Արտաքին տեսք ասելով ընդգրկենք այն ամենը, ինչ նկատելի է առաջին հայացքից: Դա կլինի հագ ու կապը, մազերի կտրվածքը, աքսեսուարներ կրելը, իրեն հետևելու աստիճանը և մի շարք նման բաներ: Այն, որ արտաքինը բնավ կապ չունի մարդու մասին կարծիք կազմելու հետ, դա արդեն հերքվել է, դեռ ավելին՝ արտաքին տեսքը հզոր ուժ է, որը կարող է հաջողության հասցնել մի պարագայում, իսկ դրա բացակայությունը՝ խոչնդոտ հանդիսանալ մեկ այլում: Զուր չէ, որ բոլորն էլ մեծ խնամք և ուշադրություն են հատկացնում արտաքին տեսքին և միշտ ձգտում մտցնել նորություններ և փոփոխություններ.../մի կողմ ծայրահեղությունները/:
Արտաքինը դա ներքին աշխարհի արտացոլումն է, իմ կարծիքով, ու դա շատ հեշտ է նկատել: Բայց դա միայն ցույց է տալիս մարդու բնույթը ընդհանուր առմամբ, ոչ ավել: Դա անմիջական դեր է խաղում թե առօրյա կյանքում, թե նոր ծանոթությունների ժամանակ:
Մարդու շարժ ու ձևը, պահվածքը նույնպես արտաքինին կարող են հաղորդել մի շարք դրական կամ բացասական կողմեր, սա ևս կարևորում եմ:
Վերջապես այն, որ արտաքին տեսքը միայն թույլ է տաիս մարդուն ցույց տալ իրեն՝ երբ մեկին հաջողվում է դա անել, և հետագայում այն հաստատվում է, մյուս դեպքում դա ուղղակի ձև է առանց բովանդակության, և շուտով կորցնում է իր ուժը:![]()
լիքը բլթցրի, բայց ոչինչ, զատո հավես արեցի էսքան գրեմ![]()
Էջանիշներ