User Tag List

Էջ 10 93-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

  1. #136
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    Այո, մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը, բայց չմոռանանք, որ ամենուր գոյություն ունի օրենք. չէ՞ որ այս հրաշալի Տիեզերքը եթե ստեղծվել է, ապա չի կարող լինի, որ նրանում օրենքներ գոյություն չունենան ու ինչպես միշտ "Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից":
    Ընդհանուր առմամբ համաձայն եմ քեզ հետ: Կան օրենքներ: Համաձայն եմ, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Իմ ասածը հենց դա է. մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքների համար: Եթե նույնիսկ իրեն այդպես չի թվում, հասարակությունը նրան կստիպի պատասխան տալ: Պարզապես եթե դու դրան պատրաստ ես, ապա շատ լավ, պատասխանիր: Եթե ոչ, կա 2 տարբերակ.
    1. պատրաստ չես պատասխանատվության ու գիտակցում ես դա,
    2. պատրաստ չես պատասխանատվության ու չես գիտակցում դա:
    Առաջին դեպքում կարող ես պարզապես խուսափել այդ քայլը կատարելուց կամ, այլ կերպ ասած, «ռիսկի չդիմել»: Իսկ եթե ուզում ես «ռիսկի դիմել», ապա բարի եղիր սովորել, թե հետո ինչ պիտի պատասխանես հասարակությանը: Հակառակ դեպքում դու ոչ թե առաջին, այլ երկրորդ խմբին ես պատկանում, քանի որ չես գիտակցում քո՝ պատասխանատվության պատրաստ չլինելը:
    Ինչ վերաբերում է երկրորդ խմբին, ապա ինչպես ասում են՝ «մեղքը քո վիզը»: Ոչ ոք մեղավոր չի նրանում, որ ինչ-որ մեկը խելք չունի: Թող մի քիչ էլ «քիթը գետնին առնի», որ սկսի ուղեղը աշխատացնել:

    Մի բան էլ. ահավոր նյարդայնանում եմ, երբ ամուսնությունից առաջ սեռական հարաբերություն/ներ/ ունեցած աղջկա մասին ասում են, թե՝ «աղջիկը խաբնվել ա»: Չեմ հասկանում. խաբնվելս ո՞րն ա: Եթե բռնաբարություն տեղի չի ունեցել, աղջիկը իր հոժար կամքով ա դա արել, էլ ի՞նչ խաբել-խաբնվելու մասին ա խոսքը:
    Իսկ եթե էդ աղջիկն իրոք էդքան հավակերպ ա, որ իրեն ինչ-որ մեկը խաբի ու ինքն էլ խաբնվի, ապա դա ոչ միայն չի մեղմացնում իրավիճակը, այլ, ընդհակառակը, գցում է նրա վարկանիշը:

    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    Իսկ նա՝ ով իրեն ազատ է համարում՝ լինելով սեփական կրքերի գերին ու չիմանալով Տիեզերական Օրենքներն...
    Բայց չէ՞ որ բնությունը մեզ ստեղծել է «ազատ ու սեփական կրքերի գերի»: Տիեզերական կամ բնական օրենքները խախտվում են ոչ թե մեր՝ «կրքերի գերի» դառնալուց, այլ մարդկային քաղաքակրթությունից ու զարգացածությունից բխող անիմաստ զսպվածության անխուսափելի հետևանքներից: Բնությունը չի կարող դեմ լինել իր ստեղծած արարածների բնական, այդ թվում նաև սեռական, ցանկություններին: Դա պարզապես անտրամաբանական է:

    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    ....ու նրանք, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար քարոզում են ամերիկամետ ու եվրոպամետ բարոյազուրկ բարքերը, նմանվում են այն կույրերին, որոնք իրար ձեռք-ձեռքի բռնած ընկնում են փոսն..
    Ինքս ոչ ամերիկամետ եմ, ոչ էլ եվրոպամետ: Ես ուղղակի արտահայտում եմ իմ մտքերը՝ անկախ այն բանից, թե դրանք ում կարծիքի հետ կհամընկնեն կամ կհակադրվեն: Թե Ամերիկայում և թե Եվրոպայում շատ բաներ ինձ դուր չեն գալիս՝ թեկուզ հենց այս՝ քննարկվող թեմայի վերաբերյալ: Սակայն այնտեղ կա մի բան, որը երբևէ չի եղել ու որն առնվազն դեռ մի քանի հարյուրամյակ չի կարող իր արժանի դիրքում լինել Հայաստանում: Դա տոլերանտությունն է:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից
    Ես ուզում եմ, որ ասենք սիրած աղջկա հետ նորմալ ձևով հարաբերություններ ունենաս.. ու դա ոչ մեկի գործը չլինի.... էդքան բան.... ոչ թե 2-ով էլ ուզում են, բայց, քանի որ գիտենք մեր մոտ ոնցա դա ընդունվում, սեքսով չեն զբաղվում մինչև ամուսնանալը, ու դա հոգեբանական անկապ վիճակներա....
    Այ հենց սրա մասին էի ասում: Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում ապրել սափական կյանքերով ու հանգիստ թողնել ուրիշներին
    Վերջին խմբագրող՝ CactuSoul: 22.01.2007, 16:27: Պատճառ: Գրառման ավելացում։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  2. #137
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    այ էտ հարցը ինձելա հետաքրքրում.... Որ ապրեն իրենց կյանքով...ու չնկատեն քեզ... դա եմ ուզում..

  3. #138
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Այ հենց սրա մասին էի ասում: Իսկ ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում ապրել սափական կյանքերով ու հանգիստ թողնել ուրիշներին
    Ինչու՞ են մարդկանց մեծամասնությունը սերիալներ նայում: Դա նույն բանն ա, իսկ պատասխանն իմ կարծիքով այն ա, որ այդ տիպին պատկանող մարդիկ պարզապես սեփական կյանք ՉՈՒՆԵՆ, իսկ ինչ էլ որ ունեն շա՜տ ձանձրալի ու միագույն ա, ուստի նրանք սկսում են ապրել ուրիշների կյանքով, ինչպես նաև սերիալների հերոսների կյանքերով: Սերիալները ստեղծվել են հենց էդ նպատակով, որ էն մարդիկ, ովքեր սեփական կյանքով չեն կարողանում ապրել, պարտադիր խառնվում են այլ մարդկանց կյանքներին գոնե բավարարվեն սերիալների հերոսների կյանքով: Դե սա իմ կարծիքն ա միայն…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  4. #139
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ինչու՞ են մարդկանց մեծամասնությունը սերիալներ նայում: Դա նույն բանն ա, իսկ պատասխանն իմ կարծիքով այն ա, որ այդ տիպին պատկանող մարդիկ պարզապես սեփական կյանք ՉՈՒՆԵՆ, իսկ ինչ էլ որ ունեն շա՜տ ձանձրալի ու միագույն ա, ուստի նրանք սկսում են ապրել ուրիշների կյանքով, ինչպես նաև սերիալների հերոսների կյանքերով: Սերիալները ստեղծվել են հենց էդ նպատակով, որ էն մարդիկ, ովքեր սեփական կյանքով չեն կարողանում ապրել, պարտադիր խառնվում են այլ մարդկանց կյանքներին գոնե բավարարվեն սերիալների հերոսների կյանքով: Դե սա իմ կարծիքն ա միայն…
    Փաստորեն մարդկանց մեծամասնությունը սեփական կյանք չունի՞:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  5. #140
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    համենայն դեպս մեր մոտ ինձ տենցա թվում...

  6. #141
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում:
    ihusik-ի խոսքերից
    Իսկ նա՝ ով իրեն ազատ է համարում՝ լինելով սեփական կրքերի գերին ու չիմանալով Տիեզերական Օրենքներն...

    CactuSoul-ի խոսքերից - Բայց չէ՞ որ բնությունը մեզ ստեղծել է «ազատ ու սեփական կրքերի գերի»: Տիեզերական կամ բնական օրենքները խախտվում են ոչ թե մեր՝ «կրքերի գերի» դառնալուց, այլ մարդկային քաղաքակրթությունից ու զարգացածությունից բխող անիմաստ զսպվածության անխուսափելի հետևանքներից: Բնությունը չի կարող դեմ լինել իր ստեղծած արարածների բնական, այդ թվում նաև սեռական, ցանկություններին: Դա պարզապես անտրամաբանական է:
    Պետք է ասեմ, որ CactuSoul-ի կարծիքը տիպիկ ամերիկյան կամ եվրոպական մտածելակերպի վրա հիմնված կարծիք է, ինչի արդյունքը տեսնում եմ ամեն օր իմ աչքերով և ոչ մեկին չպարտադրելով փորձեմ արտահայտեմ անձամբ իմ տեսակետն ու անհամաձայնությունն. նախ ասեմ որ ըստ իս սխալ է ընտրված այն հիմքն, որի հիման վրա հետո հարգարժան CactuSoul-ն կատարում է եզրակացություններ և հետո ինքն իրեն հակասող միտք է արտահայտում, որն էլ վերջում դուրս է գալիս անտրամաբանական, ինչը և պետք էր սպասել... նշեմ ինչը նկատի ունեմ հերթականությամբ. CactuSoul-ի խոսքերից - Բայց չէ՞ որ բնությունը մեզ ստեղծել է «ազատ ու սեփական կրքերի գերի»: Այստեղ հակասություն կա - ինչպե՞ս կարող է ցանկացած մի բանի գերի մարդն ազատ կոչվել, լինի նա սեփական կրքերի թե հասարակական կարծիքի գերի, գերին մնում է գերի ու նա ազատ չի կարող կոչվել: Իսկ ո՞վ ասեց որ Բնությունն մեզ ստեղծել է "սեփական կրքերի գերի", գուցե մե՞նք ենք մեր մտածելակերպով ինչ-որ բանի գերին դառնում կամ հասարակությու՞նն է հենց այդպիսին ու այդպես էլ դաստիարակում է իր նոր սերնդին՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, սեփական վարք ու բարքով քարոզելով ու սերմանելով նման ապրելակերպը նոր սերնդի մեջ: Մարդն՝ որպեսզի ազատ կոչվի, նախ, առնվազն գոնե ինքն իր գերին չպետք է լինի, այն էլ իր ցածրագույն մասի՝ իր մեջ եղած ու կենդանական աշխարհին բնորոշ բնազդին, որը պետք է հաղթահարել, այլ ոչ թե նրա գերին դառնալ ու իրեն ազատ կոչել: Նման գաղափարներով առաջնորդվելով արևմուտքում ստեղծվեցին ուղղություններ՝ ուր քարոզվում էին ազատ սեռական հարաբերություններ, որպեսզի մարդու մոտ չառաջանա էներգիայի կուտակում, որն էլ ըստ նրանց հետո բերում է այդ էներգիայի լիցքաթափման պահանջի ինչն էլ ըստ նրանց դրսևորվում է պատերազմների տեսքով: Այսինքն՝ բողոքելով պատերազմների իրականացման դեմ, նրանք այլ ուղի չտեսան քան սեռական հարաբերություններով այդ էներգիայի սպառումը - էհ ինչ անենք, իրենք էլ այդ աստիճան ու այդ ուղղությամբ կարողացան մտքերին զոռ տալ... Տիեզերական կամ բնական օրենքները խախտվում են ոչ թե մեր՝ «կրքերի գերի» դառնալուց, - ո՞վ ասեց, որ դա այդպես չէ, հենց ճիշտ էլ այդպես է: Կենդանական աշխարհի համար դա օրենքի խախտում չէ, իսկ մարդկային էակի համար կրքերին տրվելը հենց Տիեզերական Օրենքի խախտում է ու չի համապատասխանում նրա զարգացվածության մակարդակին ու հետևաբար այն խախտողն պատժվում է Բնության կողմից - Կապ տեսնում եք մարդկանց կրքերին տրվելու ու բնության տարերքների իրենց սահմաններից դուրս գալու միջև, ինչը դրսևորվում է բնական արհավիրքների տեսքով (մի՞ թե նման չեն կիրքն ու բնական աղետներ գործող տարերքներն, որոնք դուրս են եկել իրենց բնական սահմաններից, ինչպես լինում է մարդու մոտ կրքի դրսևորման ժամանակ): Տիեզերական կամ բնական օրենքները խախտվում են... մարդկային քաղաքակրթությունից ու զարգացածությունից բխող անիմաստ զսպվածության անխուսափելի հետևանքներից: Նախ այդ երբվա՞նից է մարդկային էակի համար զսպվածությունն անիմաստ դարձել (չնայած ճաշակին ընկերուհի չկա ) և հետո հասարակական նորմերը հենց անհատի ցանկությունների ու կրքերի ղեկավարման մի ձև է, որպեսզի այն դուրս չգա մարդկային կերպարին հարիր իր նախատեսված սահմաններից և անհատը դառնա հասարակության անդամ, ինչպես նաև հասարակական նորմերն անհրաժեշտ են հենց տվյալ հասարակության ամբողջականության ու գոյության պահպանման համար ու բոլորովին էլ մարդկային քաղաքակրթությունից ու զարգացածությունից չի բխում, քանզի նույնիսկ խմբերով ապրող կենդանիների մոտ կան իրենց համապատասխան նորմերն ու օրենքները: Բնությունը չի կարող դեմ լինել իր ստեղծած արարածների բնական, այդ թվում նաև սեռական, ցանկություններին: Նախ ասեմ որ, մարդկային էակն, իր գիտակցության զարգացվածության մակարդակով գտնվում է կենդանու և Աստվածայինի միջև (կենդանի-մարդ-Աստված կամ մարմին-հոգի-Ոգի) և հիշեցնեմ նաև այստեղ, որ մարդն ունի Ազատ Կամք ընտրություն կատարելու (ինչը շատ են սիրում կրկնել մարդիկ, բայց "Ազատությունը՝ գիտակցված անհրաժեշտությունն է"), հետևաբար եթե մարդ գիտակցաբար ընտրում է կրքերի գերին լինելու ճանապարհը, ապա դա մարդկային էակի համար Բնության կողմից իրեն համար նախատեսված Օրենքի խախտում է և անբնական, քանզի դա հետընթաց է դեպի մի փուլի, որը մարդ էակը վաղուց անցած պետք է լիներ... Իսկ համատեղելի լինելու, չլինելու ու նման հարցերի առաջացման դեպքում կարող եք ուշադիր կարդալ մեկ անգամ ևս ու նեղ իմաստով միայն չհասկանալ հարգարժան սուպեր մոդերատոր ՈՒլուանա-յի ստորագրությունը՝ Սերը ոչ թե այն է, երբ երկու հոգի նայում են իրար, այլ այն, երբ երկու հոգի նայում են միևնույն ուղղությամբ...
    Հ.Գ. - հուսով եմ կարծիքիս արտահայտման ձևը չնեղացրեց ոչ ոգու
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  7. #142
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Հարգելի Իհուսիկ, ուշադիր կարդավի կարծիքդ, և կարող եմ մի բան միայն ասել ԿԵՑՑԵՍ
    Պետք է այնպես անենք, որ մեր նման մարդիկ (գաղափարակից) լինեն մեծամասնություն, քանի որ դա է մեր ազգը ճիշտ ուղու վրա կանգնեցնելու ճանապարհներից մեկը: Իսկ այն սուտ խոսակցությունները, թե իբր ամեն մեկը ունի իր իրավունքը կողմնորոշվելու. ԲԱՎԱԿԱՆ Է որքան կողմնորոշվեցին ... Տեսեք, թե ազգը ինչ վիճակում է. ՊՈՌՆԿԱՆՈՑ (գրական բառ է, ի դեպ): Ժամանակն է վերականգնել մեր մտավորականությունը, որը կա, պարզապես պետք է ակտիվացնել և խելքի բերել այս ազգը:

  8. #143
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    .....մարդիկ սեքսի համար են ապրում, ու սխալ չի կրքերին տրվելը.... դա մարդկային էություննա..ու, եթե էտ էությանն արհեստականորեն դեմ գնաս լավ չի լինի....
    ...շատ հետաքրքրիր ու անմոռանալի զգացումներա պարգևում կիրքը.... ինչպե?ս կարելիա դեմ գնալ դրան...կներե'ք...թքած ունեմ բոլորի կարծիքին...մի անգամ եմ ապրում, ուզում եմ ապրել լիովին.... ավելի լավա քիչ ապրեմ, բայց իմ ուզածի պես, քան թե 100 տարի, բայց ձանձրալի.... շատ եմ սիրում կիրք, երբ մարդիկ զբաղվում են սեքսով իրար մի քանի րոպե ճանաչելով և իրար անուն չգիտեն.....

    իսկ, որ պոռնկանոցա ստեղ... էտ դրանիցա, որ ազատ չեն, ու մանավանդ տղեքը սեքսի կարիք ունեն, դա բնականա, ու օգտվում են պոռնիկների ծառայություններից, դրա համար էլ ծաղկումա դա ստեղ:Եթե մարդ հնարավորություն աւնենար իր սիրած էակի հետ մարդավարի սեքսով զբաղվել հաստատ պոռնիկների թիվ շատ ավելի քիչ կլիներ.. շատ հետաքրքիր ազգ ենք... ասում ենք նախաամուսնական սեքս չլինի, որ "մաքուր" լինեն մեր ախջիկները, բայց դա հանգեցնումա պոռնիկների շատանալուն, դրան էլ ենք դեմ..հիմա ի?նչ եք ուզում... սիրում են հայերը բնության օրենքներին դեմ գնալ, փորձել փոխել աշխարհը..լոլ.... չեք կարող... ազատ եղե'ք...

  9. #144
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Electric... դա ձեր անձնական կարծիքն է (1)
    Միգուցե դուք եք ծնվել սեքսի համար, դա էլ ձեր խնդիրն է (2)
    Իսկ "ԱՂՋԻԿ" բառը գրվում է հետևյալ կերպ... (3)
    Մնացածը թողնենք ժամանակի վրա, երբ բոլոր ազատ սեքսերը մեկ օրում ձեր գլխին կկոտրվեն և չեք կարողանա հասկանալ, թե ինչպես եղավ, որ ամբողջ կյանքի ընքացքում մոռացել եք ձեր ԽԻՂՃԸ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    ՁԵԶ ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՔ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ

  10. #145
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից
    ....հարգարժան CactuSoul-ն կատարում է եզրակացություններ և հետո ինքն իրեն հակասող միտք է արտահայտում, որն էլ վերջում դուրս է գալիս անտրամաբանական, ինչը և պետք էր սպասել... նշեմ ինչը նկատի ունեմ հերթականությամբ. CactuSoul-ի խոսքերից - Բայց չէ՞ որ բնությունը մեզ ստեղծել է «ազատ ու սեփական կրքերի գերի»:
    Հարգելի ihusik, եկեք չմոռանանք, որ ասածս «ազատ ու սեփական կրքերի գերի» արտահայտությունը մեջբերված է Ձեր իսկ խոսքերից (հենց այդ պատճառով էլ առնված է չակերտների մեջ): Բնական է, որ ես «գերի» բառը բուն իմաստով ի նկատի չունեի:

    ինչպե՞ս կարող է ցանկացած մի բանի գերի մարդն ազատ կոչվել, լինի նա սեփական կրքերի թե հասարակական կարծիքի գերի, գերին մնում է գերի ու նա ազատ չի կարող կոչվել:
    Հասարակական կարծիքից կամ ցանկացած այլ երևույթից կամ մարդուց կախվածություն ունենալու (կամ ինչպես այս թեմայում արդեն ընդունված է ասել դրանց «գերի» լինելու) դեպքում լիովին համաձայն եմ, սակայն երբ խոսքը վերաբերում է սեփական անձիդ… սկսում եմ չհասկանալ:

    Մարդն՝ որպեսզի ազատ կոչվի, նախ, առնվազն գոնե ինքն իր գերին չպետք է լինի, այն էլ իր ցածրագույն մասի՝ իր մեջ եղած ու կենդանական աշխարհին բնորոշ բնազդին, որը պետք է հաղթահարել, այլ ոչ թե նրա գերին դառնալ ու իրեն ազատ կոչել:
    Ախր չէ՞ որ մեր ցանկություններն էլ մեր էության մի մասն են: Դրանք մեզ չեն կարող «գերի» դարձնել, քանի որ դրանք մեր մասնիկն են: Եթե ինքներս մեզնից էլ պիտի «ազատվենք»… ուղղակի բառեր չգտա, կներեք

    ....գուցե մե՞նք ենք մեր մտածելակերպով ինչ-որ բանի գերին դառնում....
    Իհարկե Ասել եմ ու էլի կասեմ. յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե իր կյանքն ինչպես պիտի ընթանա ու դրանում տեղ գտած թե դրական և թե բացասական երևույթների համար պատասխանատուն ինքն է:

    ....կամ հասարակությու՞նն է հենց այդպիսին ու այդպես էլ դաստիարակում է իր նոր սերնդին՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, սեփական վարք ու բարքով քարոզելով ու սերմանելով նման ապրելակերպը նոր սերնդի մեջ:
    Գուցե: Միայն թե ոչ Հայաստանում: Մեզ մոտ դեռ շատ քիչ են մարդիկ, ովքեր «կարմիր խնձոր» բառակապակցության տակ ուրիշ ոչինչ չեն հասկանում բացի համեղ մրգատեսակից:

    Համաձայն չեմ պատերազմներից խուսափելու համար ազատ սեռական հարաբերությունների քարոզմանը: Թեպետ դրա մեջ տրամաբանություն տեսնում եմ, սակայն կարծում եմ, որ նորմալ մարդուն պարտադիր չի նման քարոզը, որպեսզի նա հասկանա, որ « պատերազմ անել չի կարելի »:
    Ի դեպ, նաև կարծում եմ, որ ազատ սեռական հարաբերություններին դեմ մարդկանց մեծ մասը պարզապես այդ արտահայտության տակ հասկանում են լպիրշություն, լկտիություն, «ում հետ, ոնց պատահի» տարբերակը: Ես դրա մասին չեմ խոսում:

    Կենդանական աշխարհի համար դա օրենքի խախտում չէ, իսկ մարդկային էակի համար կրքերին տրվելը հենց Տիեզերական Օրենքի խախտում է ու չի համապատասխանում նրա զարգացվածության մակարդակին ու հետևաբար այն խախտողն պատժվում է Բնության կողմից
    Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես ինձ համարում եմ «կենդանական աշխարհի» ներկայացուցիչ:
    Հետաքրքիր է՝ իսկ «մարդկային էակի համար կրքերին տրվելը» ինչո՞վ է խախտում «Տիեզերական Օրենքը»: Խնդրում եմ հարցիս շատ լուրջ վերաբերվել: Գուցե այն շատ միամիտ թվա կամ երեխայական… Գուցե դեբիլի տպավորություն թողնեմ : Բայց, ազնիվ խոսք, չեմ հասկանում: Խնդրում եմ, տարիքիս մի նայեք ու պատասխանեք, լա՞վ:

    - Կապ տեսնում եք մարդկանց կրքերին տրվելու ու բնության տարերքների իրենց սահմաններից դուրս գալու միջև, ինչը դրսևորվում է բնական արհավիրքների տեսքով (մի՞ թե նման չեն կիրքն ու բնական աղետներ գործող տարերքներն, որոնք դուրս են եկել իրենց բնական սահմաններից, ինչպես լինում է մարդու մոտ կրքի դրսևորման ժամանակ):
    Կապ չեմ տեսնում: Թերևս միայն նմանություն:
    Կներեք մի բանը մի քանի անգամ ասելու համար, բայց իմ ասած ամեն ինչը «բնական սահմանների» ու ողջախոհության մեջ ի նկատի ունեի:

    ....հասարակական նորմերը հենց անհատի ցանկությունների ու կրքերի ղեկավարման մի ձև է, որպեսզի այն դուրս չգա մարդկային կերպարին հարիր իր նախատեսված սահմաններից և անհատը դառնա հասարակության անդամ, ինչպես նաև հասարակական նորմերն անհրաժեշտ են հենց տվյալ հասարակության ամբողջականության ու գոյության պահպանման համար....

    Լլլիովին համաձայն եմ: Իմ տեսակետին այն ամենևին չի հակասում:
    Պարզապես ինձ վայրենի վիճակներն ավելի են դուր գալիս :

    ....եթե մարդ գիտակցաբար ընտրում է կրքերի գերին լինելու ճանապարհը, ապա դա մարդկային էակի համար Բնության կողմից իրեն համար նախատեսված Օրենքի խախտում է և անբնական, քանզի դա հետընթաց է դեպի մի փուլի, որը մարդ էակը վաղուց անցած պետք է լիներ...
    Չեմ հասկանում՝ էդ ո՞վ ա որոշել, որ պիտի անցած լիներԼավ, անցած լինի:
    Համ էլ՝ մի՞թե մեր ներկայիս վիճակը բնական է: Ըստ իս ոչ: Բայց սա արդեն կարող ենք քննարկել ուրիշ թեմայում:

    ....Իսկ համատեղելի լինելու, չլինելու ու նման հարցերի առաջացման դեպքում կարող եք ուշադիր կարդալ մեկ անգամ ևս ու նեղ իմաստով միայն չհասկանալ հարգարժան սուպեր մոդերատոր ՈՒլուանա-յի ստորագրությունը՝ Սերը ոչ թե այն է, երբ երկու հոգի նայում են իրար, այլ այն, երբ երկու հոգի նայում են միևնույն ուղղությամբ...
    Երկու ձեռքով կողմ եմ (հայոց լեզվի գիտակներից ներողություն եմ հայցում՝ օտարաբանության համար):
    Ինքս էլ շատ եմ սիրում Էքզյուպերիի ստեղծագործությունները, մասնավորապես հենց «Մարդկանց մոլորակը», որտեղ այդ միտքը ռուսերենից բառացի թարգմանությամբ հնչում է այսպես. «Սիրել չի նշանակում նայել միմյանց: Սիրել նշանակում է նայել նույն ուղղությամբ:» : Էստեղ, ըստ իս, նա շատ ավելին ի նկատի ունի, քան զուտ սեռական սերն է (կարծեմ ընկերության թեմային էր հետևել այս միտքը): Բայց, իհարկե, վերջինն էլ՝ որպես սիրո տեսակ, ընդգրկված է նրա խոսքում :

    Հ.Գ. - հուսով եմ կարծիքիս արտահայտման ձևը չնեղացրեց ոչ ոգու
    Իհարկե չնեղացրեց : Իսկ ի՞նչ նեղանալու բան կար, որ… Հետաքրքիր է շփվել մարդկանց հետ, ովքեր ունեն հստակ կարծիք՝ ստեղծված որոշակի տրամաբանական դատողությունների հիման վրա՝ անկախ այն բանից՝ նրանք ինձ համակարծիք են, թե ոչ :

    Հ.Գ.
    Անձամբ ինձ համար ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆը սեփական ազատության սահմանները սեփական ողջամտությամբ որոշելու հնարավորությունն է:
    Հ.Հ.Գ.
    Գնում եմ ստորագրությունս փոխելու: Richard Bach forever!!! (Ի գիտություն մոդերատորներին. էս էնքան էլ օֆֆտոպ չէր…)
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #146
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից
    .....մարդիկ սեքսի համար են ապրում....
    Էնքան էլ համաձայն չեմ
    Սեքսը կյանքում ամեն ինչ չի, բայց կյանքն առանց սեքսի… կյանք չի: (Վստահ եմ՝ էստեղ ոմն մեկը կպատասխաներ՝ «ով էլ ասեր…» lol)
    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից
    ...մի անգամ եմ ապրում, ուզում եմ ապրել լիովին.... ավելի լավա քիչ ապրեմ, բայց իմ ուզածի պես, քան թե 100 տարի, բայց ձանձրալի....
    Ուուուուու՜խխխ…
    շատ եմ սիրում կիրք, երբ մարդիկ զբաղվում են սեքսով իրար մի քանի րոպե ճանաչելով և իրար անուն չգիտեն.....
    հետաքրքիր ա…

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից
    .....սիրում են հայերը բնության օրենքներին դեմ գնալ, փորձել փոխել աշխարհը..լոլ.... չեք կարող... ազատ եղե'ք...
    Ճիշտ ա ասում, ժողովուրդ, FEEL FREE TO FEEL FREE!!!
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #147
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից
    Էնքան էլ համաձայն չեմ
    Սեքսը կյանքում ամեն ինչ չի, բայց կյանքն առանց սեքսի… կյանք չի: (Վստահ եմ՝ էստեղ ոմն մեկը կպատասխաներ՝ «ով էլ ասեր…» lol)
    Ուուուուու՜խխխ…

    հետաքրքիր ա…


    Ճիշտ ա ասում, ժողովուրդ, FEEL FREE TO FEEL FREE!!!

    հա դե, չէի ուզում ասել, թե ամեն ինչա սեքսը կյանքում..ուրախ եմ, որ դուրդ եկան գրածներս

  13. #148
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Այնքան հետաքրքիր է, թե ինչից է այս ժողովուրդը ազատվել, սեփական ավանդույթներից ?
    Վերջին խմբագրող՝ Guest: 31.07.2007, 10:12:

  14. #149
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Psy-ի խոսքերից
    Այնքան հետաքրքիր է, թե ինչից է այս ժողովուրդը ազատվել, սեփական ավանդույթներից ???????????????????????????????????????????????????????????????
    Ո՞ւր էր մեզ ըտենց բախտ՝ ազատված լիներ
    Կարող ես հանգիստ շունչ քաշել . դեռ չի ազատվել: Ու որ էսպես շարունակվի, երբեք էլ չի ազատվի
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. #150
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    08.01.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    CactuSoul ջան, չես պատկերացնում, թե ինչքան երջանիկ եմ, որ չենք ազատվել, ժամանակ կանցնի ու կտեսնենք, որ հենց մեր ավանդույթներն են մեզ հայ պահել: Իսկ այն մարդը, որ հրաժարվում է իր ազգությունից, այսինքն թե իր ավանդույթներից, արժանի է հալածանքի և միայն մեկ զգացում է առաջացնում` ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ:

Էջ 10 93-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •