Վերջին խմբագրող՝ Chuk: 25.06.2011, 16:10:
Այ հարգելիս, դու լրիվ շիլափլավ սարքեցիր
Ոմ կարող է դավաճանել չամուսնացած մարդը??
Ինչ կապ ունի դավաճանությունը իմ ասածի հետ: Ընդամենը ասած ա "ուրիշի կնոջը մի նայի` ամուսնացած ա, մենակ քո կնոջը նայի` ամուսնացած էս"
Հո ռոբոտ չեն չամուսնացած` դեռատի մարդիք, որ առանց իրար քաղցր աչքով նայելու սիրահարվեն ու ամուսնանան ??
Այ չի թույլատրվում նախաամուսնական հարաբերությունները, բայց ցանկությունների մասին բան չի ասվում
Տարօրինակ տրամաբանություն ա կրոնական տրամաբանությունը: Աստված մարդուն տվել է բնազդը և զգացմունքը, բայց նաև դրել է դրանք արտահայտելու սահմանափակումներ և արգելքներ
Այսինքն չի ուզեցել, որ ռոբոտ լինեն, բայց չի էլ ուզեցոլ որ համը հանեն
Նախաամուսնական հարաբերությունների տարածումը կարող է բերել ամուսնությունների թվի կրճատման, որովհետև շատ զույգեր բավականին երիտասարդ հասակում ամուսնանում են միայն նախամուսնականից խուսափելու համար: ԷԼ չեմ ասում, որ եթե տղամարդը վստահ լինի, որ բոլոր կանայք առանց ամուսնանալու էլ կարող են իրենը լինել, ապա նույնիսկ չի ել մտնի ամուսնանալու գլխացավանքի տակ
Կին կա ամուսին ընտրելը հո բուտկից շոր առնել չի "մի հատ փորձեմ, տեսնեմ հարմարա, կվերցնեմ.." ???
Էդ ոնցա, որ ուրիշի հագած շորը հագնելը հակահիգիենիկ ա, ոմանք էլ զզվում են, բայց ուրիշի "հագած" (ներողություն արտահայտությանս համար, բայց ինչ էլ միտքս եկավ` մեղմ չէր) տղամարդուն կամ կնոջը պետք ա նորմալ համարի, նորմալ ընդունի և տարիներով հետը ապրի:
Վերջին խմբագրող՝ Varzor: 24.06.2011, 18:34:
Իմ կարծիքով ներկայիս հասարակարգը դրդում է մարդկանց նախաամուսնական հարաբերություննների: Մենակ 12 տարի դպրոցում են սովորում, հետո 2 տարի բանակ, կամ 6 տարի բակալավր+մագիստրատուրա, նոր` բանակ, հետո մի 2 տարի գործ էս ման գալիս, եթե հաջողվումա, լավ գործ ես գտնում, նոր հանգիստ սրտով մտածում ես սիրածդ էակի հետ ընտանիք կազմելու մասին:
Ճիշտ ա, կարելի ա առանց էդ ամեն ինչի, բայց բանակից "թռնելը" ամեն մարդու համար չի, էլ չեմ ասում առանց դիպլոմ կյանքը` հայի համար կյանք չի
Գումարենք իրար, կստացվի 27-29 տարեկան: Եսքան երկար "ճգնավորությունը" կարողա բերել հոգեկան և ֆիզիկական խանգարումներիԷլ չեմ ասում, որ ծնողների երիտասարդական եռանդը չի հերիքում մինչև ապագա երեխաների պատանեկության հասնելը
Մենակ դատապարտելով կունենանք հոգով և ֆիզիկապես հիվանդոտ երիտասարդություն, պետք ա իրավիճակից ելք առաջարկել նույնպես:
Հ.Գ.
Հասակարագի մեղավորը գլոբալիզացաին են ու ոչ լեգիտիմ կառավարությունները
(Խնդրում եմ չխորանալ` ընդամենը կատակ է)
Դե լավ, թող ուղղահավատ մարդիք իրենց կին ընտրեն աչքերները փակ` հին ադաթի համաձայն ծնողները փոքր ժամանակ բեշիքյարթմա կանեն, կամ էլ կգնան կողքի թաղից (գյուղից, քաղաքից) մի "հալալ կաթնակեր" աղջիկ կընտրեն, ու հարսն ու փոսան իրար կհանդիպեն միայն նշանդրեքի և հարսանիքի օրը, այն էլ գլուխները կախ, որ իրար չնայեն` մեղք է:
Հարսանիքից հետո կգնան տուն ու ամուսինը կասի "բարև սիրելիս, ես քո ամուսինն եմ" ու նույնատիպ պատասխան կստանա, հետո լ կինը կավելացնի "ես քեզ այսպիսին չէի պատկերացնում" ու նույնատիպ պատասխան կստանա (այս վերջին 2 արտահայտություններըը դժվա թե բարձրաձայն ասվեն):
բայց քանի որ մինչ այդ այդ խեղճ տղան նույնիսկ չի համարձակվել աղջիկներին նայել, ապա նրա ուղեղը դատարկ է, էլ չեմ ասում որ կնոջ անատոմիային ընդհանրապես ճանոթ չի, նոյնը նրա խեղճ կողակցի մոտ է:
Բայց արի ու տես, որ հազարամյակներով մարդիք էսպես ապրել են ...
Ինձ անձամբ հետաքրքիր ա, թե ոնց? կամ էլ խափում են![]()
VisTolog (24.06.2011)
Տրիբուն (25.06.2011)
Եթե փոխադարձ համաձայնությամբ, ապա Օրենքի տսանկյունից` ոչ,
Եթե մենակ մեկն է մինչև 18 տարեկան, ապա ` այո:
Բայց դու սենց նայի, իրար սիրահարվում են 12-13 տարեկան դպրոցականները նույնպես, ու եթե չլինի համապատասխան սահմանափակումը, ապա ինչ ահավոր բաներ կարող են տեղի ունենալ:
Մի հատ թող բոլորը հիշեն իրենց 12-13 տարեկան հասակում:
Տղաները լավ էլ հիշում են, թե ինչ էին մտածում այդ հարցի շուրջ, էլ չեմ ասում որ աղջիկները ընդհանրապես այլ կերպ էին մտածում` լրիվ "ադաթավոր"
Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասեք, որ մեկդ էր այդ հասակում կողմ նախաամուսնական հարաբերություններին?
սեքս երեքով-ի սխեման՝Ինձ եթե բացատրես թե ոնց ա ՆՍՀ-ն սիրահար զույգերի միջև նպաստելու պեդոֆիլիայի տարածմանը, կամ եթե ցույց տաս 2 հոգանոց ՆՍՀ-ից "սեքս 3-ով" անցման մեխանիզմը, ես էլ էս թեմայում մի շաբաթ չեմ գրի: Ազնիվ խոսք:
մի անգամ անում են, երկրորդ անգամ են անում, հետո պարզվում ա տղեն տղա չէր գյադա էր ու ասում ա կամ պտի երրորդն ըլի կամ էլ թե չէ բաժանվում ենք)
ախպեր, ես դպրոցում միշտ հինգեր եմ ստացել շարադրություն գրելուց, պետք ըլի ասա մանրամասն նկարագրեմ... տղու մազերի գույնից սկսած, աղջկա պադյեզդում ուզողների թվով...![]()
Վերջին խմբագրող՝ Shah: 24.06.2011, 19:00:
I love my life and I celebrate it every day...
Varzor (24.06.2011)
Սեփականատեր ասելո՞վ ...
Ասեմ,երբ 15 տարեկան բոլորիդ պնդած կույսին տուն է բերում,անչափահասության պատճառով չի ամուսնանում:Վրա-վրա մանր երեխաներ է ունենում ու որպես շատ ավանդապաշտ գնում է Ռուսաստան տունն ու տեղը պահելու համար փող աշխատելու:ՈՒ երբ շատ սպասելուց հուսահատված կինը ,երեխան գրկին ի վերջո գտնում է ամուսնու տունը ,դուռը բացում է լավ պարապած տրինաժոռը,կնոջ մռութին ծեփելով զագսի վկայականը,ասելով ամեն պոռնիկ էլ կարող էր ամուսնուցս երեխա ունենար:Պարզ է չէ՞,որ բերածս օրինակը բրազիլական ֆիլմերից չի ,ավելին` առաջին դեմքից եմ իմացել մանրամասնությունները:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Mephistopheles (24.06.2011), Quyr Qery (03.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ