Բայց մի՞թե ավանդույթներին կուրորեն հետևելն էլ ես արդարացնում։ Ի՞նչ է, բացառվու՞մ է, որ մեր պապերը սխալված լինեն...Psy-ի խոսքերից
Իսկ սեփական ազգությունից հրաժարվելն ու ավանդույթներից հրաժարվելը տարբեր բաներ են, պետք չէ դրանք նույնացնել։
Ես այս թեմայի շուրջ կարծիքս սկզբում հայտնել եմ, չկրկնեմ, միայն ավելացնեմ, որ թեև ես էլ եմ դեմ նախամուսնական սեռական հարաբերություններին, բայց ոչ այն պատճառով, որ դրանք դեմ են մեր հայկական ադաթներին։ Ամենևի՛ն։ Որ այդպես լիներ, Կարմիր խնձորի ավանդույթին դեմ չէի լինի, բայց որոշակիորեն դեմ եմ ու միշտ էլ դեմ կլինեմ։ Ihusik-ն իր գրառման մեջ արդեն բացատրել է, թե ինչու են դրանք սխալ, ես նրա հետ լրիվ համաձայն եմ։ Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ ցանկացած բարոյական սկզբունք չի կարող մի ազգի համար ընդունելի ու բնական լինել, իսկ մյուսի համար՝ դատապարտելի և անբարո։ Ինձ համար եթե երևույթը բացասական է, ուրեմն բացասական է բոլորի համար։ Նախամուսնական սեռական հարաբերություններն էլ այս առումով բացառություն չեն։ Բայցևայնպես, դա բոլորովին էլ չի նշանակում, որ այդպիսի հարաբերությունները հանցագործություն են կամ հալածանքի արժանի, պարզապես յուրաքանչյուր արարքի համար մարդիկ միշտ ստիպված են լինում պատասխան տալ, իսկ թե ինչպես, երբ և որտեղ, արդեն այլ հարց է։
Էջանիշներ