User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Արտաքին տեսք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    իմ համար միանշանակորեն ներքին աշխարհը ավելի կարևոր է, իսկ արտաքին տեսքը դա ներքին աշխարհի հայելին է և բարի մարդիկ միշտ ել գեղեցիկ են լինում ուղղակի ոչ բոլորնեն գեղեցկությունը հասկանում...
    ...

  2. #2
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Արտաքինը միանշանակ կարևոր է, բայց ոչ առաջնային: Իմ կարծիքով, մարդ իչքան էլ ունենա լավ արտաքին և չունենա լավ ներքին, ապա նա ինձ համար չի կարող լինել գեղեցիկ մարդ, դա նման կլինի ասենք օրինակ եթե վարդը գցես կոյուղի ու հետո հանես և հոտ քաշես, միթ՞ե այն կլինի գեղեցիկ կամ լավ ծաղիկ, իսկ եթե մարդ ունի հարուստ ներաշխարհ, ապա այս դեպքում արտաքինը հիմնականում կորցնում է իր նշանակությունը:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  3. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Արտաքին տեսքը ներքինի ճշգրիտ արտահայտությունն ա: Նաեւ արտաքին տեսքը քո վերաբերմունքն ա կյանքին:

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Մարդը կազմված ա մարմնից ու հոգուց, ու իմ համար մարդը գեղեցիկ ա, երբ գեղեցիկ ա համ մարմնով (արտաքինով), համ էլ հոգով (ներքինով): 2-ն էլ իմ համար կարևոր են:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Ես եթե մի հոգու տեսնեմ, ում արտաքինը ինձ դուր չեկավ, դժվար թե ուզենամ իմանալ նրա ներքինը:
    Արտաքին հագնվածքը կարևոր է էնքանով, որ տեղեկություն է տալիս մարդու ճաշակի, կենցաղի, հիգենայի կանոններին հետևելու մասին:
    Սակայն մարդու արտաքին տեսքը շաաա՜տ խաբուսիկ է, և դրանով համակրել կամ չհամակրել ես չեմ համարում ճիշտ:
    Հայտնի է, որ պատմության մեջ գրանցված ամենատգեղ մարդկանցից մեկի ՝ Եզոպոսի համար կանայք խենթանում էին:
    Մեր օրերից: Մեր դարի ամենահմայիչ կանանցից մեկը ՝ Բարբարա Ստրեյզենդ... կամ իմ համար ամենահմայիչ կանանցից մեկը՝ Օդրի Տոտու: Եթե մանրամասն "հետազոտենք", ապա դժվար թե նրանցից ինչ-որ մեկը համապատասխանի Վեներայի ստանդարտներին: ...անկանոն դեմք, կամ անկանոն մարմին...
    Իմ համար ամենատպավորիչ նկարիչներից մեկը ՝ Ռուբենս: Նրա "այլանդակ" մարդկային պատկերներով կարող եմ ժամերով հմայվել ու հիանալ /...ու խորհել /:
    ...
    Կա այսպիսի մի գաղափար ՝ Հմայք: Դա երևի հանրագումարն է՝ արտաքին+ներքին: Իմ համար որոշիչը հենց դա է ՝ հմայքը :

  6. #6
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Ես էլ սենց տեսակետ ունեմ
    Մարդկային հարաբերությունների սկզբնական փուլում արտաքինը ունի որոշիչ դեր…դա երեվի կասկածից վերա…որպես ապացույց ասեմ որ դժվար թե մեկը ուզենա ծանոթանալ մի աղջկա/տղայի/ հետ լուրջ նպատակով որի արտաքինը իրեն դուր չի եկել…
    Սակայն…
    Դա միայն սկզբնական փուլում…այնուհետև գալիս է հարաբերությունների հաջորդ փուլը որի ժամանակ միանշանակ հաղթում է մարդու ներքին աշխարհը…սակայն այստեղ կարող է լինել մի քանի կարծիք …որոնց կփորձեմ պատասխանել այսպես…
    Ներքին աշխարհ ասվածը միանշանակ չի … մարդ կա համեստություննա ընդունում որպես ներքին աշխարհի լավ վիճակ մարդ կա ազատությունը և այն …այսինքն կարևորը ոչ թե լավ կամ վատ ներքին աշխարհնա այլ ներքին աշխարհների համընկնումը
    Սակայն կա ևս մի կարևոր հանգամանք … Մարդիկ կարող են իրար նախապես ճանաչել իրենց նեաշխարհով այնուհետև նոր սկսեն իրար սիրել և ընդունել որպես կյանքի ընկեր …օրինակ լավ ընկերները կարող են մի օր սկսել սիրել միմյանց կամ ասենք ինտերնետով իրալ ճանաչեն ընենց որ հետևությունները թողում եմ ձեզ
    Loading your personal settings....

  7. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Արտաքինը բնականաբար շատ կարևոր է թե աղջիկների և թե տղաների համար, բայց հատկապես աղջիկների: Յուրաքանչյուր աղջիկ պետք է որոշ չափով հետաքրքրվի մոդայով և ճաշակով հագնվի, նաև օգտվի կոսմետիկայից (իհարկե ոչ շատ քանակությամբ, բոլորը գիտեն, որ շատը տգեղ է): Մաքրությունը նույնպես մեծ դեր է խաղում... անհրաժեշտ է ամեն օր լողանալ և հագնել մաքուր, արդուկված հագուստ: Չեր խանգարի գոնե ամիսը մի անգամ այցելել վարսավիրանոց Հետևեք ձեր եղունգներին: Էլի շատ մանրուքներ կան, չեմ ուզում խորանալ, որովհետև համոզված եմ, որ բոլոր հայ աղջիկները այս ամենը վաղուց գիտեն


    Հ.Գ. Երբևէ ձեզ հետ պատահել է, որ հանդիպել եք մի աղջկա, որի արտաքինը իդեալական է... աննկարագրելի գեղեցիկ դեմք և մարմին... բայց երբ սկսել եք զրուցել նրա հետ և ավելի խորը թափանցել նրա ներքինը, նա ձեր աչքին թվացել է տգեղ և ոչ հմայիչ: Այսինքն նա սկսել է խոսել միայն իր մասին.. այսպես ասած ինքնասիրահարված է եղել... մոտավորապես այսպես «Ինձանից գեղեցիկ աղջիկ չկա... ես ամենալավն եմ»: Կամ նա այնքան սահմանափակ է եղել, որ հնարավոր չի եղել նրա հետ ինչ-որ թեմա շոշափել...
    Վերջին խմբագրող՝ գյումրեցի աղջիկ: 16.06.2007, 09:43:
    "An unexamined life is not worth living."
    -Socrates

  8. #8
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Ինձ համար արտաքին տեսքը առաջին հայացքից է միայն կարևոր, ասենք կնայեմ մարդուն, կգնահատեմ նրա գեղեցկությունը, կամ արտաքին թերությունները ու վերջ: Ավելի կարևոր եմ համարում մարդու ներաշխարհի գեղեցկությունը: Իհարկե հրաշալի կլիներ այդ երկուսի ներդաշնակությունը, բայց նման զուգադիպություններ շատ քիչ են պատահում: (Բայց պատահում են Շատ հիասթափվում եմ այն մարդուց, որն ասենք փայլում է իր արտաքին տեսքով, բայց հենց բացում է բերանը` երկու բառ խոսելու, մտածում ես. ավելի լավ չէ՞ր լինի այսքան սիրուն չլիներ, բայց խոր ու սիրուն հոգեկան աշխարհ ունենար, հետաքրքիր մարդ լիներ: Չեմ խորշում տգեղ մարդկանցից, Սևակն էլ էր տգեղ, բայց գերում էր հոգու գեղեցկությամբ, վերը նմանատիպ շատ օրինակներ բերվեցին, ուստի` չկրկնվեմ:

  9. #9
    Take it easy... Anchi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2007
    Հասցե
    Universe
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Մի ընկերուհի նկարիչ ընկեր ունեմ, ով համոզված է, որ տգեղ մարդը բարի չի կարող լինել: Ու նա միայն գեղեցիկ մարդկանց հետ է ընկերություն անում, այսինքն՝ մարդ, ով իր կարծիքով գեղեցիկ չէ, չի կարող նրա ընկերը դառնալ:
    Իմ կարծիքով այսպիսի շեղումները սխալ են:
    Նկատել եմ, որ մարդիկ, ովքեր առաջին հայացքից գեղեցիկի տպավորություն չեն թողնում, շփցելուց հետո, հասկանում եմ, որ շատ հաճելի են ու դա անդրադառնում է նաև արտաքինի վրա. նրանց սկսում եմ ընկալել որպես գեղեցիկ մարդիկ:
    Բացի այս՝ կարծում եմ նախնական տրամադրվածությունից է, որ մարդ գեղեցիկ կամ ոչ այնքան գեղեցիկ է թվում, դրա համար դրան պարզապես մեծ ուշադրություն չպետք է դարձնել:
    Let`s break the rules, ignore society...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ չանել հանուն արտաքին տեսքի
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2013, 16:39
  2. Վաճառք. Արտաքին HD, 1 TB
    Հեղինակ՝ Միգռո, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2009, 00:49
  3. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.01.2009, 23:51
  4. «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.09.2008, 15:44
  5. Ինչպիսի՞ արտաքին ունեք դուք
    Հեղինակ՝ Կյաժ Հայկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.05.2008, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •