Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ, ցանկացած հարց կարելի է քննարկել մնալով քաղաքավարության սահմաններում։ Եթե այս թեման բացվել է ու լցվել էսքան գրառումներով, ուրեմն ակտուալ խնդիր է, ուրեմն շատերին հուզում է այս հարցը։ Ոմանք կարող են և իրենց որոշ հարցերի պատասխանը ստանալ, ոմանք էլ նույնիսկ հայացքներ փոխել, բա ֆորումը դրա համար է հենց։
Ի՞նչ հայացք, եղբայր հայացք սեքսի հարցու՞մ, չեմ կարծում, թե սեքսով զբաղվում են համապատասխան հայացքների, սեքսով պարզապես զբաղվում են, հետո դրա վերաբերյալ ինչ-որ հավուր պատշաճի հայացքներ արտահայտում, որոնք կարող են ոչ մի կերպ չհապատասխանել տվյալ հայացքն արտահայտողի սեռական կյանքի առանձնահատկություններին: Մի խոսքով, սեքսով պետք է պարզապես զբաղվել ու վերջ, ես հելա էս թեմայից: