Ինձ համար արտաքին տեսքը առաջին հայացքից է միայն կարևոր, ասենք կնայեմ մարդուն, կգնահատեմ նրա գեղեցկությունը, կամ արտաքին թերությունները ու վերջ: Ավելի կարևոր եմ համարում մարդու ներաշխարհի գեղեցկությունը: Իհարկե հրաշալի կլիներ այդ երկուսի ներդաշնակությունը, բայց նման զուգադիպություններ շատ քիչ են պատահում: (Բայց պատահում են Շատ հիասթափվում եմ այն մարդուց, որն ասենք փայլում է իր արտաքին տեսքով, բայց հենց բացում է բերանը` երկու բառ խոսելու, մտածում ես. ավելի լավ չէ՞ր լինի այսքան սիրուն չլիներ, բայց խոր ու սիրուն հոգեկան աշխարհ ունենար, հետաքրքիր մարդ լիներ: Չեմ խորշում տգեղ մարդկանցից, Սևակն էլ էր տգեղ, բայց գերում էր հոգու գեղեցկությամբ, վերը նմանատիպ շատ օրինակներ բերվեցին, ուստի` չկրկնվեմ: