Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Դե հա, հասկանալի է... խոսքն այդ մարդու մասին է: Ուրեմն ամեն մի ընկեր ունեցած աղջիկ չէ, որ անցել է այդ սահմանը: Բայց այստեղ մի նրբություն էլ կա. Ուրեմն այդ տղայի համար այդ հարցը ԿԱՐԵՎՈՐՎԵԼ է, որ ինքը պարզաբանումներ է տվել ընտանիքին: Իսկ եթե կարևորվել է, բնական պիտի լինել թեկուզ և անուղղակի հարցը աղջկան: Իսկ եթե հարցը չի եղել, ուրեմն... զույգերը օտար են եղել իրար: Կամ տղան ռիսկ չի արել հարցնել - վերջին դեպքն էլ է օտարության մասին խոսում
Խորհուրդ չէի տա տեսական դատողություններով խոսել մի գոյություն ունեցող ընտանիքի մասին, որի մասին անգամ այս թեմայում գրվածը բավարար էր հասկանալու համար, որ կուռ և իրար սիրող ընտանիք է: Այդպիսի տեսական դատողությունները տվյալ դեպքում ապաշնորհ գործ է: