User Tag List

Էջ 3 93-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

  1. #31
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Կիկիի հարցադրման մեջ արդեն իսկ կար բավականին թափանցիկ պատասխան… դե Պոետն էլ բավականին "համոզիչ" փաստարկներ բերեց,..
    իսկ ես փորձեմ նկարագրել նմանատիպի իրավիճակ եւս` ահա զույգը երջանիկ ամուսնանում է /թող լինի` եկեղեցում/, բայց ահա… որոշակի ժամանակ անց պարզ է դառնում երկուսի համար էլ, որ նրանք` մեղմ ասաց, “իրար համար” չեն ստեղծված, եւ մեղմ ասաց բավականին մեծ պրոբլեմներ ունեն “անկողնային կյանքում” , բայց դե.. արդեն ուշ է, եւ այլն… եւ սկսվում է “համատեղելի” զուգընկերոջ այդ անվերջանալի փնտրտուկը, որը ավելի ընկալելի լեզվով կոչվում է` “լեվի գնալ”…
    ո՞վ է այստեղ մեղավոր…
    Life is too short...

  2. #32
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    ...ինձ համար նաեւ մի բան էլ է պարզ , որ “կյանքի հարատեւման գաղափարի” հետ ներդրված է նաեւ “երկու հակադարձ սեռերի միավորման” գաղափարը` Սերը…
    իսկ Սերը ունի երկու կարեւորագույն բաղկացուցիչ մաս` “հոգու հարազատություն” եւ “սեքսուալ ձգողականություն”, եթե բացակայում է դրանցից որեվէ մեկը` ապա բացակայում է նաեւ Սերը, /բայց գուցե եւ սա արդեն ուրիշ թեմա է/,
    Life is too short...

  3. #33
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    կարդացի էս թոփիկը ու վատացա այ բալամ դա ի՞նչ մի մեծ նշանակություն ունի որ ես ԼԻՈՎԻՆ համաձայն եմ Բոնիտայի հետ սիրո վրա հիմնված ԱՄԵՆ ԻՆՉԸ սուրբ է բայց դա դեռ չի նշանակում, որ ... մի խոսքով համաձայն եմ Բոնիտայի, Պոետի և Արթգեոյի հետ
    այ եթե խոսքը գնար ՀԵՏամուսնական հարաբերությունների մասին ԱՅԼ անձանց հետ բացի ԱՄՈՒՍՆՈՒՑ/ԿՆՈՋԻՑ ես բնականաբար կտրականապես դեմ կլինեի դրան
    Վերջին խմբագրող՝ otar: 19.08.2006, 10:23:
    qui sine peccato est?

  4. #34
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Երբեք, կուսուցյունից զրկված աղջկա մասին կարծիք չեմ կազմի ըստ այդ փաստի:
    Կարծիք կազմելը որն ա՞, այսինքն ի՞նչ կարծիք, ես մի կարծիք հաստատ կարամ կազմեմ. էդ աղջիկը ինձանից առաջ ուրիշ տղաի հետ եղել ա. ու չեմ հավատում, որ կա մի տղա, որ էդ փաստից իրեն վատ չի զգա , եթե իհարկե դա էն աղջիկն ա, որին նա պիտի համարեի իր կեսը, իր շարունակությունը, իր կյանքի գանձը: ու ոնց պիտի դու հավատաս էդ աղջկան, երբ նա կասի, որ դու իր միակն ես. "միակ" բառը ուրիշի, թեկուզ նախկինի գոյություն չի հանդուրժում:

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից

    Հայի ռեալ պատասխան
    թե չէ,դրել ստից-մտից հեքիաթներ եք ասում,որոնց արտաբերման ժամանակ դուք եք նույնիսկ զարմանում

  6. #36
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Կարծիք կազմելը որն ա՞, այսինքն ի՞նչ կարծիք, ես մի կարծիք հաստատ կարամ կազմեմ. էդ աղջիկը ինձանից առաջ ուրիշ տղաի հետ եղել ա. ու չեմ հավատում, որ կա մի տղա, որ էդ փաստից իրեն վատ չի զգա , եթե իհարկե դա էն աղջիկն ա, որին նա պիտի համարեի իր կեսը, իր շարունակությունը, իր կյանքի գանձը: ու ոնց պիտի դու հավատաս էդ աղջկան, երբ նա կասի, որ դու իր միակն ես. "միակ" բառը ուրիշի, թեկուզ նախկինի գոյություն չի հանդուրժում:
    Նույնը նաև կարող եմ ասել ես աղջկա տեսանկյունից. ինչպե՞ս կարող եմ ես հավատալ այդ տղային, երբ նա ասում է, որ ես նրա միակն եմ:
    Ես կարո՛ղ եմ հավատալ, քանի որ տվյալ պահին նա ինձ հետ է, ոչ թե մեկ այլ աղջկա հետ, և ինչ եղել է մինչև ինձ հանդիպելը՝ էական նշանակություն չունի իմ համար, իհարկե, եթե նա մանյակ, սադիստ չէ
    Այնքա՜ն եմ զայրանում այսպես կոչված «հայի խասյաթի» վրա: Եթե աղջիկ ես՝ պիտի պահես քո պատիվը, մնաս կույս մինչև ամուսնանալը, եթե ամուսնացած ես, ամուսինդ կողքիդ չէ տասնյակ տարիներ, ապա պիտի ուրիշի հետ չլինես, չդավաճանես քո ամուսնուն… Իսկ ի՞նչ գիտես, որ քո ամուսինը այլ երկրում աշխատելով քեզ չի դավաճանում: Ֆիզիոլոգիապես դա երևի անհնար է… Եթե ամուսինը ցանկանում է, որ իր կինը իրեն չդավաճանի, ապա բարի լինի գոնե երեք տարին մեկ այցելել իր կնոջը…
    Ես այդպիսի շատ կանանց եմ ճանաչում, որոնց ամուսիններն աշխատանքի պատճառով տասնյակ տարիներ տուն չեն եկել, իսկ այդ կանայք, որպեսզի իրենց անունը չգցեն, կամ դավաճանած չլինեն իրենց ամուսնուն՝ առողջության հետ մեծ պրոբլեմներ են ունեցել, օպերացիոն սեղանին են հայտնվել և, կորցրել են կանացի անհրաժեշտ օրգաններն ու ապագայում այլևս երեխա չեն կարողացել ունենալ, և այս ամենի պատճառը սեռական կյանքի բացակայությունն է… Գիտեմ նաև աղջիկներ, երեսունին մոտ, երեսունից անց, որոնք մինչև հիմա կույս են և առողջության հետ շա՜տ պրոբլեմներ ունեն…Որոշների մոտ խոցեր են առաջացել, և այդ հիվանդությունների ու խոցերի պատճառները նույնպես սեռական կյանքի բացակայությունն է… Մի՞ թե սա ճիշտ է…
    Համաձայն եմ Poet-ի հետ, քանի որ շա՜տ զույգեր գիտեմ, որոնք ամուսնալուծվել են սեռական ոչ համատեղելիության պատճառով…
    Ես ո՛չ կողմ եմ, ո՛չ էլ դեմ նախաամուսնական սեռական հարաբերությունների, քանի որ, ինչպես արդեն շատերն են ասել, դա տվյալ զույգի անձնական պրոբլեմն է և ոչ ոք իրավունք չունի հալածել նրանց:
    Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա կարող եմ ասել, որ չեմ ընդունում այդ երևույթը, եթե զույգերից մեկի մոտ արդարացնող հանգամանքներ չկան…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  7. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Արիսոլ ջան,կներես մեկ հարց,
    դու կույս տղա պատեկարցնում ես ..
    մեկը ես,,,,չէի էլ ուզի պատկերացնեմ,,,
    հետո այստեղ ,որ գրել ես,մեկնումների մասին,թե կինը ինչպես պետք է պահի իրեն,կամ տղամարդը ինչպես է պահում իրեն արտերկրում,դու ճիշտ ես,բայց նախաամուսնականը մի քիչ ավելի նուրբ հարց է,դա այդ երկուսի իրավունքն է,մեզ դատել չի կարելի:Ու մի մոռացիր,որ իր էությամբ տղամարդը ավելի շուտ է անցյալը ջնջում,քան կինը,այսինքն այսօր այս կինը չի,,,այս մեկն է,չի դնի հաստատ տառապի,,նա գնաց,նա լքեց,ես միայնակ եմ,ինչը կանայք են անում...իր էությամբ տղամարդը ավելի ռեալ է,կինը՝ զգացմունքների գերի:Մի հատ կոպիտ օրինակ
    կինը շատ երջանիկ կլինի,եթե իր ամուսնու հետ գնա գնումների կամ ասենք խոհանոցում մի նոր ճաշատեսակ միասին պատրաստի,իսկ տղամարդը...
    իր կյանքում մի նոր կնոջ մուտքը տոնի,ավելին՝ հարբի,ու կարող է ավելի երջանիկ լինի,քան՝ կինը:
    դե իհարկե կան պահպանողական տղամարդիկ,ինչպես նաև անողնաշարավոր ճճուներ,որոնք իգական սեռին են պատկանում,բայց կին չեն կոչվում:
    հ.գ.էս մի կես ժամ է,սա գրում եմ,նրա խորհրդով ,տենսես,հիմա գոնե մեկը կհասկանա,թե էլի տառասխալներ ու անհասկացություններ կան

  8. #38
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա կարող եմ ասել, որ չեմ ընդունում այդ երևույթը, եթե զույգերից մեկի մոտ արդարացնող հանգամանքներ չկան…
    դավաճանությունը արդարացումներ չի ունենում,հանգամանքներ,որ ընդհանրապես,չնայած երբեմն այդպես են կոչվում
    մութ.կիսալուսավոր խավար,սև աչքեր,գինովցած հոգի,կարճ համազգեստ....
    դավաճանության հանգամանք

  9. #39
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Այնքա՜ն եմ զայրանում այսպես կոչված «հայի խասյաթի» վրա: Եթե աղջիկ ես՝ պիտի պահես քո պատիվը, մնաս կույս մինչև ամուսնանալը, եթե ամուսնացած ես, ամուսինդ կողքիդ չէ տասնյակ տարիներ, ապա պիտի ուրիշի հետ չլինես, չդավաճանես քո ամուսնուն …
    Եթե դա հենց հայի խասյաթ է, ուրեմն ես իսկապես ուրախ եմ , որ հայ եմ: Բայց որ մյուս ազգերի մոտ նենց ա, որ, եթե աղջիկ ես, ուրեմն պատիվդ պիտի չպահես, էդ մի քիչ տարորինակ ա:
    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա կարող եմ ասել, որ չեմ ընդունում այդ երևույթը, եթե զույգերից մեկի մոտ արդարացնող հանգամանքներ չկան…
    Այ, եթե ես քո ամուսնուն ճանաչեի, ամեն անգամ մի նոր արդարացնող հանգամանքի մասին պատմություն կպատմեի, ինքն էլ կգար քեզ կպատմեր

  10. #40
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    Արիսոլ ջան,կներես մեկ հարց,
    դու կույս տղա պատեկարցնում ես ..
    մեկը ես,,,,չէի էլ ուզի պատկերացնեմ,,,
    Դե ես իմ շրջապատում շատ կույս տղաներ գիտեմ, ինտերնետում այդպիսի շանոթներ ունեմ, որոնք ասում են, որ կլինեն միայն այն աղջկա հետ, ում սիրում են և միայն ամուսնությունից հետո...

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    հետո այստեղ ,որ գրել ես,մեկնումների մասին,թե կինը ինչպես պետք է պահի իրեն,կամ տղամարդը ինչպես է պահում իրեն արտերկրում,դու ճիշտ ես,բայց նախաամուսնականը մի քիչ ավելի նուրբ հարց է,դա այդ երկուսի իրավունքն է,մեզ դատել չի կարելի:Ու մի մոռացիր,որ իր էությամբ տղամարդը ավելի շուտ է անցյալը ջնջում,քան կինը,այսինքն այսօր այս կինը չի,,,այս մեկն է,չի դնի հաստատ տառապի,,նա գնաց,նա լքեց,ես միայնակ եմ,ինչը կանայք են անում...իր էությամբ տղամարդը ավելի ռեալ է,կինը՝ զգացմունքների գերի:Մի հատ կոպիտ օրինակ
    կինը շատ երջանիկ կլինի,եթե իր ամուսնու հետ գնա գնումների կամ ասենք խոհանոցում մի նոր ճաշատեսակ միասին պատրաստի,իսկ տղամարդը...
    իր կյանքում մի նոր կնոջ մուտքը տոնի,ավելին՝ հարբի,ու կարող է ավելի երջանիկ լինի,քան՝ կինը:
    դե իհարկե կան պահպանողական տղամարդիկ,ինչպես նաև անողնաշարավոր ճճուներ,որոնք իգական սեռին են պատկանում,բայց կին չեն կոչվում:
    Այո, գիտեմ, որ տղամարդիկ կանանց նման չեն, ամեն ինչ շուտ են մոռանում (կան իհարկե բացառություններ): Եվ գտնում եմ, որ նրանք շատ ճիշտ են ապրում, ավելի քան կանայք, որոնք զգացմունքների գերին են, անցյալի գերին…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Դե ես իմ շրջապատում շատ կույս տղաներ գիտեմ, ինտերնետում այդպիսի շանոթներ ունեմ, որոնք ասում են, որ կլինեն միայն այն աղջկա հետ, ում սիրում են և միայն ամուսնությունից հետո...

    Այո, գիտեմ, որ տղամարդիկ կանանց նման չեն, ամեն ինչ շուտ են մոռանում (կան իհարկե բացառություններ): Եվ գտնում եմ, որ նրանք շատ ճիշտ են ապրում, ավելի քան կանայք, որոնք զգացմունքների գերին են, անցյալի գերին…

    ինտեռնետում դե ինետում չասեն,,էլ ուր ասեն,ասա,վայ Արիսոլ ջան,ինչ բյուրեղ հոգի ունես ,,,,
    ինչպես կույս տղաներ գիտես ,,,,իրենք են ասում ,որ կույս են,թե այն անեկդոտի նման,դու ես իմանում
    Արիսոլ ջան,կույս կարող են լինել միայն աղջիկները,դա բնությունից միայն աղջիկներին է տրվել
    Տղամարդիկ նաև ճիշտ են դատում,

  12. #42
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Կարծիք կազմելը որն ա՞, այսինքն ի՞նչ կարծիք, ես մի կարծիք հաստատ կարամ կազմեմ. էդ աղջիկը ինձանից առաջ ուրիշ տղաի հետ եղել ա. ու չեմ հավատում, որ կա մի տղա, որ էդ փաստից իրեն վատ չի զգա , եթե իհարկե դա էն աղջիկն ա, որին նա պիտի համարեի իր կեսը, իր շարունակությունը, իր կյանքի գանձը: ու ոնց պիտի դու հավատաս էդ աղջկան, երբ նա կասի, որ դու իր միակն ես. "միակ" բառը ուրիշի, թեկուզ նախկինի գոյություն չի հանդուրժում:
    Մելիք ջաաաան, եթե աղջիկը ինչ որ մեկի հետ, ինչ որ ժամանակ սեռական հարաբերություններ է ունեցել, դա չի նշանակում, որ դրանից հետո, նա չի կարող սիրել ինչ որ մեկին և նվիրվել նրան, լինել նրանը:

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    չեմ հավատում, որ կա մի տղա, որ էդ փաստից իրեն վատ չի զգա
    Դու գտել ես այդ տղային, դա ես եմ: ԱՅՈ ես վատ չեմ զգա

  13. #43
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Եթե դա հենց հայի խասյաթ է, ուրեմն ես իսկապես ուրախ եմ , որ հայ եմ: Բայց որ մյուս ազգերի մոտ նենց ա, որ, եթե աղջիկ ես, ուրեմն պատիվդ պիտի չպահես, էդ մի քիչ տարորինակ ա:
    Ո՝չ, պարզապես մենք հայ ենք, դրա համար ես դա նշեցի, մեզ, հայերիս մոտ, դա ավելի կարևոր է, քան այլազգիների մոտ (մուսուլմանների մասին չէ իհարկե)…Ես հո չե՞մ ասում, որ աղջիկն իրա պատիվը չպիտի պահի, ես ուղղակի ասում եմ, թե ինչպիսի հետևանքներ կարան լինեն դրա պատճառով…

    Մեջբերում Լեգնա-ի խոսքերից
    դավաճանությունը արդարացումներ չի ունենում,հանգամանքներ,որ ընդհանրապես,չնայած երբեմն այդպես են կոչվում
    մութ.կիսալուսավոր խավար,սև աչքեր,գինովցած հոգի,կարճ համազգեստ....
    դավաճանության հանգամանք
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Այ, եթե ես քո ամուսնուն ճանաչեի, ամեն անգամ մի նոր արդարացնող հանգամանքի մասին պատմություն կպատմեի, ինքն էլ կգար քեզ կպատմեր
    Երևի թե դուք ինձ չհասկացաք…Ստիպված կլինեմ մի քանի արդարացնող հանգամանքների օրինակներ բերել:
    Օրինակ 1. Կինը հիվանդ է և ի վիճակի չէ սեռական հարաբերություններ ունենալ ամուսնու հետ:
    Օրինակ 2. Ամուսիններն իրար չեն համապատասխանում սեռական հարաբերություններում, բայց ունեն երեխաներ (միգուցե սկզբում համապատասխանում էին…), սիրում են միմյանց, բայց չհամապատասխանելու պատճառով ստիպված են դավաճանել միմյանց:
    Բավակա՞ն է, թե՞ էլի օրինակներ բերեմ:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  14. #44
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Բայց որ մյուս ազգերի մոտ նենց ա, որ, եթե աղջիկ ես, ուրեմն պատիվդ պիտի չպահես, էդ մի քիչ տարորինակ ա:
    Լավ փաստորեն քո կարծիքով մինչ ամուսնանալը սեռական հարաբերություններով զբաղվող աղջիկները, իրենց պատիվը չեն պահում:

    Մելիք ջան կարծում եմ ՉԱՐԱՉԱՐ սխալվում ես:

  15. #45
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Հա մեկել մի բան ասեմ, լրիվ համաձայն եմ Արիսոլի գրածների հետ: Իրոք սեռական հարաբերությունների պակասը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ, խոսքը նաև մարդու հոգեվիճակի մասին է:

Էջ 3 93-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •