Կարելի՞ է ես մի քիչ քննադատեմ...(Գիտեմ, որ զզվելի եմ
, բայց դե որ դու ինքդ խնդրեցիր...
) Նման դեպքերում, երբ դիտողություններ եմ ունենում, բայց հատուկ չեն խնդրում քննադատություններ գրել, գերադասում եմ լռել՝ վախենալով, որ կարող է վիրավորեմ հեղինակին...
Բայց որ խնդրեցիր, կգրեմ, համ էլ կարծում եմ, որ ինձնից չես նեղանա, չէ՞։
Ուրեմն այսպես...
Շարադրանքը՝ որպես այդպիսին. սահուն էր, գրագետ։Բայց պատմությունը չափից դուրս սովորական էր, ծեծված սյուժեով... Նման պատմություններին սովորաբար «փրկում է» գրելաոճի ինքնատիպությունը, ինչը տվյալ դեպքում չնկատեցի...
Մի տեսակ շարադրությունային էր, աշակերտական...
Մեկ էլ մի կոնկրետ օրինակի «կպնեմ».
Այս մասը մի տեսակ շատ հանդիսավոր ու ամպագոռգոռ է... Արհեստական է հնչում։ Օրինակ, դու պատկերացնու՞մ ես, որ իրական կյանքում որդին այդպիսի բառերով ու այդպիսի հանդիսավորությամբ դիմի մորը։ Հատկապես արդի ժամանակներն արտացոլող պատմվածքի մեջ դիմելաձևի նման հանդիսավորությունը, կարծում եմ, անտեղի է ու արհեստական է հնչում...Այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր: Գիտե՞ս, ես այսօր իմ առաջին աշխատավարձն եմ ստացել:
Դե լավ, շատ քննադատեցի։Մերի ջան, ամեն դեպքում, հաշվի առնելով, որ սա քո առաջին ստեղծագործությունն է, որը գրի ես առել, հիմքեր կան հավատալու, որ հաջորդներն ավելի հաջող կլինեն։
Համենայնդեպս, ինչպես տեսար, մարդիկ կան, որոնք, պատմվածքդ կարդալով, դրական հույզեր ստացան, իսկ դա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Իսկ մնացածն արդեն ասացի, հուսով եմ՝դիտողություններս քեզ չեն վիրավորի և գոնե որոշ չափով կօգնեն հետագայում ավելի լավ ստեղծագործելու համար։
![]()
Էջանիշներ