User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Արտաքին տեսք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Արտաքինի կամ ընդհանուր ֆիզիկական կերպարի մեջ ինձ համար կարևոր են մաքրությունը, կոկիկությունը, անճաշակության բացակայությունը, քայլվածքը: Եթե մարդ այսքանին հետևում է, բացարձակ կապ չունի, թե բնությունից ինչ է ստացել, անպայման իր արտաքին տեսքով արդեն իսկ հաճելի տպավորություն կթողնի:

    Չգիտեմ ուրիշներն ինչ են հասկանում «խղճուկ» կամ «տգեղ» արտաքին ասելով, բայց կոնկրետ ինձ համար դա թափթվածությունն է կամ քսված-զուգված-զարդարված «խնամվածությունը», որը նույնչափ տհաճ է և ոչ մի կապ չունի իրական խնամվածության հետ, վուլգարությունը, տարրական ճաշակի զգացողության բացակայությունը, ռաբիզությունը, անմաքրասեր լինելը ու նաև սեփական արտաքինի մասին շատ մեծ կարծիք ունենալը. սրանք են մարդուն դարձնում տգեղ, խղճուկ ու ծիծաղելի, ոչ թե մեծ քիթը, ցածր հասակը կամ ավելորդ քաշը:
    Կոնկրետ ինձ միայն դա է վանում, արտաքինի հետ կապված մնացած ամեն ինչի հանդեպ հանդուրժող եմ:

    Ինչ վերաբերում է հմայքին, ապա եթե վերը նշված փնթիության-ռաբիզության-վուլգարության թերություններից մարդ զուրկ է, ապա անպայման կունենա իր արտաքին հմայքը, անկախ նրանից, թե բնությունից ինչ է ստացել. այդ հմայքը կարող է թաքնված լինել ժպիտի մեջ, աչքերի փայլում, ժեստերում կամ դիմախաղում: Պիտի ուղղակի կարողանալ տեսնել: Իսկ եթե նաև խելացի, հետաքրքիր ու բարի մարդ է, ապա, քավ լիցեք, ո՞վ է նայում, թե ինչ չափի է նրա փորը, հասակը կամ ականջները:

    Մի հատ նայեք Պարույր Սևակին. բնությունից երևի թե պիտի նեղացած լիներ... բայց մարդն այնպիսի հմայք ուներ, /էլ չեմ խոսում խելքի ու ներաշխարհի մասին/, որ բոլոր կանայք խելագարվում էին նրա համար: Երբ կարդում ես, թե կանայք ինչեր են արել հանուն նրա հետ լինելու, ուղղակի ապշում ես: Սրանի՞ց էլ լավ օրինակ՝ ի ապացույց այն բանի, որ բնության տվածը չէ, որ գրավում է...

  2. #2
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Ես համաձայն եմ քեզ հետ միայն ռաբիզությունը բառը տեղին չի, դա ինչ-որ չափանիշ չի այլ երաժշտական ուղղվածություն, չնայած ես, բնականաբար հասկացա, որ երևույթը ի նկատի ունեիր

    Ավելացվել է 4 րոպե անց
    Իսկ ես եթե նկատեմ կոսմետիկա աղջկա երեսին (հատկապես էժանագին) ես կզզվեմ համբուրել նրան նույնիսկ բարևելուց, իսկ եթե էդ կոսմետիկայի հոտը առնեմ սիրտս կսկսի խառնել:
    Վերջին խմբագրող՝ GevSky: 22.12.2007, 02:43: Պատճառ: Գրառման ավելացում

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ չանել հանուն արտաքին տեսքի
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2013, 16:39
  2. Վաճառք. Արտաքին HD, 1 TB
    Հեղինակ՝ Միգռո, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2009, 00:49
  3. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.01.2009, 23:51
  4. «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.09.2008, 15:44
  5. Ինչպիսի՞ արտաքին ունեք դուք
    Հեղինակ՝ Կյաժ Հայկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.05.2008, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •