Արտաքին տեսքը, ինչպես արդեն բազմիցս նշվեց, կարևորվում է հարաբերությունների սկզբնական փուլում: Օրինակ, երբ ինչ-որ անծանոթ մարդու հետ ծանոթանում ես, մինչև նրան ճանաչելը ուշադրություն ես դարձնում, անկախ քեզնից, նրա արտաքինին: Ուրիշ հարց է, թե որքանով հետագայում քո առաջին տպավորությունը /գեղեցիկ է, տգեղ է/ կհամապատասխանի արդեն նրա մասին ձևավորված կարծիքին: Այսինքն, այստեղ զուգորդվում են մարդու ներքին և արտաքին «տվյալները»: Իմ համեստ կարծիքով:
Ինձ համար մարդու արտաքինը կապ ունի նրա հետ ծանոթանալու միայն առաջին երկու րոպեին, հետո արդեն կարող է իմ կարծիքով տգեղը/ինչքան մարդ, այնքան ճաշակ/ դառնալ հրեշտակ իր ներքինի շնորհիվ, իսկ գեղեցիկը՝ հրեշային տգեղ:
Ինչ վերաբերում է /ոնց ասեմ է, լավ գտա/ երբ տղան առանց աղջկան ճանաչելու, լոկ նրա արտաքինը գնահատելով մոտենում է ու ասում՝ «Գիտե՞ք, Դուք իմ դուրը գալիս եք /ավելի բեթար տարբերակով՝ «Դու իմ դուրը էգել ես»/» /էս նախադասություններից ալերգիա ունեմ/, կամ, ավելի վատ, համարդ մի տեղից գտնում են/իսկ դու նրան ընդհանրապես չես ճանչնար, Մառ ջան/, զանգում ու էլի այդ նախադասությունը արտասանում, էսէմէս գրում՝ անունդ իրենց հարմարության համար կրճատելով ու ջանն էլ պոչից կպցնելով, ես այդ մարդկանց լուրջ չեմ ընդունում: Ի՞նչ գիտեք՝ ես ո՞վ եմ, ի՞նչ մտածելակերպ ունեմ և այլն: Լո՞կ արտաքին... Ուրեմն այդ մարդը ամեն ինչի վերաբերյալ էլ զուտ մակերեսային կարծիքի տեր, անլուրջ մարդ է երևի
![]()
/ջղայնացած եմ/
Հ. Գ. է, հա, բա ինչ: Երբ խոսքը ուրիշներին է վերաբերում...
Էջանիշներ