User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Արտաքին տեսք

  1. #16
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Արտաքին տեսքը անչափ կարևոր այցեքարտ է ցանկացած միջավայրի համար: Կախված դրանից քեզ ընդունում են այս կամ այն կերպ: Կապ չունի թե միջավայրը աշխատանքային է, թե ընկերական: Արտաքին տեսքով հաղթահարելով առաջին խոչընդոտը դեպի տվյալ միջավայր, նոր հնարավոր է ցուցադրել ներքին գեղեցկությունը: Այլապես դիմացինդ պարզապես չի ցանկանա նկատել հոգեկան գեղեցկությունը, քանի որ դժվար թե նրա ենթագիտակցությունը (ինչքան էլ ակնհայտ լինի հարուստ հոգեկան աշխարհի առկայությունը) կարողանա հաղթահարել այն միտքը, թե "այս խղճուկ արտաքինի տակ ո՞նց կարող է հարուստ ներքին լինի":

  2. #17
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Ասում են աչքերը հոգու հայելի է, ընդլայնելով այս միտքը, կարելի է ասել,որ արտաքինը ներքինի արտացոլանքն է:Այսինքն արտաքինը մի տեսակ հուշում է,որ տրվում է ներքինը հասկանալու համար:Այստեղից ենթադրում եմ,որ արտաքինը տեսքը շաաատ կարևոր է:
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  3. #18
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Մի հատ պարզաբանում. արտաքին տեսք նկատի ունեք արտաքին կառուցվածք, թե հագուկապն էլ հետը.
    Երկրորդը շատ էական չի, իսկ առաջինը յուրաքանչյուր ոք իրա մոտեցումն ունի. Մեկն ուշադրություն կդարձնի աչքերին, մեկը քաշին, մյուսն էլ դե ... և այլն:

  4. #19
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    40
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Ես սենց եմ մտածում. մարդու արտաքին տեսքը շատ բան է ասում նրա ներքինի մասին, բայց ոչ ամեն ինչ: Ի դեպ արտաքին տեսք ասելով նկատի ունեմ ոչ միայն բնության կողմից տրված տվյալները, այլ մեծ մասսամբ նրա պահվածքը, հաք ու կապը, շարժուձևը և այլն: Բայց նորից եմ կրկնում միշտ չէ, որ այն կարող է ճիչտ տեղեկություն հաղորդել: Ես տենց եմ կարծում
    աութսայդերների մեջ աութսայդեր

  5. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Արտաքինի կամ ընդհանուր ֆիզիկական կերպարի մեջ ինձ համար կարևոր են մաքրությունը, կոկիկությունը, անճաշակության բացակայությունը, քայլվածքը: Եթե մարդ այսքանին հետևում է, բացարձակ կապ չունի, թե բնությունից ինչ է ստացել, անպայման իր արտաքին տեսքով արդեն իսկ հաճելի տպավորություն կթողնի:

    Չգիտեմ ուրիշներն ինչ են հասկանում «խղճուկ» կամ «տգեղ» արտաքին ասելով, բայց կոնկրետ ինձ համար դա թափթվածությունն է կամ քսված-զուգված-զարդարված «խնամվածությունը», որը նույնչափ տհաճ է և ոչ մի կապ չունի իրական խնամվածության հետ, վուլգարությունը, տարրական ճաշակի զգացողության բացակայությունը, ռաբիզությունը, անմաքրասեր լինելը ու նաև սեփական արտաքինի մասին շատ մեծ կարծիք ունենալը. սրանք են մարդուն դարձնում տգեղ, խղճուկ ու ծիծաղելի, ոչ թե մեծ քիթը, ցածր հասակը կամ ավելորդ քաշը:
    Կոնկրետ ինձ միայն դա է վանում, արտաքինի հետ կապված մնացած ամեն ինչի հանդեպ հանդուրժող եմ:

    Ինչ վերաբերում է հմայքին, ապա եթե վերը նշված փնթիության-ռաբիզության-վուլգարության թերություններից մարդ զուրկ է, ապա անպայման կունենա իր արտաքին հմայքը, անկախ նրանից, թե բնությունից ինչ է ստացել. այդ հմայքը կարող է թաքնված լինել ժպիտի մեջ, աչքերի փայլում, ժեստերում կամ դիմախաղում: Պիտի ուղղակի կարողանալ տեսնել: Իսկ եթե նաև խելացի, հետաքրքիր ու բարի մարդ է, ապա, քավ լիցեք, ո՞վ է նայում, թե ինչ չափի է նրա փորը, հասակը կամ ականջները:

    Մի հատ նայեք Պարույր Սևակին. բնությունից երևի թե պիտի նեղացած լիներ... բայց մարդն այնպիսի հմայք ուներ, /էլ չեմ խոսում խելքի ու ներաշխարհի մասին/, որ բոլոր կանայք խելագարվում էին նրա համար: Երբ կարդում ես, թե կանայք ինչեր են արել հանուն նրա հետ լինելու, ուղղակի ապշում ես: Սրանի՞ց էլ լավ օրինակ՝ ի ապացույց այն բանի, որ բնության տվածը չէ, որ գրավում է...

  6. #21
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Ես համաձայն եմ քեզ հետ միայն ռաբիզությունը բառը տեղին չի, դա ինչ-որ չափանիշ չի այլ երաժշտական ուղղվածություն, չնայած ես, բնականաբար հասկացա, որ երևույթը ի նկատի ունեիր

    Ավելացվել է 4 րոպե անց
    Իսկ ես եթե նկատեմ կոսմետիկա աղջկա երեսին (հատկապես էժանագին) ես կզզվեմ համբուրել նրան նույնիսկ բարևելուց, իսկ եթե էդ կոսմետիկայի հոտը առնեմ սիրտս կսկսի խառնել:
    Վերջին խմբագրող՝ GevSky: 22.12.2007, 02:43: Պատճառ: Գրառման ավելացում

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  7. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտաքին տեսքը անչափ կարևոր այցեքարտ է ցանկացած միջավայրի համար: Կախված դրանից քեզ ընդունում են այս կամ այն կերպ: Կապ չունի թե միջավայրը աշխատանքային է, թե ընկերական: Արտաքին տեսքով հաղթահարելով առաջին խոչընդոտը դեպի տվյալ միջավայր, նոր հնարավոր է ցուցադրել ներքին գեղեցկությունը: Այլապես դիմացինդ պարզապես չի ցանկանա նկատել հոգեկան գեղեցկությունը, քանի որ դժվար թե նրա ենթագիտակցությունը (ինչքան էլ ակնհայտ լինի հարուստ հոգեկան աշխարհի առկայությունը) կարողանա հաղթահարել այն միտքը, թե "այս խղճուկ արտաքինի տակ ո՞նց կարող է հարուստ ներքին լինի":
    Հենց այստեղ է, որ երբեմն օգնության է հասնում հմայք կոչվածը։ Ուղղակի գուցե որքան տգեղ է մարդը, այնքան ավելի ավելի մեծ հմա՞յք է պետք խոչընդոտները հաղթահարելու համար...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #23
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց այստեղ է, որ երբեմն օգնության է հասնում հմայք կոչվածը։ Ուղղակի գուցե որքան տգեղ է մարդը, այնքան ավելի ավելի մեծ հմա՞յք է պետք խոչընդոտները հաղթահարելու համար...
    Հմայքը արտաքինի մեջ չի այլ ավելի խորքից է գալիս

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  9. #24
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Այս վերջի տարիները արտաքին տեսքին սկսել են շատ ուշադրություն դարձնել: Սա ունի իր և դրական և բացասական կողմերը, քանի-որ արտաքինը երբեմն խաբուսիկ է: Կոնկրետ ինձ համար կարևոր է լինել խնամված բայց ոչ վուլգար:Ավելի կարևոր է խելքը:

  10. #25
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Հա, արտաքինը շատ կարևորա, արտաքինից մարդու մասին թվումա թե շատ բան կարաս ասես, բայց ինչպես ցույցա տալիս կյանքը, արտաքինը շաաաաաաաատ խաբուսիկա, շաաաաաաաաաաաատ, այնպես որ սովորեք մարդկանց արտաքինի միջոցով չդատել, դժվարա, բայց ինչ-արած, շատ կօգնի…

  11. #26
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Մեջբերում Vahe-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ դեպքերում ասում են, որ արտաքինը կարեւոր չէ, կարեւորը մարդու ներքինն է
    Տենց ասում են հիմնականում ուռոդները:

    Ինչպես կարող է արտաքինը կարևոր չլինել? Դա այնքան բնազդային մակարդակի վրա է ինչպես օրինակ ինքնապահպանման բնազդը : Ներքինը բնականաբար կարևոր է, որովհետև առանց դրա դու մարդու հետ պարզապես շբվել չես կարող , բայց դե արտաքիննել շաաաատ մեծ դեր խաղացող գործոն է, քեզ պետք է հաճելի լինի մարդուն նայելուց, այլ ոչ թե տհաճություն զգաս նրա գեշ դեմքի, կամ նրանից եկող գարշահոտի պաճառով, տենց դեպքերում իմ մոտ շփման մասին անգամ խոսք գնալ չի կարող:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  12. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմայքը արտաքինի մեջ չի այլ ավելի խորքից է գալիս
    Է հա, իսկ մի՞թե իմ ասածը քո ասածին հակասում էր... Իմ ասածից չէր հետևում, թե հմայքը արտաքինի մեջ է, ճիշտ հակառակը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #28
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Դժվար է պատկերացնել Տարզանին անզոր ծերունու տեսքով... Անձնավորումը այստեղ ամենից առաջ իրագործում է զորեղ մարմինը:
    Ջուլիետան նույնպես, եթե չլիներ ոչ վաղ ստանդարտների այդպիսի նրբին գեղեցկուհի այն հմայիչ ու սլացիկ պատանու կողքին, էկզոտիկ ու հուզիչ այդ պատմությունը չէր կարող ծնվել:
    Կարլսոնը նշանակալիորեն կկորցներ իր անմիջականությունն ու հուզականությունը եթե զրկվեր իր կլորիկ փորիկից:
    Փորձեք արտաքնապես տեղերով փոխել Դոն Կիխոտին և Սանչո Պանսային: Ի՞նչ կմնա ասպետական ռոմանտիկայից...
    Հեռացրեք Չեբուրաշկայի ականջները, և նրա խոշոր ու թախծոտ աչքերը ձեզ կեղծավոր կթվան:
    "Ես"-ի ըմբռնման ճանապարհին ամենից առաջ հանդես է գալիս մարմնականությունը: Նրա միջոցով ստեղծվում է անհատի առաջին կերպարը (նկարագիրը), ով կարող է առայժմ ամենևին էլ այլ էություն չունենալ, բացի զուտ մարմնականությունից:

  14. #29
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    արտաքինին միշտ էլ ծանոթության պահին ուշադրություն են դարձնում, ու նախնական կարծիքը կազմելու համար ինչ-որ դեր խաղում է... հետագա շփման դեպքում արդեն մղվում է ետին պլան, ու ավելի կարեվորում են ներքին հատկանիշները

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. #30
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտաքին տեսք

    Արտաքին տեսք ասելով ընդգրկենք այն ամենը, ինչ նկատելի է առաջին հայացքից: Դա կլինի հագ ու կապը, մազերի կտրվածքը, աքսեսուարներ կրելը, իրեն հետևելու աստիճանը և մի շարք նման բաներ: Այն, որ արտաքինը բնավ կապ չունի մարդու մասին կարծիք կազմելու հետ, դա արդեն հերքվել է, դեռ ավելին՝ արտաքին տեսքը հզոր ուժ է, որը կարող է հաջողության հասցնել մի պարագայում, իսկ դրա բացակայությունը՝ խոչնդոտ հանդիսանալ մեկ այլում: Զուր չէ, որ բոլորն էլ մեծ խնամք և ուշադրություն են հատկացնում արտաքին տեսքին և միշտ ձգտում մտցնել նորություններ և փոփոխություններ.../մի կողմ ծայրահեղությունները/:
    Արտաքինը դա ներքին աշխարհի արտացոլումն է, իմ կարծիքով, ու դա շատ հեշտ է նկատել: Բայց դա միայն ցույց է տալիս մարդու բնույթը ընդհանուր առմամբ, ոչ ավել: Դա անմիջական դեր է խաղում թե առօրյա կյանքում, թե նոր ծանոթությունների ժամանակ:
    Մարդու շարժ ու ձևը, պահվածքը նույնպես արտաքինին կարող են հաղորդել մի շարք դրական կամ բացասական կողմեր, սա ևս կարևորում եմ:
    Վերջապես այն, որ արտաքին տեսքը միայն թույլ է տաիս մարդուն ցույց տալ իրեն՝ երբ մեկին հաջողվում է դա անել, և հետագայում այն հաստատվում է, մյուս դեպքում դա ուղղակի ձև է առանց բովանդակության, և շուտով կորցնում է իր ուժը:
    լիքը բլթցրի, բայց ոչինչ, զատո հավես արեցի էսքան գրեմ
    ...ներկերս վերջացել են...

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ չանել հանուն արտաքին տեսքի
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.07.2013, 16:39
  2. Վաճառք. Արտաքին HD, 1 TB
    Հեղինակ՝ Միգռո, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2009, 00:49
  3. Ս. Սարգսյանի խելքն ու Հայաստանի արտաքին վարկանիշը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.01.2009, 23:51
  4. «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.09.2008, 15:44
  5. Ինչպիսի՞ արտաքին ունեք դուք
    Հեղինակ՝ Կյաժ Հայկ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.05.2008, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •