User Tag List

Էջ 26 93-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

  1. #376
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլմո ջան, համասեռամոլներին էլ չի հուզում, թե իրանց մասին ինչ են մտածում, բայց դա ոչինչ չի նշանակում, դա չի փոխում իրենց պիղծ էությունը, ու ես էլ չեմ պատրաստվում փեդը վերցնեմ ու ընկնեմ համասեռամոլների կամ մարմնավաճառների` անբարոյականների հետևից, բայց չեմ էլ պատրաստվում իրանց համարել տղամարդ, բարոյական անձնավորություն: իսկ չուզողի հարց ստեղ ընդհանրապես չեմ տեսնում. ինչ համասեռամոլներին չուզող լինել, ինչ մարմնավաճառների ամուսնությանը, էական տարբերություն չեմ տեսնում: Ինձ էլ նեղություն չի տալիս իրանց ամուսնությունը, ընդամենը նյարդերիս վրա ազդում ա էն երևույթը, որ կան մարդիկ, ովքեր մարմնավաճառի հետ ամուսնանալով տղամարդ կարողա դառնան, կարողա լինեն մարդիկ, ովքեր խրախուսեն դա, դրական որակեն ու ներկայացնեն որպես դրական երևույթ:
    Մենք էլ իրանց ներվերի վրա ենք ազդում ով իմանա:
    Հիմա ո՞վ ա ճիշտ, ո՞վ ա սխալ բեր էլի կրկնվեմ: Ով շատ ա են էլ ճիշտ ա: Հալա թող մարդկանց 70 տոկոսը համասեռամոլ լիներ, տես ոնց էին իմ ու քո նմաններին հալածելու, եթե ուզենային իհարկե: Դրա համար եմ ասում չեն խանգարում թող լինեն:
    էսպես չի մնա

  2. #377
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մոդերատորական։ Վերջին մի քանի տասնյակ գրառումները տեղափոխվել են «Առաջին ամուսնական գիշեր» թեմայից՝ վերջինիս չհամապատասխանելու պատճառով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #378
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Արիադնա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, էրեկ ընկերուհիս մի բան պատմեց, ուզում եմ անպայման պատմեմ։ Ուրեմն իր մաման նոր ա պատմել էդ մասին։ Մի խոսքով, երբ իրա մաման ու պապան ամուսնացել են, դա էղել ա 60ական թվերի սկզբներին, Ստեփանավանում, առաջին ամուսնական գիշերվանից հետո, կեսուրը մտել է նորապսակների սենյակ, ու հարսի անկողնում նկատել արյան հետք, զարմացած հարցրել է՝ թե էս ինչ ա, հարսն էլ, դե բնականաբար ավելի զարմացած կեսուրի զարմանալուց, պատասխանել է, դե որ առաջին գիշերն էր, էդպես ա լինում։ Կեսուրը ասել է՝ բայց տղաս ասել էր, որ ձեր մեջ ամեն ինչ վաղուց եղել է։ Հարսը զարմացել ու ձայն չի հանել։ Էկել է իր ամուսնուն, թե՝ ինչ ես տենց բան ասել ծնողներիդ, եթե իրականում չէր էղել ոչինչ։ Սա էլ թե՝ ես գիտեի, որ դու երեք տարի ընկեր ես ունեցել մինչև ինձ, մտածում էի, որ իր հետ եղած կլինես երեք տարում։ Ու էդ մարդը երբեք չի հարցրել նույնիսկ դրա մասին իր ապագա կնոջը, կամ էլ դրա պատճառով չի մտածել չամուսնանա։ Դե հիմա դուք հետևություններ արեք մարդկային որակների մասին, և ոմանք թող ամաչեն, որ 60-ականների սկզբներին նույնիսկ, հեռավոր գյուղերում, կային էդքան առաջադեմ մարդիկ, որոնց համար կարևորը սերն էր և դիմացինի մարդկային որակները։ Իսկ մեր օրերում, 21-րդ դարում, դեռ 90%-ի ուղեղանման օրգանը չի տարբերվում իրենց նախնիների նույնանուն օրգանից՝ ոչ իր բովանդակությամբ, ոչ ծավալով
    Ճիշտն ասած՝ ես էլ եմ կարծում, որ տղայի կողմից ավելի նորմալ ու բնական կլիներ, եթե նա հետաքրքրվեր, թե իր սիրելին իրենից առաջ սեռական հարաբերություն ունեցել է, թե ոչ։ Չեմ կարծում, թե ձեզնից որևէ մեկը կարող է պնդել, թե իրեն բացարձակապես չի հետաքրքրում այդ հարցը։ Բոլորովին ուրիշ հարց է, տղամարդն ինչքանով է կարևորում այդ հարցը, կամ ինչքանով այն կազդի իրենց հարաբերությունների ու կնոջ նկատմամբ վերաբերմունքի վրա։ Խոսքը զուտ հետաքրքրվելու մասին է։ Օրինակ, ես հաստատ կվիրավորվեի, եթե իմ սիրելիին այդ հարցն ընդհանրապես չհետաքրքրեր։ Ի դեպ, ասեմ, որ նույնքան կվիրավորվեի, եթե այդ հարցը նրա համար որոշիչ դեր խաղար։ Իհարկե, չեմ պնդում, թե ներկայացված պատմության մեջ տղամարդու չհետաքրքրվելն անտարբերության հետևանք էր, բայց ամեն դեպքում ես տարօրինակ եմ համարում նման մոտեցնումը։

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, մեջբերում եմ գրառումս, որը որակեցիր որպես իմ` տղամարդկության պատկերացում. թող մեկը հերքի այս գրառմանս մեջ տեղ գտած գեթ մեկ արտահայտություն, տեսնեմ` ինչ որ մեկը կա՞, որ ուրիշ ձև ա պատկերացնում տղամարդուն, ոչ թե «տղամարդուն»:
    Մեջբերում Kuk-ի խոսքերից
    Կա ինքնասիրության հարց, սրա հետ համեմատվող որևէ գործոն չկա: Ու տղամարդու ինքնասիրությունը թույլ չի տալիս իր կնոջ մարմինը վաճառել, կամ արդեն մի քանի անգամ վաճառված մարմին ունեցող կնոջ հետ ամուսնանալ:
    Նախ երևի ճիշտ կլիներ պարզաբանել, թե ով ինչ է հասկանում ինքնասիրություն ասելով։ Համենայնդեպս, իմ պատկերացրած ինքնասիրությունը քո նշածի հետ կապ չունի։
    Բացի դրանից, ի՞նչ է նշանակում՝ տղամարդու ինքնասիրությունը թույլ չի տալիս իր կնոջ մարմինը վաճառել։ Իսկ մի՞թե խոսք եղավ որևէ մեկի կնոջ մարմինը վաճառելու մասին։ Որևէ մեկն ասա՞ց, որ պատրաստ է ամուսնանալ մարմնավաճառի հետ, որն ամուսնությունից հետո էլ է մտադիր իր մարմինը վաճառել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #379
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Ուլուանա ջան, եթե դեմ չես, գրառմանդ մաս-մաս պատասխանեմ հա՞, որ ոչ մի բան բաց չթողեմ
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ երևի ճիշտ կլիներ պարզաբանել, թե ով ինչ է հասկանում ինքնասիրություն ասելով։ Համենայնդեպս, իմ պատկերացրած ինքնասիրությունը քո նշածի հետ կապ չունի։
    Մի՞թե ինքնասիրության բացակայության հետևանք չես համարի, եթե տղան ամուսնանա մարմնավաճառի հետ: Ինչպե՞ս կարող է բարոյական համարվել մի մարդ, ով փողի դիմաց տրվել ա ամեն պատահած տղամարդու: Ն աչի կարող լինել բարոյական, իսկ նրա հետ ամուսնացողը, նրա անբարոյականությունն անտեսողը չի կարող ունենալ ինքնասիրություն. ինքնասիրություն ունեցող ոչ մի տղամարդ չի կարող անբարոյականի հետ ամուսանանալ, նրան կամավոր տանել իր տուն, սարքել իր տան անդամ: Սա իմ պատկերացրած ինքնասիրությունը այս հարցի վերաբերյալ:
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի դրանից, ի՞նչ է նշանակում՝ տղամարդու ինքնասիրությունը թույլ չի տալիս իր կնոջ մարմինը վաճառել։ Իսկ մի՞թե խոսք եղավ որևէ մեկի կնոջ մարմինը վաճառելու մասին։ Որևէ մեկն ասա՞ց, որ պատրաստ է ամուսնանալ մարմնավաճառի հետ, որն ամուսնությունից հետո էլ է մտադիր իր մարմինը վաճառել։
    Ի՞նչ կապ ունի ամուսնանալուց առաջ է վաճառել, թե ամուսնությունից հետո, անբարոյականությունը մնում է անբարոյականություն, դա վաղեմության ժամկետ չունի, սա օրենք չէ, այլ տրամաբանություն, առողջ մտածելակերպ, բարոյականության նորմ, անվանիր, ինչպես ուզում ես: Եվ եթե մարմնավաճառն ամուսնանում է, ապա ի՞նը կարող է նրա համար արգելք հանդիսանա, որ նա չզբաղվի մարմնավաճառությամբ, սերը ամուսնու նկատմա՞մբ. էդ հեքիաթի մասին սերիայից ա, չեմ հավատում, դրանց համար սերն ու սեքսը տարբեր են ու միմյանց չեն լրացնում կամ խանգարում, եթե միմյանց հետ փոխկապակցված լինեին, ապա նրանք առանց սիրո առկայության սեքսով չէին զբաղվի, և սա նշանակում է, որ նրանք պատրաստ են շարունակել իրենց անբարոյական գործողությունները` մարմնավաճառությունը, նույնիսկ ամուսնությունից հետո, այսինքն` այդ կին կոչվածի ամուսինը ստիպված է լինելու հանդուրժել դա, ինչն էլ կնշանակի, որ նա վաճառում է իր կնոջ մարմինը. չէ՞ որ մարմնավաճառները տրվում են ամեն պատահած անձնավորության գումարի դիմաց: Այդ` բարոյականության մասին պատկերացում չունեցողի ամուսինը ի՞նչ տրամաբանությամբ կարող է արգելել իր կնոջը` զբաղվել մարմնավաճառությամբ. պետք է ասի, որ դա անբարոյականի արա՞րք է, այդ դեպքում ինչո՞ւ է ամուսնացել նրա հետ, եթե գիտի, որ դա անբարոյականի արարք է: Այնպես որ, շատ հավանական եմ համարում, որ այդպիսի կինը կշարունակի իր գործը նույնիսկ ամուսնությունից հետո, բազմաթիվ նման անձանց եմ ճանաչում ինքս:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (04.08.2010)

  6. #380
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Կուկ, դեմ չես, չէ՞, որ գրառումդ լրիվ չկարդամ:

    Մարմնավաճառի տեսակ է տրաֆիքինգի զոհը դարձած աղջիկը, օրինակ, ում գողանալով իր հայրենիքից տարել են օտար պետություն և ում հարկադրվել է զբաղվել մարմնավաճառությամբ: Այդպիսի գերեվարությունից փրկվածին հասարակությունից դուրս վիճակի դնողին, նրա մարդկային ու բարոյական արժանիքներ չունեցող համարողին չեմ կարող տղամարդ համարել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (04.08.2010)

  8. #381
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, դեմ չես, չէ՞, որ գրառումդ լրիվ չկարդամ:

    Մարմնավաճառի տեսակ է տրաֆիքինգի զոհը դարձած աղջիկը, օրինակ, ում գողանալով իր հայրենիքից տարել են օտար պետություն և ում հարկադրվել է զբաղվել մարմնավաճառությամբ: Այդպիսի գերեվարությունից փրկվածին հասարակությունից դուրս վիճակի դնողին, նրա մարդկային ու բարոյական արժանիքներ չունեցող համարողին չեմ կարող տղամարդ համարել
    Արտ, դու արդեն անցար կավատներին (ճիշտ ե՞մ ասում էս բառը): Պետք չի և չի կարելի մարմնավաճառների մարմնավաճառ լինելու մեղքն ամբողջովին գցել նրանց վրա: Իհարկե նրանց տականք լինելը նույնիսկ ապացուցման կարիք չունի, բայց դա այլ թեմա է, այստեղ խոսքը նրանց մասին է, ովքեր իրենց կամքով են դարձել մարմնավաճառ: Չնայած` քո ասած տարբերակն էլ բավականին վիճելի է. վերջերս հեռուստացույցով մի դեպք տեսա, երբ տասնհինգ տարեկան աղջիկը փախել էր այդպիսի պիղծ մթնոլորտ ունեցող մի վայրից և չգիտեր` թե ուր է փախնում, բայց փախել էր, այնպես որ պետք չի արդարացնել նրանց, ովքեր տարիքն առած, կյանքի փորձը ձեռք բերած գնում, ընկնում են նման տականքների ձեռքը ու մնում են այնտեղ երկա~ր-երկար: Է թող փախնեն, էդ երեխու չափ խելք չունե՞ն: Թող փախնեն, մարդիկ էլ կտեսնեն, որ էդ մարդու կամքով չի եղել, այսինքն` բռնաբարել են իրեն, և չեն մեղադրի նրան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #382
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ովքեր իրենց կամքով են դարձել մարմնավաճառ: Չնայած` քո ասած տարբերակն էլ բավականին վիճելի է
    Դու արդեն սկսեցիր կռուգը փոքրացնել
    Մինչդեռ գիտես, թե ինչքա՜ն կարելի է խորանալ: Ափսոս հավես ու ժամանակ չունեմ ծեծված թեման հա քրքրելու, թող անհամեստություն չթվա, բայց տարիքս անցել է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #383
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու արդեն սկսեցիր կռուգը փոքրացնել
    Մինչդեռ գիտես, թե ինչքա՜ն կարելի է խորանալ: Ափսոս հավես ու ժամանակ չունեմ ծեծված թեման հա քրքրելու, թող անհամեստություն չթվա, բայց տարիքս անցել է
    Չեմ փոքրացնում, էլի եմ ասում` չեմ ընդունում դա ոչ մի դեպքում, բացարձակապես ոչ մի դեպքում, թող փախնեն, ինչպես նշածս երեխան է արել:
    Իսկ այն, որ ես չեմ ալարում ու խոսում եմ այս թեմայով, դա չի նշանակում, որ ինձ համար այս հարցում կան հարցականներ, ես ունեմ հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ և կարող եմ ցանկացած լուրջ մարդու հետ բանավիճել այս հարցի շուրջ ինչպես հիմա, այնպես էլ տասը տարի հետո, այնպես որ տարիքի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #384
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ փոքրացնում, էլի եմ ասում` չեմ ընդունում դա ոչ մի դեպքում, բացարձակապես ոչ մի դեպքում, թող փախնեն, ինչպես նշածս երեխան է արել:
    Շատ վիճելի բան ես ասում, թերևս չգիտես թրաֆիքինգի մասին մանրամասներ
    Կան փախնողներ, ու կան մարդիկ, ովքեր շաաաատ դժվարությամբ, բազումներին վաճառվելուց հետո են կարողանում փախնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #385
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ վիճելի բան ես ասում, թերևս չգիտես թրաֆիքինգի մասին մանրամասներ
    Կան փախնողներ, ու կան մարդիկ, ովքեր շաաաատ դժվարությամբ, բազումներին վաճառվելուց հետո են կարողանում փախնել:
    Արտակ ջան, է թող չվաճառվեն, թող ենթարկվեն տարատեսակ բռնությունների, ինչի ակամա սեռական հարաբերություն ունենալը բռնություն չի՞, սեռական ոտնձգության ենթարկվելը պակաս բռնություն ա՞, թող նման պիղծ բռնությունների փոխարեն ենթարկվեն ասենք` ծեծի, բայց ոչ սեռական ոտնձգության: Թող թեկուզ կյանքի գնով դիմադրեն, բայց չվաճառվեն, այ էդ ա բարոյականությունը: Հիմա կասես` էդ աբսուրդ ա, հազվադեպ ալինում և այլն, բայց փաստ ա, որ դա խրախուսվում ա, հարգվում ա, բայց չի հարգվում, ավելին` հալածվում ա վաճառվողը, ու հալածողը չի նայում, թե գիտես` տարել գցել են մի սենյակ ու ապտակում էին, ստիպում էին տրվել, ու ճիշտ էլ անում ա, որ անտեսում ա էդ հանգամանքները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #386
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, է թող չվաճառվեն, թող ենթարկվեն տարատեսակ բռնությունների, ինչի ակամա սեռական հարաբերություն ունենալը բռնություն չի՞, սեռական ոտնձգության ենթարկվելը պակաս բռնություն ա՞, թող նման պիղծ բռնությունների փոխարեն ենթարկվեն ասենք` ծեծի, բայց ոչ սեռական ոտնձգության: Թող թեկուզ կյանքի գնով դիմադրեն, բայց չվաճառվեն, այ էդ ա բարոյականությունը: Հիմա կասես` էդ աբսուրդ ա, հազվադեպ ալինում և այլն, բայց փաստ ա, որ դա խրախուսվում ա, հարգվում ա, բայց չի հարգվում, ավելին` հալածվում ա վաճառվողը, ու հալածողը չի նայում, թե գիտես` տարել գցել են մի սենյակ ու ապտակում էին, ստիպում էին տրվել, ու ճիշտ էլ անում ա, որ անտեսում ա էդ հանգամանքները:
    Կուկ ջան, գիտես, արդեն վստահ եմ, որ հետդ բանավեճի չեմ բռնվելու
    Իսկ քեզ ուղղակի կմաղթեմ, որ երբևէ հարկադրված չլինես կարծիքդ փոխել՝ անձամբ առնչվելով նման իրավիճակների, այլ ընդամենը կարծիքդ փոխես, իմանալով այն, ինչ կատարվում ա ու ընդունելով ըստ արժանվույն, ոչ թե զուտ էմոցիոնալ: Գիտեմ, որ կուզես ինձ առարկել: Պետք չի: Թե ես, թե մյուսները արդեն գիտենք որ իմ հետ համաձայն չես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #387
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առաջին ամուսնական գիշեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ-որ մեկը կուզենա՞ր
    Ես կարծում եմ, որ նույնիսկ մարմնավաճառը չէր ուզենա տեսնել իրեն մարմնավաճառի վիճակում, առնվազն մեծամասնությունը


    Իսկ ես կուզենամ իմ հարազատներին երջանիկ տեսնել ու ինձ բացարձակապես չի հուզում նրանք երջանիկ են կույս, միքիչ ձեռ տված, թե մի քանի հոգու հետ կենակցած կանանց հետ :
    Եթե... հասնեն երջանկության

    Լավ, իսկ դու իրավունք կվերապահեիր խառնվելով քո հարազատի անձնականի մեջ, ինչ-որ միջոցներ ձեռնարկեիր մարմնավաճառի հետ ամուսնությունը խաթարելու համար : Փաստորեն դուրս է գալիս դու հարազատիդ մասին չես մտածում, այլ մտածում ես, որ ինչ կասեն մարդիկ՝ կողքից տեսնելով քո հարազատը ընտրությունը:
    Այո: Հենց նրա մասին մտածելով կխառնվեին - իհարկե, շատ մոտիկ հարազատի...

    Իսկ եթե տղա լինեի ուզումա էտ աղջիկը հուրի փերի լիներ , ես երբեք չէի սիրի նման բարքերով ապրած կնոջը:
    Ըհը... չգիտես ինչու բոլորը նման թեմաներում մարմնավաճառի դերում պատկերացնում են Սիրունիկը կինոյի կերպարին: Իսկ իրական մարմնավաճառների մեջ 1000-ից հազիվ մեկնա տենց.

    Բայց Ձայնալարը ճիշտ ա ասում, իզուր ծայրահեղությունների մեջ եք ընկնում
    +1
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #388
    անկարգավիճակ
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2008
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    ի՞նչ կապ ունեն մարմնավաճառները թեմայի հետ:

    եթե էս քննարկումը օգտակար լիներ...սիրել մեկին ու չամունանալ միայն այն պատճառով, որ աղջիկը (ինչու՞ աղջիկ, որովհետև դեռ չեմ հանդիպել մեկին որ բարձրաձայն անհանգստանար իր ապագա ամուսնու կույս լինել կամ չլինելով) կույս չի.. Արդարացի եմ համարում որ ոմանք միասին չեն ու դա իրանց ցավ ա պատճառում, հենց վերոհիշյալ «պրոբլեմի» պատճառով և էգոիստություն ա աղջիկների որոշ զանգվածի փոխարեն որոշում կայացնելը, նկատի ունեմ էս տեսակ մթնոլորտի պահպանումը.. ով ուզում ա թող պահպանի իրան իրա ամուսնու համար, հեշտ եմ ասում չէ՞
    Վերջին խմբագրող՝ Selene: 16.10.2008, 21:36: Պատճառ: Վիրավորական համարվող հատվածի ջնջում

  16. #389
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Ռուսերեն մի հոտված հանդիպեցի այս հարցի վերաբերյալ, կարծում եմ շատ հետաքրքիր է -
    կարող եք կարդալ այստեղ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  17. #390
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Գիտե՞ք ինչում է հարցն իրականում: Տղամարդիկ մի քանի պատճառներ ունեն աղջկանից կուսություն պահանջելու: Առաջինը՝ սեփականատիրական զգացողություններն են, երբ տղամարդը կնոջը վերաբերվում է որպես առարկայի ու չի ուզում (կոպիտ է հնչում, բայց այդպես է) «քշած հեծանիվ» ունենալ: Երկրորդ դեպքում տղամարդը, համոզված չլինելով իր արական կարողությունների մեջ, վախենում է, որ կամ իր կինն իրենից լավ սիրեկան է ունեցել, կամ էլ իրենից լավին կգտնի: Երրորդ դեպքը հույժ գիտական է՝ կինն իր օրգանիզմում պահում է բոլոր տղամարդկանց գեներն, ում սերմնահեղուկը ներթափանցել է իր օրգանիզմ, անկախ նրանից՝ հղիացել է դրանից հետո, թե ոչ: Հետագայում նա կարող է դրանցից ոմանք փոխանցել իր երեխաներին: Ինչևէ, այս դեպքում դա հայրական գեների հաշվին չի տեղի ունենում, այնպես որ՝ ամեն վախ անհիմն է:
    Անուններ բարոյական իրավունք չունեմ տալու, բայց ես ինքս ավելի քան չորս հարյուր տարբեր աղջիկների հետ սեքս եմ ունեցել: Չկարծեք, թե հպարտանալու համար եմ ասում՝ այդ ուղղությամբ թերարժեքության կոմպլեքս չունեմ: Պարզապես կասեմ, որ այն, որ դրա տեղի ունենալը իրենց նկատմամբ իմ հարգանքը հաստատ չի նվազեցրել:
    Միգուցե դա նրանից է, որ ես հայկական շրջապատում չեմ մեծացել, բայց ես ինքս համարում եմ, որ սեքսը, կուլտուրայի ու հիգիենայի համապատասցան կանոնները պահպանելու դեպքում, մարդու կյանքի նորմալ մասն է: Վարում եմ առողջ ու ակտիվ սեռական կյանք, ու ինքս ինձանից երբեք չեմ պահանջում, որ աղջկա համար լինեմ լավագույն սիրեկանը:
    Իրականում ես շատ ավելի քիչ եմ մտածում սեքսի մասին ու շատ ավելի քիչ «ազաբոչեննի» եմ, քան կուսության պահապանները:
    Բացի դրանից:
    Ես լսել եմ մի տարօրինակ կարծիք՝ «եթե հարսանիքից առաջ արել ա, հարսանիքից հետո էլ կանի»: Սա անվստահություն է, իսկ որտեղ չկա վստահություն, չկա նաև սեր: Ու, եթե աղջկան սեքսից ետ է պահել միայն այն, որ եթե կույս չլինի՝ իր հետ չեն ամուսնանա, նա գործողությունների լրիվ ազատություն է ստանում «առաջին գիշերվանից հետո»: Իսկ, ինչպես ասում են, չես վստահում՝ պատրաստ եղիր խաբվելու:
    Անձամբ ինձ անկողնում հետաքրքիր չի լինի մի աղջկա հետ, ով սեռական կյանքի ոչ մի փորձ չունի, նամանավանդ՝ նա չի կարողանա իմ հետ իրականացնել իմ այդքան սիրելի տանտրիկ ու մեդիտատիվ պրակտիկաները:
    Լայն մտածեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 26 93-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •