Ադմիններին կխնդրեի էս թեմային մի 10 օրվա կյանք շնորհել
Մարդիկ կային ում ծնունդը չշնորհավորելը ես ինձ չէի ների , ու հատ հատ բոլորի մասին առանձին թեմաներում չգրելու համար, որոշեցի էս թեման բացեմ:

Բոլորիդ ծնունդը, ում չեմ հասցրել շնորհավորեմ , շնորհավոր
Ձեզ կյանքում ամենալավն ու բարին, թող ձեր ճամփան անփորձանք ու լուսավոր լինի:
Երջանիկ էղեք:

Արտ/Արտգեո/ ջան, ախպեր ջան, հարգանքներս: Տարեդարձդ շնորհավոր:
Քո մտածելակերպը իմ համար յուրահատուկ հետաքրքրությունա ներկայացնում, ու հարգանքա առաջացնում: Քո նման առողջ մտածելակերպով մարդիկ հազվադեպ են հանդիպում, իսկ եթե մի քիչ շատ լինեին, կարգին հետքրքիր կլիներ
Իմ կարծիքով Արտ ջան քեզ ամենինչի իդեալականնա պետք, կյանքում քեզ միայն իդեալը կարա բավարարի Համենայն դեպս իմ մեջ նենցա տպավորվել, որ դու միշտ ձգտում ես իդեալի Էդ ինձ դուրա գալիս:
Քեզ ախպեր ջան անսահման համբերություն, ուժ ու հավատ եմ ցանկանում, նպատակներիդ իրականացում, գործերիդ հաջողություն: Շարունակի գաղափարական պայքարը, որովհետև ուրիշի մոտ դժվար սենց լավ ստացվի Ու իմացի, որ անիմաստ ու անհետևանք ոչմի բան չի լինում, ու ոչմի խոսքդ օդում չի մնում, վաղ թե ուշ արդյունքները ակներև կլինեն (Լավատեսությունը թմրեցնումա մարդու բանականությունն ու զգոնությունը ,թուհ... , բայց դե )
Ամենալավն ու բարին:
Երջանիկ եղի: