User Tag List

Էջ 28 93-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

  1. #406
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսեմ ավիրել:

    Հիմարները նախորոք մտցնում են իրենց «բարոյական» նորմերը, հռչակելով սեքսն ու հոմոսեքսուալ կապերն անբարոյական: Ինչևէ, ես, որպես հոգեբան, ամբողջ հոդված ունեմ հոմոսեքսուալիզմի վերաբերյալ՝ առաջացման պատճառները, արտահայտման ձևերը և այլն: Տանը կլինեմ կգցեմ՝ այն լուրջ գիտական աշխատություն է, հիմնված միայն ստուգված փաստերի և ուսումնասիրությունների վրա: Այնտեղից երևում է, որ հոմոսեքսուալիզմը բարոյականության ու անբարոյականության հետ ընդհանրապես կապ չունի:
    Բացի դրանից՝ ժամանակակից ամերիկական ու ևրոպական երիտասարդությունը՝ այսպես կոչված «իքս սերունդը», որը ծնվել է ութանասունականներին ու իննսունականների սկզբին, հայտնի է որպես «no sex generation»՝ սերունդ առանց սեքսի: Նրանց սեռական պասիվության պատճառներից են ծնողների բաժանվելու ու դրա հետ կապված հոգեսեռական տրավմաների բարձր քանակը, սեռավարակների տարածումն ու դրանց դեմ դաժան, վախեցնողական, տրավմատիկ ագիտացիան ու մի քանի ուրիշ հասարակական-հոգեբանական պատճառներ:
    Ինչևէ, իմ անձնական փորձն ասում է, որ կուսության կուլտիվիզացիա այդ երկրներում կատարվում է միայն «երրորդ աշխարհի երկրներից» մի քանիսից ներգաղթած աղքատ ու հետամնաց մասսայի մոտ:
    Այլ է վիճակը «երրորդ աշխարհի երկրներում»՝ այստեղ լայն տարածված է ինչպես կանացի կուսության կուլտիվիզացիան, այնպես էլ մյուս ծայրահեղությունը՝ մարմնավաճառությունը: Այս խիստ բաժանման պատճառն են հիմնականում ցածր կենսամակարդակն ու «կույս չես՝ պոռնիկ ես» սկզբունքը:
    Այսպիսով, առաջին պարագրաֆը լրիվ հիմքից զուրկ է ու հիշեցում է (քիչ էր մնում ասեի՝ Գյուլնազ տատի) Վանականի գրած զառանցանքները:
    Պրոբլեմը նրանում է, որ մարդը հակված է հավատալ նրանի, ինչին ուզում է հավատալ: Երբ նրան դա հրամցնում են դա քչից-շատից տրամաբանական ու փոխկապակցված կերպով, ինչքան էլ դա անհիմն լինի, նա ագահորեն կլանում է՝ առանց տակը նայելու:
    Շարունակե՞մ քանդելը, թե՞ հերիք է:
    Ճիշտն ասած չգիտեմ ի՞նչ էիր քանդում, բայց հերիք է հա իմ կարծիքն ասեմ, որ գրածդ գրեթե ոչ մի միտք ճիշտ չեմ համարում ու կարելի է խելքի ուժով կեղծն էլ ճշմարիտ ներկայացնել, սևն էլ սպիտակ ու գովաբանել ազատ, անկաշկանդ սեռական հարաբերությունները հարյուրավորների հետ ու համարել դա բնական ու բարոյական... բա ինչ անմեղ են էն հոմոսեքսուալիստներն ու ինչ անմեղ պատճառներով են իրենք իրենց սեռակցի հետ բավարարում իրենց կարիքները- ինչ անմեղ են՝ ուղղակի հրեշտակներ մաքուր... դաաաա, ու՞ր հասանք - նույնիսկ պարզվում է, որ հին ու իմաստուն կրոնները՝ մեր մեծամասամբ բարոյական հասարակության սյուներն էլ գովաբանել են սեռական հարաբերություններն անկախ ամեն բանից ու չգիտես ինչու մեր նախկին սերունդներն այդ ներկայացրածի պես չեն ապրել ու չեն ենթարկվել կրոնի ներկայացրած նորմերին ազատ անկապ սեռական կյանք վարելուն... իրականում ասելու կամ կարծիքդ հերքելու եզրեր էլ չեմ գտնում այնքան որ հեռու են ճշմարտությունից ասածներդ... չնայած վստահ իմ ասածներն էլ քեզ համար են այդպես ու դա ամեն մարդու ինքն իր համար որոշելու հարց է միայն թե. միայն թե կյանքը մեծ ուսուցիչ է ու ինչքան էլ մարդ հեռու փաղչի ու թեկուզ հակառակ բնության ու Տիեզերքի իր հորինած նորմերը քարոզի ու սևը սպիտակի տեղ անցկացնի մեկ է մի օր կյանքի դասերը մարդ պետք է սովորի ու կարողանա սպիտակը սևից ու սեփական Լույսը իր իսկ ստվերից զատել կարողանա...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #407
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը

    Իհուսիկ, գրածս ապացուցեմ: Սողոմոն թագավորի մասին լսել ես, կարծում եմ: Նրա Երգ Երգոցի գոյության մասին էլ երևի գիտես: Այն նկարագրում է ու գովերգում կյանքի շարունակման այդ պրոցեսը, իր մեջ ներառելով նույնիսկ աղջկա եղբայրների խանդը:
    Համոզվիր ինքդ.
    http://spintongues.msk.ru/SongSolomon.htm
    http://ru.wikipedia.org/wiki/%D0%9F%...BE%D0%BD%D0%B0

    Իսկ դու իմ գրածը հերքելու եզրեր չես գտնում, որովհետև.
    1. ես ստուգված աղբյուրներից եմ օգտվում
    2. դու բավականաչափ տեղեկացված չես թեմայիս
    3. քո դրույթների հիմքում պապենական դոգմաներից բացի ոչ մի բան չկա
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #408
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    դա անամոթություն ա... չգիտեմ` ոնց կվերաբերվեի, եթե ասենք իմանայի, որ իմ շրջապատում որևէ մեկը նախամուսնական հարաբերություն ա ունեցել, էն էլ` սեռական: Վառել դրանց:
    Մի հատ օֆֆտոպեմ էլի, որ չօֆֆտոպեմ, կմեռնեմ Լիլի գրածը կարդացի, մի հատ հաղորդում հիշեցի հեռուստատեսային, մի քանի տարի առաջ եմ տեսել, ուրեմն փողոցում բռնում էին պատահական անցորդների ու հարցնում. "Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր դիմացինը հոմո սապիենս է " Ու պատասխանների 80%-ը մոտավորապես էս բովանդակության էր. "Ես նրա հետ ընդհանրապես չէի շփվի, այդպիսիններին պետք է մեկուսացնել հասարակությունից, ախպեր, ըտենցները իրավունք չունեն ապրելու, դրանց պետք ա վառել "
    When life gives you lemons, make lemonade

  4. #409
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Կարծում եմ, Լիլիթը նախաամուսնական սեռական հումոր էր անում:

    Ամուսինը առաջին գիշերը հարցնում ա կնոջը.
    -Սիրելիս, դու ինձանից առաջ տղամարդիկ ունեցե՞լ ես:
    -Չե:
    -Իսկ ես ունեցել եմ

    Եկեք ինձ անվանենք սրանից հետո Նախաամուսնական Սեռական Նիդլզ ին Այզ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #410
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, Լիլիթը նախաամուսնական սեռական հումոր էր անում:

    Ամուսինը առաջին գիշերը հարցնում ա կնոջը.
    -Սիրելիս, դու ինձանից առաջ տղամարդիկ ունեցե՞լ ես:
    -Չե:
    -Իսկ ես ունեցել եմ

    Եկեք ինձ անվանենք սրանից հետո Նախաամուսնական Սեռական Նիդլզ ին Այզ:
    Եթե Լիլիթն էլ հումոր չաներ, այլ լուրջ գրած լիներ, ես կգնայի ու կկախվեի։ Պարզապես իրա գրածը կարդալով, էդ հաղորդումը հիշեցի։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 29.10.2008, 11:58:
    When life gives you lemons, make lemonade

  6. #411
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Ինձ պարզապես հետաքրքիր ա, թե մարդիկ ինչի համար են իրանց քթերը կոխում ուրիշի անկողին: Երևի սեփական անկողինը չափազանց դատարկ ա:
    Իսկ հոմոսեքսուալների առումով, Իհուսիկ, ասեմ՝ իմ ընկերներից մեկը հոմոսեքսուալ է, ու չես պատկերացնի, թե մարդկային հատկանիշներով ու տաղանդով ինքը ինձանից էլ, քեզանից էլ ինչքան բարձր ա կանգնած:
    Եթե մեկը տանը ամբողջ օրը նստած կամ տան դեմը պպզած մեկն ա, պարզ ա, որ նախաամուսնական սեքսին կնայի որպես չարիքի, որովհետև քրիստոնեությունը, որը ինքը հալած յուղի նման ընդունել ա, թեկուզ և ոչ էդ անվան տակ, սովորացրել ա, որ դա մեղք ա, ու ընդհանրապես հաճույքը մեղք ա:
    Հասարակությունը հակված ա մարդկանց հոգեբանական կասրտացիայի ենթարկելու, որովհետև կաստրատին ավելի հեշտ ա կառավարել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. #412
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    թե ինչ եք գտել էդ սեքսի մեջ… նախաամուսնական առավել ևս…

  8. #413
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ պարզապես հետաքրքիր ա, թե մարդիկ ինչի համար են իրանց քթերը կոխում ուրիշի անկողին: Երևի սեփական անկողինը չափազանց դատարկ ա:
    Իսկ հոմոսեքսուալների առումով, Իհուսիկ, ասեմ՝ իմ ընկերներից մեկը հոմոսեքսուալ է, ու չես պատկերացնի, թե մարդկային հատկանիշներով ու տաղանդով ինքը ինձանից էլ, քեզանից էլ ինչքան բարձր ա կանգնած:
    Եթե մեկը տանը ամբողջ օրը նստած կամ տան դեմը պպզած մեկն ա, պարզ ա, որ նախաամուսնական սեքսին կնայի որպես չարիքի, որովհետև քրիստոնեությունը, որը ինքը հալած յուղի նման ընդունել ա, թեկուզ և ոչ էդ անվան տակ, սովորացրել ա, որ դա մեղք ա, ու ընդհանրապես հաճույքը մեղք ա:
    Հասարակությունը հակված ա մարդկանց հոգեբանական կասրտացիայի ենթարկելու, որովհետև կաստրատին ավելի հեշտ ա կառավարել:
    հա էլի ճիշտ ես, էդ բոլորը կարող են իրար սիրել, ապրել համերաշխ ընտանիքում: Ասենք կինն իրա երեք ամուսիններով, որոնցից ամեն մեկն ունի ևս 2 կին, ու ասենք ինչ կարևոր է թե ով ում կինն է կամ ամուսինը, կարևորը որ մարդիկ երջանիկ լինեն Թե չէ մենք հետամնաց ու ոչինչ չհասկացող, էգոիստ մարդիկս ինչ-որ ոչ-կարևոր բաների հետևից ենք ընկել

  9. #414
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989

    տարօրինակ ա, բայց հետդ համաձայն եմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #415
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք կինն իրա երեք ամուսիններով, որոնցից ամեն մեկն ունի ևս 2 կին, ու ասենք ինչ կարևոր է թե ով ում կինն է կամ ամուսինը, կարևորը որ մարդիկ երջանիկ լինեն
    Ձեզ միշտ էլ մնում է հարևան պառավների հետ սուրճի բաժակի շուրջ նրանց անձնական կյանքի իրական ու մտացածին մանրամասները քննարկելու հնարավորություն:
    Հա, ասենք ապրում են, ձե՞զ ինչ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. #416
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    հա էլի ճիշտ ես, էդ բոլորը կարող են իրար սիրել, ապրել համերաշխ ընտանիքում: Ասենք կինն իրա երեք ամուսիններով, որոնցից ամեն մեկն ունի ևս 2 կին, ու ասենք ինչ կարևոր է թե ով ում կինն է կամ ամուսինը, կարևորը որ մարդիկ երջանիկ լինեն Թե չէ մենք հետամնաց ու ոչինչ չհասկացող, էգոիստ մարդիկս ինչ-որ ոչ-կարևոր բաների հետևից ենք ընկել
    Չէ, Դայ, ստեղ ուրիշ հարց ա… հեշտ ա դիմացինին մեղադրել, մինչև ինքդ չես անում նույն սխալը…
    Ամեն դեպքում, մարդ պետք ա աշխատի ապրել իր կյանքով, ոչ թե ուրիշների կյանքի մեջ քիթ խոթելով… Եթե իրենք երջանիկ են էդպես, ուրեմն թող երջանիկ լինեն. ուրիշի երջանկությունը չեն խլում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #417
    ՏԱՐԵՐՔ Ribelle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    255
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ պարզապես հետաքրքիր ա, թե մարդիկ ինչի համար են իրանց քթերը կոխում ուրիշի անկողին: Երևի սեփական անկողինը չափազանց դատարկ ա:
    Իսկ հոմոսեքսուալների առումով, Իհուսիկ, ասեմ՝ իմ ընկերներից մեկը հոմոսեքսուալ է, ու չես պատկերացնի, թե մարդկային հատկանիշներով ու տաղանդով ինքը ինձանից էլ, քեզանից էլ ինչքան բարձր ա կանգնած:
    Եթե մեկը տանը ամբողջ օրը նստած կամ տան դեմը պպզած մեկն ա, պարզ ա, որ նախաամուսնական սեքսին կնայի որպես չարիքի, որովհետև քրիստոնեությունը, որը ինքը հալած յուղի նման ընդունել ա, թեկուզ և ոչ էդ անվան տակ, սովորացրել ա, որ դա մեղք ա, ու ընդհանրապես հաճույքը մեղք ա:
    Հասարակությունը հակված ա մարդկանց հոգեբանական կասրտացիայի ենթարկելու, որովհետև կաստրատին ավելի հեշտ ա կառավարել:
    Իսկ քո ընկերը այդքան լավն է, որովհետև հոմոսեքսուալիստ է?: թե ուղղակի լավն է, որովհետև լավն է:
    Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"

  13. #418
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    հա էլի ճիշտ ես, էդ բոլորը կարող են իրար սիրել, ապրել համերաշխ ընտանիքում: Ասենք կինն իրա երեք ամուսիններով, որոնցից ամեն մեկն ունի ևս 2 կին, ու ասենք ինչ կարևոր է թե ով ում կինն է կամ ամուսինը, կարևորը որ մարդիկ երջանիկ լինեն Թե չէ մենք հետամնաց ու ոչինչ չհասկացող, էգոիստ մարդիկս ինչ-որ ոչ-կարևոր բաների հետևից ենք ընկել
    Դայուշ, ոչ ոք իր երջանկության ձևը քեզ չի պարտադրում Դու էլ քոնը մի պարտադրիր ուրիշներին Դու չես կարող բուսակերին համոզել, որ միսը պետք է ուտել, քանի որ դու այն սիրում ես, ու քո համար այն համեղ ա: Նույնը և` ընդհակառակը, ի դեպ:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #419
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Needles In Eyes կրկին պետք է ասեմ, որ կատարածդ ոչ մի եզրահանգման հետ դա լինի ինձ հետ կապված թե ոչ համամիտ չեմ ու համարում եմ սխալ - սա իմ տեսանկյունն է ու ամեն մարդ ֆորումում ներկայացնում է իր տեսակետն ու արտահայտում իր մտքերը այս կամ այն հարցի հետ կապված, որի համար և կան ընդհանրապես ֆորումները ու հետևաբար ոչ ոք ոչ մեկի անկողին իր քիթն չի մտցնում այլ ներկայացնում է իր պատկերացումները տվյալ հարցի վերաբերյալ ու կարող է ու իրավունք ունի նաև արտահայտելու այս կամ այն անձի կարծիքի հետ իր անհամաձայնությունը։ Բնականաբար իմ մասին ոչինչ չիմանալով իմ մասին եզրակացություններդ սխալ են, մինչդեռ ես ինքս ինձ բավականին գիտեմ ու կարող եմ ասել, որ գրեթե բոլոր հարցերում ես ուրիշի ապրելակերպի մեջ չեմ խառնվում բացառությամբ եթե որևէ մեկն ինձ այս կամ այն հարցի հետ կապված խորհուրդ է հարցնում ու առավել ևս չի հետաքրքրում ուրիշի ինտիմ հարաբերությունները միայն թե վատն այն է, որ նոր սերունդը լինելով շատ ընկալողունակ ցավալիորեն հաճախ տեսնելով եղած ու նորմա դարձած անբարոյականությունը չի կարողանում հասկանալ թե դա իրական արժեք է մարդկային թե՞ պարզապես մարդիկ են անբարոյականությունն որոշ դեպքերում դարձրել նորմա- այ սա է ցավալի ու մտածելու առիթ տալիս թե ներկայիս անբարոյականությունը նորմա դարձրած հասարակության մի վառ մասը որը միշտ էկրաններից ու ամեն քայլափոխից մեր մեջ է ներխուժում ու իրեն տան տեր զգում ինչպես պետք է կարողանան նոր սերունդ դաստիարակել ու հետևաբար նաև հարց է ծագում թե այսպես դեպի ու՞ր ենք գնալու - եթե այսպես գնա կա մի ուղի մի ելքով միայն՝ ինքնաոչնչացում միայն, ինչը քիչ քիչ տեղի է ունենում հենց մեր աչքի առաջ և եթե հենց մենք չենք տուժել մարդկության անբարո կենսակերպի պատճառով բնության արհավիրքներից որ լեցուն է հիմա ողջ մոլորակով մեկ ապա դա չի նշանակում որ մենք պետք է աչքերներս փակենք ու շարունակենք մեր նորմա դարձած անբարո վարքն մինչ մի օր հարց կառաջանա ամբողջովին մոլորակի կործանման մասին ինչը և ուզում են բարոյականությանն ու Լույսին հակառակ գնացող ուժերն ու ինչին նպաստում են կամա թե ակամա մարդկանց մեծ մասը իրենց առօրյա ոչ թե դեպի Լույսին այլ խավարին նպաստող կյանքով։

    Ասածներս դատապարտում չէ ոչ մեկին, ես հեռու եմ որևէ մեկին դատելուց ու դրա իրավունքը չունեմ ես, ասածներս նրանց համար են, որոնք ուզում են իրենց համար կյանքում չափորոշիչներ ունենան ու չտեսնելով նորմա դարձած արատավոր երևույթներն ու չունենալով դրանց հակառակ որևէ գաղափար ընդունեն որ ուրեմն դա է միակ ճիշտն ու շարժվեն դրանցով, ասածներս նրանց համար չեն որ գիտեն ճիշտ են ապրում այլ նոր սերնդի համար ու նաև նրանց, որոնք իրենք պետք է ծնող դառնան ու նոր սերունդ դաստիարակեն... Եվ ասածներս էլ հարգելի Needles In Eyes հիմնված են ոչ միայն պապենական քո ասած դոգմաների վրա այլ գիտության կողմից նոր հնարավոր դարձած այն ապացույցների վրա որ հնարավոր են դարձել ներկայումս կատարել ու տեսնել թե գիտությունից այդքան հեռու մեր պապերն ինչքան ճիշտ են ապրել ու թե ժամանակակից այս տեխնիկայի ու էլ չգիտեմ ինչերի հետ մեկ տեղ որքան է մարդ հեռացել իր իսկ մարդ լինելու կոչումից, որին բնութագրում է առաջին հերթին բարոյական լինելը. ոչ մի բույսի կամ կենդանու բարոյականությունը պետք չէ բայց մարդու համար դա մարդ լինելու ու մարդ մնալու պայմաններից ամենագլխավորն է։

    Երգ Երգոցի ու նաև բոլոր այն հոգևոր գրականության մասին որոնցից դու օգտվում ես քո տեսակետը հիմնավորելու համար ասեմ, որ նման գրականության կարդալու և հասկանալու համար միայն տառերն իմանալն ու կարդալ կարողանալն շատ քիչ է և ըստ էության դա ոչինչ չի էլ տա եթե կարդացածի էությունն ու սիմվոլիկան չհասկանա մարդ, ինչպես որ տրվում է ցանկացած հոգևոր արժեք ունեցող գրականություն քանզի այդ գրածը կարող է ցանկացած մարդ կարդալ բայց միայն նրանք ովքեր բացի տառից գիտեն թե ինչ սիմվոլների մասին է խոսքն ու ինչ է ուզում հեղինակն ասել կարող են հասկանալ այդ գրվածքը։ Կարող ես թեկուզ հենց ինքդ էլ կարդաս քո իսկ վիկիպեդիայի հղման մեջ Երգ Երգոցի մեկնության բաժինը - և դա ամբողջը չէ...

    Իմ պատկերացմամբ եթե տղամարդու համար միևնույն է թե իր ապագա կինը մեկ հոգու հետ է ունեցել սեռական հարաբերություններ թե մի քանիսի նման տղամարդն ըստ իս ընտրում է ոչ թե սրտի ու հոգու ընկեր այլ պարզապես սեկսուալ զուգընկեր ու հետևաբար իսկական սիրո մասին այստեղ խոսելն ավելորդ է - ի դեպ այդպես է հենց վիճակն ամերիկաներում ու եվրոպաներում, որոնց ֆինանսական ճնշման տակ էլ ընդունում են նրանց անբարոյական նորմերը նաև մնացած թույլ պետությունները։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  15. #420
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Կներեք, օֆֆտոպի համար, բայց ոնց եմ ցավում, որ չեմ կարողանում կարդալ իհուսիկի պատասխանը` կետադրական նշանների իսպառ բացակայության պատճառով: Խնդրում եմ, մոդերներ, ուղղեք, էլի:
    Մի տեսակ անզգացմունք է ամեն ինչ` առանց կետադրական նշանների: Կոստյումով, գալստուկով ու անժպիտ:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 29.10.2008, 15:40:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 28 93-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •