Հարգելիներս.
Ուշադիր կարդացի այս թեմայի վերաբերյալ բոլոր գրառումներն ու կարծիքները, դրանք բոլորն էլ սուբյեկտիվ կարծիքներ են և պետք չե քննադատել ու կառչել բառերից…
Ինձմի բան է հետաքրքրում ուղղակի մարդիկ, որոնք խոսում են սեռական անհամապատասխանության մասին ամուսնացած են, կամ սեփական փորձից են նման եզրահանգումների եկել, համոզված եմ, որ գերակշիռ մասը եթե ոչ բոլորը ամուսնացած չեն…
Իմ կարծիքով սեռական անհամապատասխանություն ասվածը (բացառիկ ու մասնավոր դեպքերը չհաշված) առողջ մարդկանց մոտ գոյություն չունի… իսկ ինչ վերաբերվում է սեռական անհամապատասխանություն հետևանքով ընտանիքներ քայքայվելուն ապա դա իրականում այդպես չէ ինչպես ներկայացվում ու հնչեցվում է, պարզապես մի փոքր համբերություն ու կամք է պետք ընտանիքը ամուր պահելու համար…
Իսկ նախաամուսնական սեռական հարաբերությունների մասին մի փոքր ուշ կգրեմ իմ կարծիքը…
Շնորհակալ եմ համբերատար կարդալու համար…
Էջանիշներ