Ուլուանա ջան, եթե դեմ չես, գրառմանդ մաս-մաս պատասխանեմ հա՞, որ ոչ մի բան բաց չթողեմ
Մի՞թե ինքնասիրության բացակայության հետևանք չես համարի, եթե տղան ամուսնանա մարմնավաճառի հետ: Ինչպե՞ս կարող է բարոյական համարվել մի մարդ, ով փողի դիմաց տրվել ա ամեն պատահած տղամարդու: Ն աչի կարող լինել բարոյական, իսկ նրա հետ ամուսնացողը, նրա անբարոյականությունն անտեսողը չի կարող ունենալ ինքնասիրություն. ինքնասիրություն ունեցող ոչ մի տղամարդ չի կարող անբարոյականի հետ ամուսանանալ, նրան կամավոր տանել իր տուն, սարքել իր տան անդամ: Սա իմ պատկերացրած ինքնասիրությունը այս հարցի վերաբերյալ:
Ի՞նչ կապ ունի ամուսնանալուց առաջ է վաճառել, թե ամուսնությունից հետո, անբարոյականությունը մնում է անբարոյականություն, դա վաղեմության ժամկետ չունի, սա օրենք չէ, այլ տրամաբանություն, առողջ մտածելակերպ, բարոյականության նորմ, անվանիր, ինչպես ուզում ես: Եվ եթե մարմնավաճառն ամուսնանում է, ապա ի՞նը կարող է նրա համար արգելք հանդիսանա, որ նա չզբաղվի մարմնավաճառությամբ, սերը ամուսնու նկատմա՞մբ. էդ հեքիաթի մասին սերիայից ա, չեմ հավատում, դրանց համար սերն ու սեքսը տարբեր են ու միմյանց չեն լրացնում կամ խանգարում, եթե միմյանց հետ փոխկապակցված լինեին, ապա նրանք առանց սիրո առկայության սեքսով չէին զբաղվի, և սա նշանակում է, որ նրանք պատրաստ են շարունակել իրենց անբարոյական գործողությունները` մարմնավաճառությունը, նույնիսկ ամուսնությունից հետո, այսինքն` այդ կին կոչվածի ամուսինը ստիպված է լինելու հանդուրժել դա, ինչն էլ կնշանակի, որ նա վաճառում է իր կնոջ մարմինը. չէ՞ որ մարմնավաճառները տրվում են ամեն պատահած անձնավորության գումարի դիմաց: Այդ` բարոյականության մասին պատկերացում չունեցողի ամուսինը ի՞նչ տրամաբանությամբ կարող է արգելել իր կնոջը` զբաղվել մարմնավաճառությամբ. պետք է ասի, որ դա անբարոյականի արա՞րք է, այդ դեպքում ինչո՞ւ է ամուսնացել նրա հետ, եթե գիտի, որ դա անբարոյականի արարք է: Այնպես որ, շատ հավանական եմ համարում, որ այդպիսի կինը կշարունակի իր գործը նույնիսկ ամուսնությունից հետո, բազմաթիվ նման անձանց եմ ճանաչում ինքս:
Էջանիշներ