Կարդացի բոլորի գրառումները: Շատ հետաքրքիր է: Կարծում եմ այս հարցին կա մի պատասխան, բնությունը: Եթե մարդը բավականին հասուն է հոգեպես և ֆիզիկապես, ապա ինքն էլ ազատ է որոշում կայացնելու գնա այդ կապին, թե չգնա: Տհաճորեն զարմացա, երբ տեսա, որ շատերը, մանավանդ աղջիկները, թերագնահատելով սեռական կյանքի կարևորությունը, պնդում են, որ հնարովի բան է սեռական անհամատեղելիության պատճառով բաժանվելը: Գրեթե 98 տոկոսով համոզված եմ, նրանք ոչ մի իրական փորձ չունեն այս ասպարեզում: Իսկ արդյոք տեղին է դա պնդելը, ուղղակի ռոմանտիկ իդեալիստական պատկերացումների վրա հիմնվելով: Ես չեմ փորձում զրոյացնել դրանք, բայց մեզանից հարյուր անգամ խելացի ու տաղանդավոր հոգեբաններ և կենսաբաններ են դա ապացուցել, բացի դրանից հարյուրավոր զույգեր: Նույն Կառնեգին, որ էլի ասում է սերը ծաղիկ է, որ սեքսով են ջրում: Թեկուզ վերանայեք Ֆռեյդի լիբիդոն; Մինչ հակառակը պնդողները հիմա կասեն եդպես չի, հոգևորն է կարևոր: Կասեմ հա եդպես է, բայց մանավանդ տղամարդուն սեքսը առաջնային է: Դա նա կստանա իր սիրելիից, թե ուրիշից , բայց հաստատ կստանա: Եթե դա էք ուզում հետևեք մեր հին սերնդի շատ կանանց ուրախ օրինակին, լավ ել ապրում են, ու ամուսինները ինչ ուզում անում եմ:Մենակ հոգևորնա կարևոր չէ՞, բա ոնց: Հավատացեք ցավով եմ ասում չեմ քննադատում: Բայց եդ իդեալիստապաշտներին ասեմ, պետք չի ցանակալին իրականի տեղ պնդել: Պատկերացումները, երազանքները մի բան է, իրականությունը այլ: Ինչ կատարվումա երկու հասուն մարդկանց միջև, զուտ իրենց անձնականնա: Ու բնությունը զորեղ է: Պետք է ուղղակի մի քիչ սեռական կյանքի գրագիտություն ունենալ: Դա հասուն մարդու համար շատ բնական պահանջմունք է, ու էստեղ ճշտի սխալի հարց չի կարող լինել: Իսկ սխավել, կամ անմիտ երևալ կարելի է անփորձ լինելով կարծիք պնդելուց
Էջանիշներ