ihusik-ի խոսքերից
Needles In Eyes կրկին պետք է ասեմ, որ կատարածդ ոչ մի եզրահանգման հետ դա լինի ինձ հետ կապված թե ոչ համամիտ չեմ ու համարում եմ սխալ - սա իմ տեսանկյունն է ու ամեն մարդ ֆորումում ներկայացնում է իր տեսակետն ու արտահայտում իր մտքերը այս կամ այն հարցի հետ կապված, որի համար և կան ընդհանրապես ֆորումները ու հետևաբար ոչ ոք ոչ մեկի անկողին իր քիթն չի մտցնում այլ ներկայացնում է իր պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ ու կարող է ու իրավունք ունի նաև արտահայտելու այս կամ այն անձի կարծիքի հետ իր անհամաձայնությունը։ Բնականաբար իմ մասին ոչինչ չիմանալով իմ մասին եզրակացություններդ սխալ են, մինչդեռ ես ինքս ինձ բավականին գիտեմ ու կարող եմ ասել, որ գրեթե բոլոր հարցերում ես ուրիշի ապրելակերպի մեջ չեմ խառնվում բացառությամբ եթե որևէ մեկն ինձ այս կամ այն հարցի հետ կապված խորհուրդ է հարցնում ու առավել ևս չի հետաքրքրում ուրիշի ինտիմ հարաբերությունները միայն թե վատն այն է, որ նոր սերունդը լինելով շատ ընկալողունակ ցավալիորեն հաճախ տեսնելով եղած ու նորմա դարձած անբարոյականությունը չի կարողանում հասկանալ թե դա իրական արժեք է մարդկային թե՞ պարզապես մարդիկ են անբարոյականությունն որոշ դեպքերում դարձրել նորմա- այ սա է ցավալի ու մտածելու առիթ տալիս թե ներկայիս անբարոյականությունը նորմա դարձրած հասարակության մի վառ մասը որը միշտ էկրաններից ու ամեն քայլափոխից մեր մեջ է ներխուժում ու իրեն տան տեր զգում ինչպես պետք է կարողանան նոր սերունդ դաստիարակել ու հետևաբար նաև հարց է ծագում թե այսպես դեպի ու՞ր ենք գնալու - եթե այսպես գնա կա մի ուղի մի ելքով միայն՝ ինքնաոչնչացում միայն, ինչը քիչ քիչ տեղի է ունենում հենց մեր աչքի առաջ և եթե հենց մենք չենք տուժել մարդկության անբարո կենսակերպի պատճառով բնության արհավիրքներից որ լեցուն է հիմա ողջ մոլորակով մեկ ապա դա չի նշանակում որ մենք պետք է աչքերներս փակենք ու շարունակենք մեր նորմա դարձած անբարո վարքն մինչ մի օր հարց կառաջանա ամբողջովին մոլորակի կործանման մասին ինչը և ուզում են բարոյականությանն ու Լույսին հակառակ գնացող ուժերն ու ինչին նպաստում են կամա թե ակամա մարդկանց մեծ մասը իրենց առօրյա ոչ թե դեպի Լույսին այլ խավարին նպաստող կյանքով։
Ասածներս դատապարտում չէ ոչ մեկին, ես հեռու եմ որևէ մեկին դատելուց ու դրա իրավունքը չունեմ ես, ասածներս նրանց համար են, որոնք ուզում են իրենց համար կյանքում չափորոշիչներ ունենան ու չտեսնելով նորմա դարձած արատավոր երևույթներն ու չունենալով դրանց հակառակ որևէ գաղափար ընդունեն որ ուրեմն դա է միակ ճիշտն ու շարժվեն դրանցով, ասածներս նրանց համար չեն որ գիտեն ճիշտ են ապրում այլ նոր սերնդի համար ու նաև նրանց, որոնք իրենք պետք է ծնող դառնան ու նոր սերունդ դաստիարակեն... Եվ ասածներս էլ հարգելի Needles In Eyes հիմնված են ոչ միայն պապենական քո ասած դոգմաների վրա այլ գիտության կողմից նոր հնարավոր դարձած այն ապացույցների վրա որ հնարավոր են դարձել ներկայումս կատարել ու տեսնել թե գիտությունից այդքան հեռու մեր պապերն ինչքան ճիշտ են ապրել ու թե ժամանակակից այս տեխնիկայի ու էլ չգիտեմ ինչերի հետ մեկ տեղ որքան է մարդ հեռացել իր իսկ մարդ լինելու կոչումից, որին բնութագրում է առաջին հերթին բարոյական լինելը. ոչ մի բույսի կամ կենդանու բարոյականությունը պետք չէ բայց մարդու համար դա մարդ լինելու ու մարդ մնալու պայմաններից ամենագլխավորն է։
Երգ Երգոցի ու նաև բոլոր այն հոգևոր գրականության մասին որոնցից դու օգտվում ես քո տեսակետը հիմնավորելու համար ասեմ, որ նման գրականության կարդալու և հասկանալու համար միայն տառերն իմանալն ու կարդալ կարողանալն շատ քիչ է և ըստ էության դա ոչինչ չի էլ տա եթե կարդացածի էությունն ու սիմվոլիկան չհասկանա մարդ, ինչպես որ տրվում է ցանկացած հոգևոր արժեք ունեցող գրականություն քանզի այդ գրածը կարող է ցանկացած մարդ կարդալ բայց միայն նրանք ովքեր բացի տառից գիտեն թե ինչ սիմվոլների մասին է խոսքն ու ինչ է ուզում հեղինակն ասել կարող են հասկանալ այդ գրվածքը։ Կարող ես թեկուզ հենց ինքդ էլ կարդաս քո իսկ վիկիպեդիայի հղման մեջ Երգ Երգոցի մեկնության բաժինը - և դա ամբողջը չէ...
Էջանիշներ