝ անկախ այն բանից, թե դրանք ում կարծիքի հետ կհամընկնեն կամ կհակադրվեն: Թե Ամերիկայում և թե Եվրոպայում շատ բաներ ինձ դուր չեն գալիս՝ թեկուզ հենց այս՝ քննարկվող թեմայի վերաբերյալ: Սակայն այնտեղ կա մի բան, որը երբևէ չի եղել ու որն առնվազն դեռ մի քանի հարյուրամյակ չի կարող իր արժանի դիրքում լինել Հայաստանում: Դա տոլերանտությունն է:ihusik-ի խոսքերից
Ավելացվել է 4 րոպե անց
Այ հենց սրա մասին էի ասում: Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում ապրել սափական կյանքերով ու հանգիստ թողնել ուրիշներինelectrical_storm-ի խոսքերից
![]()
![]()
…
Էջանիշներ