User Tag List

Էջ 58 93-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 856 համարից մինչև 870 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

  1. #856
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասածս ինչ էր, ի լրումն նախորդ գրառման ...

    Նախամուսնական շրջանում, մարդկային էգերն ու որձերը միմյանց նկատմամբ կարող են ունենալ նույնքան նուրբ զգացմունքներ, որքան ամուսնական ու հետամուսնական շրջանում: Համ էգերը, համ որձերը այդ նուրբ զգացմունքները, անկախ հետույքին պեչատի առկայությունից, պիտի նյութականացնեն: Սեքսը էտ զգացմունքների արտահայտման ձևերից մեկն է, ու իմ իմանալով, ամենանախընտրելի ձևը, քանի որ նաև առողջարար է: 17, 18-25, 26, 27 տարեկանը էմոցիոնալ առումով կյանքի ամենաանկայուն ժամանակաշրջանն ա. սիրում ես, հետո մեկ էլ էլ չես սիրում, մեկ էլ ուրիշն ա քեզ սիրում, ու դու ես ուրիշին սիրում: Ամիսը մեկ զույքին փոխելը չի խրախուսվում, բայց պետք ա համակերպվել այն փաստի հետ, որ մինչև ամուսնանալը բոլորս էլ ունենում ենք զգացմունքներ ու քնած կամ արթում երազում ենք մեր զգացմունքների օբյեկտի հետ սեքսով զբաղվելու մասին: Եթե մարդ կա, որ ուզում ա սպասի զագսի թույատվությանը, Աստված իրա հետ, կարա սաղ կյանքն էլ սպասի:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.12.2010), Chuk (07.12.2010), Fender (07.12.2010), Leo Negri (07.12.2010), murmushka (07.12.2010), Quyr Qery (02.05.2011), Rhayader (07.12.2010), VisTolog (07.12.2010), Աբելյան (07.12.2010), Արևածագ (07.12.2010), Գանգրահեր (08.12.2010), Ձայնալար (07.12.2010), ՆանՍ (08.12.2010)

  3. #857
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, որ հսկայական բացթողում է, որ նախագահներից ոչ մեկը համահայկական շրջագայություն չի արել, որպեսզի պարզի՝ հայերին նախամուսնական սեռական հարաբերությունները պե՞տք են, թե՝ ո'չ: Ընդհանրապես պիտի քննարկվի՝ սեռական հարաբերությունները սազակա՞ն են իսկական հայի վեհ կերպարին: Որ դեպքու՞մ հայը կարող է հարաբերություններ ունենալ ու ի՞նչ նպատակով, քանի՞ անգամ: Թեմայի մերթ- մերթ ակտիվանալը խոսում է ոլորտի չկանոնակարգված ու բարձիթողի վիճակի մասին, որը տարկարծությունների տեղիք է տալիս: Բա ամո՞թ չի: Մի ազգ ,մի ժողովուրդ, մի հայրենիք ենք, սեքսի մասին կարծիքն էլ պիտի մեկ լինի:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.12.2010), Kita (07.12.2010), Moonwalker (07.12.2010), My World My Space (07.12.2010)

  5. #858
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Ջնջված և տուգանված գրառմնան արձագանքները նույնպես ջնջվել են:

  6. #859
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Rammstein ջան, պետք չի սեքսի պես գյոզալ երևույթը, հատկապես նախամուսնական սեքսի պես գյոզալ երևույթը, իջեցնել, հազար ներողություն, ք.քելու մակարդակին: Սեքսը կարող ա իրոք որոշակիորեն ֆիզիոլոգիական պահանջմունք ա, բայց սեքսի մեջ լիքը էմոցիա ու զգացմունք կա (կամ գոնե ուզում ենք որ լինի), որը հաստատ զուգարանում չես ունենում: Չնայած, ո՞վ գիտի, կարող ա մարդկ կա նույնքան էմոցիոնալ առավոտները զուգարան ա մտնում, հատկապես նախամուսնական շրջանում:
    Տրիբուն ջան, ես ասում եմ կաթը սեւ չի, դու ասում ես` կարագը դեղին ա: Իմ գրածը ընդամենը բնական պահանջի վերաբերյալ օրինակ էր, իսկ դու խորացել ես, ապացուցում ես, որ սեքսը զուգարան գնալուց տարբերվում ա: Կամ ես ո՞րտեղ եմ ասել, որ սեքսի մեջ էմոցիա ու զգացմունք չկա, որ դու հիմա ինձ հակառակն ես համոզում:
    Էն մարդը ասել ա, որ թուլություն ա, ես էլ ասում եմ, որ էն, ինչը որ (հատուկ քո համար` նաեւ) բնական պահանջ ա, չի կարա թուլություն լինի: Պրծ, վերջ, թհե էնդ…
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 07.12.2010, 16:19:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morg (08.12.2010), Quyr Qery (02.05.2011), Rhayader (07.12.2010), VisTolog (07.12.2010)

  8. #860
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, ես ասում եմ կաթը սեւ չի, դու ասում ես` կարագը դեղին ա: Իմ գրածը ընդամենը բնական պահանջի վերաբերյալ օրինակ էր, իսկ դու խորացել ես, ապացուցում ես, որ սեքսը զուգարան գնալուց տարբերվում ա: Կամ ես ո՞րտեղ եմ ասել, որ սեքսի մեջ էմոցիա ու զգացմունք չկա, որ դու հիմա ինձ հակառակն ես համոզում:
    Էն մարդը ասել ա, որ թուլություն ա, ես էլ ասում եմ, որ էն, ինչը որ (հատուկ քո համար` նաեւ) բնական պահանջ ա, չի կարա թուլություն լինի: Պրծ, վերջ, թհե էնդ…
    Լավ լավ, մի նեղացի, համոզեցիր էտ «նաև»-ը լրիվ իմաստը փոխեց:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (02.05.2011)

  10. #861
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն ծնողների վերաբերմունքի մասին առանձին թեմա է բացվել, կարծես թե նույն բանի շուրջ, բայց լավ, էստեղ գրեմ։ Ուրեմն Հայաստանում նախաամուսնական կապերի հակված աղջիկը կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, եթե հանկարծ ու միամտաբար, թեթևամտորեն «սիրահարվեց» (չգիտեմ ինչու չակերտների մեջ եմ դնում) մտահորիզոնի սուր բացակայությամբ տառապող մի սուբյեկտի, որը կյանքի նպատակ ու գերխնդիր ունի որևէ արտաքնապես աչքի ընկնող աղջկա հետ մերձանալ ու իր սակավամիտ ու դաստիարակության պակաս ունեցող շրջապատի մոտ ինքզինքը դրսևորել ու հպարտանալ, մատանացույց անելով իր «հաղթահարած դժվարությունը»։ Այստեղ կներեք, բայց աղջիկը թքեց։ Այսինքն «սխալի» ուղղում կարելի է կատարել, եթե աղջկա կողմից նենց նորմալոտ «ախպերություն» հանդես գա, որը դատաստանի կենթարկի անարգողին իր մերձավորներով, իսկ աղջկան՝ գեղավարի, պապական թուքումուր (կարող է և մեկ երկու սիլլա տան) ու մինչև նոր արկածներ։ Իրողությունն է այդպիսին։ Երկու պրոբլեմ կա իրականում, աղջկա մոտ այդ պրոբլեմը թեթևամտություն է կոչվում, իսկ տղայի մոտ… դե ես կասեի իդիոտիզմ, բայց դե ինչ–որ տեղ բթամիտ աքլորություն… հիմա մոդայիկ է այս ամենին անվանել չտեսություն, որովհետև իսկապես անիմացության, աշխարհայացքի պակասի խնդիրներ են… Ամեն դեպքում դաստիարակության ու կրթության խնդիրներ են սրանք։ Եթե դեռահասներին ժամանակին չեն բացատրում ամեն ինչ, ապա նրանց համար սեքսը դառնում է մի խորհրդավոր, գայթակղիչ մի բան, գրգռվում է սեռական երևակայությունը, նրանք չափից ավելի են սկսում զբաղվել օնանիզմով, հիվանդագին կրքեր ու ցանկություններ են առաջանում, իսկ հետո ընկնում են ծուղակը։ Իմիջայլոց թեթևամտության պատճառով պրոբլեմներ կարող են առաջանալ նաև երիտասարդ տղաների մոտ, երբ գայթակղության հետևանքով անբարո կանանց մոտ հաճախելու մոլուցք է ձևավորվում, որը կարող է և սկիզբ դնել հարբեցողության, ազարտային խաղերի, սեռավարակներ ձեռքբերելուն, մի խոսքով «փչանալուն»։ Այսինքն այս խնդիրը, որ այսպես բուռն մենք քննարկում ենք, իրականում դաստիարակության խնդիր է։ Եթե ծնողները մարդավարի դաստիարակում են իրենց երեխաներին ու տալիս են ողջ տեղեկատվությունը այնպես, որ երեխաները սեռականապես հասուն տարիքում թեթևամիտ ու անխոհեմ չգտնվեն, ապա կարելի է շատ չանհանգստանալ։ Իսկ եթե երեխաները մեծացել են արգելված թեմաների ու սահմանափակ ինֆորմացիայի պայմաններում, ապա նրանց հնարավոր է, որ ծանր կյանք է սպասվում անկախ սեռից։ Այստեղից էլ մեր հասարակության լայն շերտերի մոտ անառողջ վերաբերմունքը լիքը երևույթների նկատմամբ, որոնք առաջացրել է հենց ինքը՝ հիվանդ հասարակությունը։ Հիվանդությունը կոչվում է ինֆորմացիայի դեֆիցիտ։ Ինֆորմացիայի դեֆիցիտը կարող է բերել բարդությունների, ինչպիսին է օրինակ խրոնիկական բթամտությունը։ Այդ պարագայում մարդիկ կորցնում են որևէ բան հասկանալու ու սովորելու կարողությունը ու օղակը փակվում է։ Ինֆորմացիայի դեֆիցիտը մնում է ցմահ…
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.12.2010), einnA (08.12.2010), Fender (07.12.2010), Kita (08.12.2010), Moonwalker (08.12.2010), Morg (08.12.2010), Norton (08.12.2010), Quyr Qery (02.05.2011), Rhayader (07.12.2010), Sagittarius (11.12.2010), Shah (07.12.2010), VisTolog (08.12.2010), Գանգրահեր (08.12.2010), Հայկօ (07.12.2010), Հարդ (07.12.2010), Ձայնալար (07.12.2010), ՆանՍ (13.12.2010), Ներսես_AM (08.12.2010), Տրիբուն (08.12.2010)

  12. #862
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիշապ ախպեր, լավ ես գրել, մենակ անտեղի բարդացրել ես:

    Արի սենց մի հատ պարզ վիճակ վերցնենք:

    Դիցուկ ունենք զույգ, 18-19 տարեկան: Իրար սիրող: Նորմալ սեռական դաստիարակություն ստացած, քո խոսքերով, առանց ավելորդ թեթևամտության: Էս զույգը արդեն մի վեց ամիս միասին ա: Ու որոշում են, որ պիտի նախամուսնական սեռական կապի մեջ մտնեն: Մտնում են: Ու էլի մի տարի միասին են, ու ռեգուլյար նախամուսնական սեռական կապի մեջ են մտնում Հետ դիցուկ, առաջին հաննդիպումից մեկ ու կես տարի ու առաջին նախամուսնական սեռական կապից մեկ տարի անց, կողմերից մեկը հասկանում ա, որ էլ չի սիրում կողմերից մյուսին: Էական չի, թե որը: Ու զույգը բաժանվում է: Հետո բաժանունիմց ասենք մի վեց ամիս անց, համ տղան համ աղջիիկը հանդիպում են ուրիշ աղջկա ու տայի հետ: Մի երկու ամիս սիլի-բիլի են անում, հետո էլի մտնում են (թաղեմ դրանց բոյը) նախամուսնական սեռական կապի մեջ: Ու քանի որ արդեն ավելի հասուն են, հանդիպում են ասենք մի երեք տարի: Ու երեք տարի, առանց ամաչելու, նախամուսնական սեռական կապերի մեջ են լինում: Հետո, արդեն 23-24 տարեկան հասակում, նորից հիասթափությունները, մի քիչ լաց ու կոց, ու էլի բաժանվում են զույգերը, արդեն երկրորդ անգամ: Հետո մի կես տարի հետո, խոսքի, աղջիկը կամ տղան սիրահարվում են երրորոդ անգամ: Մի որոշ ժամանակ անց սկսում են էլի նախամուսնական սեռական կապերի մեջ մտնել, հետո մեկ էլ հասկանում են որ շատ լուրջ իրար սիրում են, հասկանում են, որ կարող են ընտանիք կազմել, ու որոշում են ամուսնանալ: Այ սենց, ամեն մեկը իրա ճանապարհով, առաջին նախամուսնական սեռական կապից հետո ունենալով ևս երկու նախամուսնական սեռական կապ, ամեն մեկը իրա համար, 26-27 տարեկանում ընտանիք ա կազմում, ու արդեն ամուսնական մշտական սեռական կապերի մեջ ա մտնում՝ իրա թվով երրորդ սիրելիի հետ:

    Հարց, նորմալ պրոցես ա, թե՞ չէ: Որևէ մեկին էս պարագայում պետք ա քարկոծել, թե՞ չէ:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    paniaG (11.12.2010), Quyr Qery (02.05.2011)

  14. #863
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց, նորմալ պրոցես ա, թե՞ չէ: Որևէ մեկին էս պարագայում պետք ա քարկոծել, թե՞ չէ:
    Իհարկե պետք է քարկոծել: Լրիվ լուրջ: Պետք է քարկոծել բոլոր նրանց, ովքեր կփորձեն քարկոծել իրանց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.12.2010), Kita (08.12.2010), Moonwalker (08.12.2010), Morg (08.12.2010), murmushka (08.12.2010), Quyr Qery (02.05.2011), Sagittarius (11.12.2010), Skeptic (11.12.2010), VisTolog (08.12.2010), Տրիբուն (08.12.2010)

  16. #864
    ֆուտբոլ նայել չեմ սիրում Lord-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2010
    Հասցե
    տարածքում
    Գրառումներ
    735
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Լորդ ջան, ես իմ գրառմամբ ընդամենը հերքել եմ քո ասած թուլությունը, ի՞նչ կապ ունեին III մասում կայնողները, կամ եսիմովքեր: Նաեւ ես չեմ ասել, որ պետք ա անկապ սրա նրա հետ քնել, որ բարդություն չառաջանա, ես միայն ասել եմ, որ բնական պահանջը չպետք ա ճնշել: Իսկ չճնշելու ամենաբնական մեթոդը ինչ-որ մեկի հետ սեքսով զբաղվելն է:
    իմ ասածի իմաստը նա է, որ պետք է սեքսով զբաղվես ոչ թե էտ քո ասած բնական պահանջից ելնելով, այլ քո սիրած էակի հետ, ոչ թե ով որ իրեն առաջարկի, իմ ասածի իմաստը նա է, որ եթե դու ուզում էս քո էտ բնական կարիքը հոգաս կարաս դիմես մարմնավաճառների օգնությանը(որը իմ համար անընդունելի է), պետք է դրան նայես ոչ թե զուտ հաճուք ստանալու միջոց, այլ զգացմունքների արտահայտման մի ձև
    Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.12.2010), erexa (08.12.2010), Lianik (08.12.2010), Shah (08.12.2010), Yevuk (08.12.2010), Աբելյան (09.12.2010), Հարդ (08.12.2010)

  18. #865
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ախպեր, լավ ես գրել, մենակ անտեղի բարդացրել ես:

    Արի սենց մի հատ պարզ վիճակ վերցնենք:

    Դիցուկ ունենք զույգ, 18-19 տարեկան: Իրար սիրող: Նորմալ սեռական դաստիարակություն ստացած, քո խոսքերով, առանց ավելորդ թեթևամտության: Էս զույգը արդեն մի վեց ամիս միասին ա: Ու որոշում են, որ պիտի նախամուսնական սեռական կապի մեջ մտնեն: Մտնում են: Ու էլի մի տարի միասին են, ու ռեգուլյար նախամուսնական սեռական կապի մեջ են մտնում Հետ դիցուկ, առաջին հաննդիպումից մեկ ու կես տարի ու առաջին նախամուսնական սեռական կապից մեկ տարի անց, կողմերից մեկը հասկանում ա, որ էլ չի սիրում կողմերից մյուսին: Էական չի, թե որը: Ու զույգը բաժանվում է: Հետո բաժանունիմց ասենք մի վեց ամիս անց, համ տղան համ աղջիիկը հանդիպում են ուրիշ աղջկա ու տայի հետ: Մի երկու ամիս սիլի-բիլի են անում, հետո էլի մտնում են (թաղեմ դրանց բոյը) նախամուսնական սեռական կապի մեջ: Ու քանի որ արդեն ավելի հասուն են, հանդիպում են ասենք մի երեք տարի: Ու երեք տարի, առանց ամաչելու, նախամուսնական սեռական կապերի մեջ են լինում: Հետո, արդեն 23-24 տարեկան հասակում, նորից հիասթափությունները, մի քիչ լաց ու կոց, ու էլի բաժանվում են զույգերը, արդեն երկրորդ անգամ: Հետո մի կես տարի հետո, խոսքի, աղջիկը կամ տղան սիրահարվում են երրորոդ անգամ: Մի որոշ ժամանակ անց սկսում են էլի նախամուսնական սեռական կապերի մեջ մտնել, հետո մեկ էլ հասկանում են որ շատ լուրջ իրար սիրում են, հասկանում են, որ կարող են ընտանիք կազմել, ու որոշում են ամուսնանալ: Այ սենց, ամեն մեկը իրա ճանապարհով, առաջին նախամուսնական սեռական կապից հետո ունենալով ևս երկու նախամուսնական սեռական կապ, ամեն մեկը իրա համար, 26-27 տարեկանում ընտանիք ա կազմում, ու արդեն ամուսնական մշտական սեռական կապերի մեջ ա մտնում՝ իրա թվով երրորդ սիրելիի հետ:

    Հարց, նորմալ պրոցես ա, թե՞ չէ: Որևէ մեկին էս պարագայում պետք ա քարկոծել, թե՞ չէ:
    Թեմայի հետ կապված անեկդոտ.

    Երկու ընկեր զրուցում են երրորդի մասին.
    -Բա իմացա՞ր, Լյովը պսակվեց էն Քրիստիկի հետ:
    -Ո՞նց թե՝ պսակվեց : Քրիստիկի հետ սաղ Չարենցավանն էր քնե:
    - Դե Չարենցավանն էնքան էլ մեծ քաղաք չի...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (11.12.2010)

  20. #866
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Լյով"-երը շատ են նայի չնեղանան քեզնից


    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի հետ կապված անեկդոտ.

    Երկու ընկեր զրուցում են երրորդի մասին.
    -Բա իմացա՞ր, Լյովը պսակվեց էն Քրիստիկի հետ:
    -Ո՞նց թե՝ պսակվեց : Քրիստիկի հետ սաղ Չարենցավանն էր քնե:
    - Դե Չարենցավանն էնքան էլ մեծ քաղաք չի...

    I love my life and I celebrate it every day...

  21. #867
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    … Էս զույգը արդեն մի վեց ամիս միասին ա: Ու որոշում են, որ պիտի նախամուսնական սեռական կապի մեջ մտնեն: Մտնում են: …Հետո … զույգը բաժանվում է: … բաժանումից ասենք մի վեց ամիս անց, համ տղան համ աղջիիկը հանդիպում են ուրիշ աղջկա ու տայի հետ: Մի երկու ամիս սիլի-բիլի են անում, հետո էլի մտնում են (թաղեմ դրանց բոյը) նախամուսնական սեռական կապի մեջ: … … Հետո, … արդեն երկրորդ անգամ: … Մի որոշ ժամանակ անց սկսում են էլի նախամուսնական սեռական կապերի մեջ մտնել, հետո մեկ էլ հասկանում են որ շատ լուրջ իրար սիրում են, հասկանում են, որ կարող են ընտանիք կազմել, ու որոշում են ամուսնանալ:
    Բռատ, կներես, որ դիտավորյալ կտրտել եմ գրածդ… Բայց էն ամուսնությունը վերջում, է՞դ ինչ թիթիզություն էր… սաղ նորմալ իրա հունով գնում էր էլի…
    Համ էլ պրեզերվատիվը կամ 21–րդ դարի այլ տեխնիկական հնարքները չլինեին, տեսնեմ ոնց էին 3–րդ level հասնելու։ Հենց առաջին level–ում դռակոնը կուտեր իրանց։
    Si vis pacem, para bellum

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (11.12.2010), Quyr Qery (02.05.2011), Rhayader (12.12.2010), Shah (11.12.2010), Տրիբուն (11.12.2010)

  23. #868
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռատ, կներես, որ դիտավորյալ կտրտել եմ գրածդ… Բայց էն ամուսնությունը վերջում, է՞դ ինչ թիթիզություն էր… սաղ նորմալ իրա հունով գնում էր էլի…
    Համ էլ պրեզերվատիվը կամ 21–րդ դարի այլ տեխնիկական հնարքները չլինեին, տեսնեմ ոնց էին 3–րդ level հասնելու։ Հենց առաջին level–ում դռակոնը կուտեր իրանց։
    Ապեր, թիթիզները ամուսնացել են, քանի որ ուզում էին ընտանիք կազմել ու հաստատուն ու բազմամյա հարաբերություններ ձևավորել` երեխեքով, համատեղ տնտեսությամբ, գազի-լույսի վարձով, մի բարձով ու ծերության մեջ իրար մի բաժակ ջուր հասցնելով:

    3 level էլ անցել են, քանի որ, դե հիմա, խոսքի փնտրում էին իրանց ապագա կեսին, կամ էլ պռոստը հաճույք էին ստանում երիտասարդ ու ազատ կյանքից, կայֆավատ:

    Ու հերիք ա ջահելությանը դռակոնով վախեցնել - պրեզերվատիվն էլ հենց նրա համար ա, որ քանի level ուզում ես անցնես: Իսկ եթե ինչ-որ level-ի վրա էլ մոռացել ես 21-րդ դարի տեխնոլոգիական հրաշքի մասին, դռակոնը պարտադիր չի որ դռան տակ նստած լինի ու ռեսկի ուտի սաղին: Դռակոնը հազարից մեկ ա նստած լինում: Լիքը ուրիշ դռակոններ կան, որոնք պռեզերվատիվի հետ կապ չունեն, բայց աջ ու ձախ, անկախ level-ից սաղին ուտում են:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (11.12.2010)

  25. #869
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենակարևորն էն ա, որ էտ գրառումիցս հետո ակտիվ քննարկումը ռեսկի կանգ առավ Էս էն դեպքն ա, որ կարծիք հայտնելը կոնկրետ դիրքորոշում ա նշանակում, կողմ կամ դեմ:

    Բացի Չուկից, ոչ մեկը կարծիք չի ուզում հայտնի: Բայց Չուկի կարծիքի տակ լիքը շնորհակալություն կա, որը հուսադրող ա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 11.12.2010, 21:30:

  26. #870
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենակարևորն էն ա, որ էտ գրառումիցս հետո ակտիվ քննարկումը ռեսկի կանգ առավ Էս էն դեպքն ա, որ կարծիք հայտնելը կոնկրետ դիրքորոշում ա նշանակում, կողմ կամ դեմ:
    Բացի Չուկից, ոչ մեկը կարծիք չի ուզում հայտնի: Բայց Չուկի կարծիքի տակ լիքը շնորհակալություն կա, որը հուսադրող ա:
    Դե ստե ցույց ա տրվում մեր հասարակության փոքր մասնիկը` այսինքն վերեվներից ասել են սենց ա ու վերջ

    Ի միջի այլոց, մեկ-մեկ ինձ բացում են էն մարդիկ, որոնք իրանց քիթիկից են կողմ բան չեն տեսնում ու համոզված են, որ իրանք շատ ճիշտ ապրող մարդիկ են ու սկսում են "քարոզել" չմտածելով, որ քարոզվողը կարող ա իրանից մի քանի գլուխ ավելի փորձառու ա ու "բարձր տեղից ունի տեսած իրա կարծիքը"... Ես արդեն կասկածում եմ, որ ինչ որ մեկը էս թեմա ա մտնում, որ կարծիք իմանա իրա համար, երևի մտնում են "իրանցը ասեն" ու հելնեն

    Հ.գ. Մի բանով էր լավ որոշ տղաների համար, որ հիմա արդեն հստակ գիտեն, որ աղջիկների/կամ _էլ_արդեն_կանանց հետևից ընկնեն իրանց համար զվարճանալու...

    Մի գուցե փակվի՞ թեման: ))

    Հ.հ.գ
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց, նորմալ պրոցես ա, թե՞ չէ: Որևէ մեկին էս պարագայում պետք ա քարկոծել, թե՞ չէ:
    Եթե հեքիաթը տենց ա վերջացել ապա +1 Չուկին, բայց հիմնականում նման հեքիաթները անհեփի ենդ են ունենում... ասնեք "միայնակ մայրը" վերնագրով հեքիաթ ա դառնում ))
    Վերջին խմբագրող՝ Shah: 11.12.2010, 22:04:

    I love my life and I celebrate it every day...

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (12.12.2010)

Էջ 58 93-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •