Շատ դեպքերում ասում են, որ արտաքինը կարեւոր չէ, կարեւորը մարդու ներքինն է, եւ եթե ներքինը գեղեցիկ եղավ, մնացածին էլ ուշադրություն չես դարձնի:
Դուք օրինակ կարեւորում եք մարդու արտաքին տեսքը, ինչպես է նա իրեն հետեւում?
Օրինակ իմ կարծիքով, եթե մարդու արտաքինը գեղեցիկ չեղավ, շատ դժվար կլինի պարզել ներքին աշխարհը: Ես եթե մի հոգու տեսնեմ, ում արտաքինը ինձ դուր չեկավ, դժվար թե ուզենամ իմանալ նրա ներքինը: Դրա համար կարեւորում եմ նաեւ արտաքին տեսքը, ոչ միայն դեմքը, այլ ինչպես է հագնվում, իրեն հետեւելու աստիճանը եւ այլն: Լավ շատ գրեցի, դուք ասեք ձեր կարծիքը)


Մեջբերել



Շատ հիասթափվում եմ այն մարդուց, որն ասենք փայլում է իր արտաքին տեսքով, բայց հենց բացում է բերանը` երկու բառ խոսելու, մտածում ես. ավելի լավ չէ՞ր լինի այսքան սիրուն չլիներ, բայց խոր ու սիրուն հոգեկան աշխարհ ունենար, հետաքրքիր մարդ լիներ: Չեմ խորշում տգեղ մարդկանցից, Սևակն էլ էր տգեղ, բայց գերում էր հոգու գեղեցկությամբ, վերը նմանատիպ շատ օրինակներ բերվեցին, ուստի` չկրկնվեմ:

Էջանիշներ