User Tag List

Էջ 2 93-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1395 հատից

Թեմա: Նախամուսնական սեռական հարաբերություններ

  1. #16
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Poet-ի խոսքերից
    Հարգելի բժշկուհի Բյուր ջան, կարծում եմ դու տեղյակ ես, որ շաաաատ զույգեր բաժանվում են այն բանից, որ ուղղակի նրանց մոտ չի ստացվում սեռական կյանքը: Այդ դեպքում ինչու՞ չփորձել նոր ամուսնանալ: Ինձ խնդրում եմ ճիշտ հասկացեք: Խոսքը նրա մասին չէ, որ աղջիկը, կամ նույնիսկ տղան, ում հետ, երբ ուզի սեռական հարաբերություններով կզբաղվի:
    Գիտես ես էլ եմ գտնում որ կարող է լինել նախամուսնական կապ, որ զույգերն պետք է իմանան հարմար են իրենք այդ հարցում նույնպես իրար թե ոչ, բավարարում են միմյանց թե չէ:
    Բայց մեկ էլ ծագում է մի այլ հարց … Իսկ ինչ կլինի եթե օրինակ պատկերացրեք որ պարզվի իրենք իրար …մի քիչ կոպիտ ասեմ բայց դէ … Ինչ կլինի եթե հասկանան որ համատեղելի չեն սեռական կյանքում
    Իրոք հետաքրքիր է ինչ կլինի այտ դեպքում:

  2. #17
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Երբվանիցա՞ սեփական ու ուրիշի մարմնից հաճույք ստանալը «անցանկալի երևույթ»
    Եվրոպական բարոյալքված նորմեր

    Ինչքան գիտեմ, մարդկության բոլոր հոգևոր Մեծ ՈՒսուցիչները, բոլոր հիմնական կրոնները բացասական են վերաբերվել նախաամուսնական սեռական հարաբերություններին: Հետևաբար կարծում եմ, որ ցանկացած մարդ, որը որևէ այդպիսի կրոն է դավանում, պետք է որ բացական վերաբերվի նախաամուսնական սեռական հարաբերություններին: Իսկ թե որոնք են կրոնների այդպիսի վերաբերմունքի պատճառները, այ դրանք պետք է լուրջ ուսումնասիրել ու հասկանալ:

    Իսկ աթեիստներին կարող եմ ասել, որ բացի հոգևոր, բարոյական պատճառներից նախաամուսնական սեռական հարաբերություններից զերծ մնալու գիտական փաստերով հիմնավորվող շատ լուրջ պատճառներ կան: Դրանք հիմնավորված ներկայացնելու համար դեռ որոշ բաներ պիտի պարզեմ: Հուսով եմ, որ ժամանակ կգտնեմ ու առաջիկայում կներկայացնեմ դրանք։

    Մի խոսքով, ինչպես արդեն երևի հասկացաք, խիստ բացասական եմ վերաբերվում ինչպես աղջկա, այնպես էլ տղայի նախաամուսնական սեռական հարաբերություններ ունենալուն։ Բայց նաև ասեմ, որ խիստ սխալ եմ համարում նախկինում այս հարցում սխալված աղջկան հալածելն ու քարկոծելը։ Եթե օրինակ այսպես ասած «իմ միակը», նախկինում այս հարցում սխալված լիներ, ապա դա չէր ազդի իմ նրա նկատմամբ վերաբերմունքի վրա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Եվրոպական բարոյալքված նորմեր
    Մի՞թե Եվրոպական և ոչ մի կին չի ների ամուսնուն դավաճանությունը, իսկ մեր «բարոյական» մտածելակերպում դա լրիվ նորմալա։
    Այո, ինձ չի հետաքրքրում ինչ է եղել մինչև ինձ։ Կարևորը իմ հետ եղած ժամանակ ոչինչ չլինի։

    Ի դեպ շատերը դեմ են նախամուսնական հարաբերություններին, սեփական անհաջող փորձի պատճառով։ Նրանք չեն կարողանում գտնել զույգ, որոշակի խնդիրներ ունեն և այլն և այլն։ Ցավալին այն է, որ նրանք ուզում են ուրիշներին էլ արգելել վայելել լիարժեք կյանք։ Մարդկային էգոիզմ է, դարձնելով իրենց իրավիճակը նորմ բոլորի համար, նրանք իրենց ավելի հանգիստ կզգան։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armatura (28.07.2011)

  5. #19
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Մի՞թե Եվրոպական և ոչ մի կին չի ների ամուսնուն դավաճանությունը, իսկ մեր «բարոյական» մտածելակերպում դա լրիվ նորմալա։
    Այո, ինձ չի հետաքրքրում ինչ է եղել մինչև ինձ։ Կարևորը իմ հետ եղած ժամանակ ոչինչ չլինի։

    Ի դեպ շատերը դեմ են նախամուսնական հարաբերություններին, սեփական անհաջող փորձի պատճառով։ Նրանք չեն կարողանում գտնել զույգ, որոշակի խնդիրներ ունեն և այլն և այլն։ Ցավալին այն է, որ նրանք ուզում են ուրիշներին էլ արգելել վայելել լիարժեք կյանք։ Մարդկային էգոիզմ է, դարձնելով իրենց իրավիճակը նորմ բոլորի համար, նրանք իրենց ավելի հանգիստ կզգան։
    Այո դու ճիժտ ես ոչ մի եվրոպական կին չի ների իր ամուսնուն դավաճանությունը: Եվ դա ճիշտ : Ես գտնում եմ որ դա կնոջ ինքն իրեն գնահատելու ու ինքնահարգանքի աստիճանն է ցույց տալիս: Իսկ մեր հայերի մոտ դա շատ ցածր մակարդակի վրա է ու ցավալին հենց դա է : Շատ աղջիկներ ասում են դե հա բոլորն էլ դավաճանում են …
    Ես գտնում եմ որ կարևորը մարդ ազնիվ լինի նրա հետ ում հետ նա ներկա պահին է անցյալը կապ չունի կարևոռը ներկան է:

    Լրիվ համամիտ եմ քեզ հետ: Դա - գտնում նույնպես կոպլեքսի մի արտահայտում է

  6. #20
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Մի՞թե Եվրոպական և ոչ մի կին չի ների ամուսնուն դավաճանությունը, իսկ մեր «բարոյական» մտածելակերպում դա լրիվ նորմալա։
    Նախ մի քիչ ծայրահեղ է ասված, որ եվրոպական ոչ մի կին չի ների ամուսնու դավաճանությունը: Շատ հաճախ լավ էլ ներում են: Բայց երկու տարբերակն էլ՝ և՛ ոչ մի դեպքում չներելը, և նորմալ ընդունելը ծայրահեղություններ են ու ինձ համար անընդունելի: ՈՒ գտնում եմ, որ կապ չունի դավաճանողը կինն է, թե տղամարդը:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այո, ինձ չի հետաքրքրում ինչ է եղել մինչև ինձ։ Կարևորը իմ հետ եղած ժամանակ ոչինչ չլինի։
    Գիտելիքներդ քիչ են, դրա համար էլ կարծում ես, որ քեզ չի հետաքրքրի անցյալը: Որոշ բաներ իմանալու դեպքում չեմ կարծում, որ շարունակի չհետաքրքրել:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ի դեպ շատերը դեմ են նախամուսնական հարաբերություններին, սեփական անհաջող փորձի պատճառով։ Նրանք չեն կարողանում գտնել զույգ, որոշակի խնդիրներ ունեն և այլն և այլն։ Ցավալին այն է, որ նրանք ուզում են ուրիշներին էլ արգելել վայելել լիարժեք կյանք։ Մարդկային էգոիզմ է, դարձնելով իրենց իրավիճակը նորմ բոլորի համար, նրանք իրենց ավելի հանգիստ կզգան։
    Չգիտեմ, թե ինչ «շատերի» մասին ես ասում, բայց ես գտնում եմ, որ ամեն դեպքում այս հարցը տվյալ զույգի անձնական գործն է և ուրիշ ոչ ոք չպիտի խառնվի դրան։ Ամեն մեկն ինքը պիտի որոշի, թե ինչպես է վերաբերվում, ու հասարակության կողմից ցանկացած ճնշում անընդունելի եմ համարում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #21
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    նախ ուզում եմ Koms-ին ու Poet-ին հարց տալ...
    հարգելիներս, այ ասում եք նախնական հարաբերությունները պետք են, որպեսզի զույգը զգա համատեղելի է, թե չէ...
    լավ, էդ դեպքում էսպիսի մի բան, ասենք մի աղջիկ, նման ձևով է վարվում, հետո պարզվում է, որ համատեղելի չեն ասենք ինչ ինչ պատճառներով, հետո մեկ ուրիշի հետ է հանդիպում...ու նրա հետ էլ չի ստացվում կյանքը կապել...կարևոր չէ ինչ պատճառով, գուցե որոշ ժամանակ հետո բնավորությունների անհամատեղելիություն է նկատվում, ինչպես հաճախ է զույգերի մոտ լինում...հետո մյուս ընկերոջ հետ...հետո մյուս, քանի դեռ չի գտել, այսպես ասած իր ապագա ամուսնուն...այդպես է չէ՞ մենք փնտրում ենք, ասենք, հանդիպում մարդկանց հետ, մինչև գտնում մեր կեսին...հիմա պատկերացրեք էդ բոլորի հետ նա սեռական հարաբերություններ մեջ է մտնում...ինչպե՞ս եք սրան վերաբերվում...ու եթե իմանաք, որ ձեր ընտրյալը այդպես մի քանիսի հետ փորձել է իր "համատեղությունը", ինչպե՞ս կվերաբերվեք դրան...միայն անկեղծ, ես պատասծանը արդեն գիտեմ, բայց կուզեի ձեզ լսել...

    ինչ վերաբերվում է իմ կարծիքին...
    մեկ մեկ էնքան եմ ուզում ձեզ ծեծել թեմաները ստեղծողներին էլի...էնպիսի էեմա եք բացում, որ 2 բառով ասելն անհնար է...լավ փորձեմ...

  8. #22
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    ուեմն այսպես...ես ինձ համբուրվելիս անգամ չսիրած մարդու հետ չեմ պատկերացնում, ուր մնաց...մնացածը...ես կարծում եմ, որ մարդը կյանքում իր կեսին պետք է գտնի, ու ես էլ հույս ունեմ...չնայած մեկ մեկ հույսս կտրում եմ...բայց դա մեկ այլ պատմություն է...
    մի խոսքով, այ երբ գտնեմ իմ կեսին, այսինքն մեկին, ում հետ պատրաստ եմ իմ կյանքը կիսել, որի հետ հետագայում բնականաբար ընտանիք կկազմեմ, այ այդ ժամանակ նրանը կլինեմ ինչպես հոգեպես այնպես էլ մնացած ամեն ինչով...
    իմ կարծիքով սա է ճիշտը, իսկ այն, երբ է զույգը սկսում իր սիրային հարաբերությունների "ֆիզիկական" մասը, դա արդեն իրենց գործն է..այստեղ միանշանակ ճիշտ, ինչպես ամեն տեղ, չկա...ես կարող եմ միայն իմ տեղը ասել, օրնակ ես գտնում եմ, որ ամուսնության կարևորագույն մասը եկեղեցու արարողությունն է, և ոչ թե հենց այդ սուտ տերտերների խոսալը, այլ եկեղեցի մտնելն ու Աստծո օրհնությունը ստանալը, ու դա ես գտնում եմ, պետք է արվի "անմեղ" վիճակում...բայց դե անմեղն էլ է հարաբերական...էդ առումով ես Արթուրին հասկանում եմ, որովեհև քիչ չեմ լսել վրացի այսպես ասած կույսերի մասին...
    մի խոսքով, ես գտնում եմ որ պետք է պատկանել մեկին ՝ "նրան"...
    բայց դա չի նշանակում, որ հնարավոր չեն բացառություններ...
    կարող են լինել դեպքեր երբ սիրելով տրվելուց հետո ինչ որ բան էն չի լինում, ու մեղադրել էդ աղջկան իմ կարծիքով, նախ իրավունք չունենք , եկեք հիշենք Քրիստոսի խոսքերը ՝ "քող առաջին քարը գցի նա..., ով անմեղ է ...", իսկ երկրորդը, որոշ ոչ կույս աղջիկներ ավելի օրինակելի են իրենց պահվածքով ու մտածելակերպով, քան որոշ այսպես ասած "կույսեր"...նամանավանդ վերջերս Երևանյան փողոցներում այնպիսի աղջիկներ են հանդիպում որոնց մեծ ցանկություն է առաջանում մի լավ ծեծել հենց փողոցում...հայ աղջկա կերպարը "ոտնատակ անելու համար"...
    մի խոսքով, շատ գրեցի, բայց հուսով եմ հասկացաք ինչ նկատի ունեմ...
    իսկ դավաճանություն ես չեմ ընդունում, լինի տղա թե աղջիկ...ու հաստատ ապագա ամուսնուս չեմ ների, անկախ նրանից ինչ է եղել...դա ինձ համար շատ կարևոր է...
    հա մեկ էլ, եթե իմանամ որ իմ ապագա ընտրյաը մինչ այդ ունեցել է սեռական հարաբերություններ, դա մեծ դեր չի խախա իմ կարծիքի վրա, քանի որ մինչև այդ ես նրա կյանքում չեմ եղել, ու իրավունք չունեմ նրան մեղադրելու...բայց դե ցանկալի կլինի իհարկե...հատկապես հաշվի առնելով սեռական վիրուսների արագ տարածվելը...

  9. #23
    Երկրի բնակիչ milkyway-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    հերանցս տուն
    Տարիք
    40
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Դե մարդն ինքնա որոշում ճիշտն ու սխալը, հետն էլ որտեղ, երբ, ում հետ:
    Ու ինձ թվում ա , էդ հարցը ոչ առաջին անգամ կքննարկվի ոչ էլ վերջին, քանի որ քանի կան հայերը "օձը իրա պորտով ու հավքը իրա թեւով" չեն կակազի կարմիր խնձորի մասին
    "'Пить, так пить' - сказал котенок и пошел топиться"

  10. #24
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Նախ մի քիչ ծայրահեղ է ասված, որ եվրոպական ոչ մի կին չի ների ամուսնու դավաճանությունը: Շատ հաճախ լավ էլ ներում են:
    Դա արդեն իրենց գործն է։

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Գիտելիքներդ քիչ են, դրա համար էլ կարծում ես, որ քեզ չի հետաքրքրի անցյալը: Որոշ բաներ իմանալու դեպքում չեմ կարծում, որ շարունակի չհետաքրքրել:
    Էս պահը չհասկացա։ Գիտելիքնե՞ր։ Մաթեմատիկակա՞ն, գրակա՞ն, լեզուների՞ ։

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Չգիտեմ, թե ինչ «շատերի» մասին ես ասում, բայց ես գտնում եմ, որ ամեն դեպքում այս հարցը տվյալ զույգի անձնական գործն է և ուրիշ ոչ ոք չպիտի խառնվի դրան։ Ամեն մեկն ինքը պիտի որոշի, թե ինչպես է վերաբերվում, ու հասարակության կողմից ցանկացած ճնշում անընդունելի եմ համարում։
    Իմ նախորդ գրառման մեջ հենց դա եմ ասում ես Հասարակույթունը չպիտի արգելի թ՛ե տղաին, թե՛ աղջկան և դրա հետ մեկտեղ չպիտի թարս նայի նրանց, ովքեր որոշել են պահպանել իրենց մինչև ամուսնությունը

  11. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Կիկի, ի՜նչ լավ գրեցիր: Ես ալարում էի այդքան բան ասել: Ես էլ էի ուզում Քրիստոսի էդ օրինակը բերել, ուղղակի ալարում էի ամբողջ պատմությունը գրել: Ինչ վերաբերում է ամուսնությանը, մի երկու բան կուզեի ավելացնել: Իրոք, այդ բոլոր ձևականությունները կարևոր չեն, այլ կարևորն այն է, որ Աստված է միացնում զույգին: Աստվածաշնչում մոտավորապես այսպիսի բան է ասվում (կներեք, ձեռքիս տակ այս պահին չկա, չեմ կարող ճշգրիտ մեջբերում անել). «Եթե Աստված միացնում է երկու հոգու, մարդը չի կարող նրանց բաժանել»: Ուզում եմ ասել, որ սեռական անհամատեղելիության պատճառով եղած ամուսնալուծությունները սուտ են, այդպիսի բան չկա, որ մնացած հարցերում համատեղելի լինեն, այդ մեկում՝ ոչ:
    հասարակության կողմից ցանկացած ճնշում անընդունելի եմ համարում
    Ես էլ: Նորից գալիս ենք Հիսուսի այն խոսքերին, որոնք Կիկին մեջբերել էր:

  12. #26
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    էդ առումով ես Արթուրին հասկանում եմ, որովեհև քիչ չեմ լսել վրացի այսպես ասած կույսերի մասին...
    Իսկ ես հայերին տեսել եմ Վրացիների մոտ այս էտապը համարյա անցածա

  13. #27
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,747
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Դե ես երեխա եմ (տարիքս ի նկատի ունեմ), ու էդ բաներից գլուխ չեմ հանում, դրա համար էլ մոտս հարց է առաջացել.«ֆիզիկապես անհամատեղելի» ի՞նչ է նշանակում…
    Իսկ թեմայի մասին ասեմ, որ եթե չամուսնացած զույգը ապրում է սեռական կյանքով, իսկ հետո ինչ-ինչ պատճառներով բաժանվում են, ապա դա դեռ չի նշանակում, որ էդ աղջիկը «մաքուր աղջիկ» չի, որովհետև եթե նա տրվել է սիրելով, բայց հետո պարզվել է, որ խաբվել է՝ դա մեղք չեմ համարում: Աղջիկը եթե մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունենում, պետք է գիտակցի հետևանքների մասին ու զգուշանա, որ անարժան տղայի չընտրի, որպեսզի հետագայում բարդությունների առաջ չկանգնի: Իսկ տղայի մոտ մի քիչ այլ է՝ նա «տունը մնալու» խնդիր չունի նախաամուսնական սեռական հարաբերություններ ունենալու պատճառով…

  14. #28
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Էս պահը չհասկացա։ Գիտելիքնե՞ր։ Մաթեմատիկակա՞ն, գրակա՞ն, լեզուների՞ ։
    Մի անհանգստացի, դեռ կհասկանաս
    Ավելի ուշադիր կարդա իմ այս գրածը։ Սրա մասին եմ ասում։
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    …բացի հոգևոր, բարոյական պատճառներից նախաամուսնական սեռական հարաբերություններից զերծ մնալու գիտական փաստերով հիմնավորվող շատ լուրջ պատճառներ կան: Դրանք հիմնավորված ներկայացնելու համար դեռ որոշ բաներ պիտի պարզեմ: Հուսով եմ, որ ժամանակ կգտնեմ ու առաջիկայում կներկայացնեմ դրանք։
    Հ. Գ.
    Նախկինում ես էլ էի քո նման մտածում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #29
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից
    Մի անհանգստացի, դեռ կհասկանաս
    Ավելի ուշադիր կարդա իմ այս գրածը։ Սրա մասին եմ ասում։

    Հ. Գ.
    Նախկինում ես էլ էի քո նման մտածում։
    Լուսավորիր տեսնենք Գրի... Արշակ ջան

  16. #30
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախաամուսնական սեռական հարաբերություններ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ուզում եմ ասել, որ սեռական անհամատեղելիության պատճառով եղած ամուսնալուծությունները սուտ են
    Բյուր ի՞նչ ես խոսում: Եթե նրանց միջև սեռական անհամատեղելիություն է լինում, նրանք դժվար թե երկար ապրեն միասին: Շատ շատերը չեն դիմանում և ամուսնալուծվում են: Ոնց էլ լինի, տղան սեռական պահանջները բավարարելու համար գնում է ուրիշ կնոջ մոտ, հետո իր կինը իմանում է ................... և այլն, հասկացաք: ՉԷ՝ Բյուր ջան իրոք ամուսնալուծություններ այդ պատճարով, շատ են լինում:

    Չէ՝ նորից ասեմ, ամեն ինչ այսպես չի լինում:

    - Վայ, քեզ հետ իմ մոտ չի ստացվում:
    - Վայ, իմ մոտ էլ, քեզ հետ:
    - Դե արի ամուսնալուծվենք:

    Ոչ: Ամեն ինչ ավելի բարդ է, նրանք գուցե միասին ապրեն 1 ամիս, 1 տարի: Բայց երկար չեն դիմանա, ուշ թե շուտ, որոշ կոնֆլիկտներ կառաջանան:

    Ինչ վերաբերվում է Կիկի ի գրածին, Կիկի ջան, ես չեմ ասում, որ ով դուրտ գալիս է պիտի գնաս սեռական հարաբերություններով հետը զբաղվես, ոչ: Դա այն ժամանակ է լինում, երբ արդեն պատրաստվում են ամուսնանալուն:

    Երբեք, կուսուցյունից զրկված աղջկա մասին կարծիք չեմ կազմի ըստ այդ փաստի:

    Ինչ վերաբերվում է դավաճանությանը, ասեմ որ դավաճանությունը դավաճանություն է, ինչ կապ ունի, ով է դավաճանել, տղան թե աղջիկը։ Մինչ իրար հանդիպելը ինչ ուզում են թող անեն, բայց երբ արդեն միասին են, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՐԻՇԻ ՀԵՏ ԻՐՈՔ, ՈՐ ՄԵՂՔ Է;
    Վերջին խմբագրող՝ PoeT: 18.08.2006, 22:46:

Էջ 2 93-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 29.08.2018, 14:42
  2. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 342
    Վերջինը: 27.08.2017, 03:31
  3. Ամուսնություն և ազատ սեռական հարաբերություններ այլ անձանց հետ
    Հեղինակ՝ erexa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 20.10.2015, 15:21
  4. Նախամուսնական սեռական հարաբերություններ - 2
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 51
    Վերջինը: 29.08.2014, 02:14
  5. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •