User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Րոպե երջանկութան ու միասնության

  1. #1
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Րոպե երջանկութան ու միասնության

    Ինչ արագ անցավ այս մի ամիսը: Կարծես երեկ էր, երբ որդին, ամբողջ ուժով հրելով դուռն ու «Մայրի՜կ, մայրի՜կ…» գոռալով, ներս մտավ:
    -Ինձ ընդունել են, մայրի՛կ, ընդունե՜լ:
    Ծանոթ փայլ կար աչքերի մեջ, այդ նույն փայլով աչքերը քսաներկու տարի առաջ բառերից առաջ ընկնելով անխոս հայտնեցին ամուսնու պաշտոնի բարձրացման լուրը:
    Է՜հ, երանի՜ այն ժամանակները, երբ իրենց փոքրիկ ընտանիքն ապրում էր ուրախ, անվրդով ու երջանիկ կյանքով…Բայց Սովետական Միության փլուզումն իր դառը հետքը թողեց նաև այս փոքրիկ օջախում. ամուսինը դարձավ գործազուրկ, ու չնայած նախկինում ունեցած բարձր պաշտոնին ու լավ որակավորված մասնագետի կոչմանը, ստիպված էր ընտանիքի ապրուստը հոգալու համար անցնել սևագործ աշխատանքի: Քանի դեռ որդին փոքր էր, կարողանում էին ծայրը ծայրին հասցնել, բայց եկավ մի ժամանակ, երբ իրենց տղան պետք է պարապեր՝ բուհ ընդուվելու համար: Ախր հիմա այնքան բան է փոխվել, իրենց ժամանակ ուրիշ էր. խելացին առանց կրկնուսույցին դիմելու էլ ընդունվում էր, իսկ հիմա…Բայց իրենց որդին անխոս պետք է սովորեր, կարևոր չէր, թե որքան թանկ կարժենային կրկնուսույցների մոտ պարապմունքները, կարևորն այն էր, որ ծնողների երազանքը՝ որդուն մայր բուհի ուսանող տեսնելու, իրական դառնար: Հայրենիքում նման ծախսերին համապատասխան աշխատանք գտնելու հույսը կորցրած՝ ամուսինը մեկնեց Ռուսաստան: Դժվար էր առանց ամուսնու, չէ՞ որ 18 տարիների ընթացքում մեկ օր էլ իրարից հեռու չեն եղել… բայց համակերպվեց, համակերպվեց հանուն զավակի, հանուն զավակի ապագայի:
    Սակայն կյանքը դարձյալ դաժան հարված էր պատրաստել. շինարարության ժամանակ դժբախտ պատահարը խլեց ամուսնու կյանքը. իսկ ընդամենը երեք օր հետո նա պիտի իմանար, որ որդին համալսարան է ընդունվել…

    -Ես գիտեի, որ այդպես էլ լինելու էր, որդիս: Ախր մոր սիրտը միշտ ճիշտ է հուշում,- գրկեց որդուն, համբուրեց: Թվում էր՝ հպարտությունից շունչն ուր որ է կկտրվեր:
    …Նստած քանդում էր հուշերի կծիկը հատիկ առ հատիկ, նայում ամուսնու դիմանկարին, խոսում նրա հետ, կիսվում խոհերով, խորհուրդ հարցնում: Հանկարծ անհանգիստ վեր կացավ, որ ժամը նայի: Ուշանում է. դեռ 30 րոպե առաջ պիտի տանը լիներ:
    -Մայրի՛կ,- դռան ետևից լսվեց հարազատ ձայնը:
    Հանգստացավ, սիրտը խաղաղվեց:
    -Այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր: Գիտե՞ս, ես այսօր իմ առաջին աշխատավարձն եմ ստացել:
    Մոտեցավ, համբուրեց որդու ճակատը, վերցրեց ծաղիկները, որ ջրի մեջ դնի, բայց տղան կանգնեցրեց:
    -Սպասի՛ր, մայրի՛կ, սա էլ վերցրո՛ւ:
    -Չէ, սա քոնն է, ախր քո առաջին աշխատավարձն է, ինքդ ես վաստակել, կգնաս, ընկերներիդ հետ կնշես:
    -Վերցրո՛ւ, մեր այս փոքրիկ աշխարհում կա մերը, ոչ թե իմ ու քո: Դու ես ինձ սովորեցրել, հիշո՞ւմ ես:
    Այլևս անխոս վերցրեց դրամը, ավելի ամուր գրկեց ծաղիկներն ու քայլեց դեպի հյուրասենյակ՝ ծաղկաման վերցնելու: Բայց քայլերն ուրիշ տեղ տարան. կանգնեց ամուսնու նկարի առաջ. երկու զույգ աչքերի երկխոսություն, այնքա՜ն գոհունակություն ու հպարտություն…իսկ արցունքները մի զույգից էին լոկ…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  2. #2
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    27
    Գրառումներ
    5,679
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Րոպե երջանկութան ու միասնության

    Լավ պատմվածք էր հավանեցի տխուր էր… մի քիչ էլ տխրեցի բայց լավն էր

  3. #3
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Րոպե երջանկութան ու միասնության

    Ապրես, լավ ու ուսանելի պատմություն է, կարևորը բարություն կա մեջը, թեկուզ թախծելու առիթ էլ է տալիս:Հաճելի է մտածել, որ մեր շրջապատում երիտասարդները մեծանում են նման դաստիարակությամբ և ունեն պարտքի զգացում:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. #4
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Րոպե երջանկութան ու միասնության

    Շնորհակալ եմ կարծիքների համար
    Հ.Գ. Ի դեպ, սա իմ առաջին գրի առնված պատմվածքն է, անպես որ ուրախ կլինեմ լսել ձեր քննադատությունները, որպեսզի մյուսներն ապագայում ավելի լավը լինեն:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,843
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Րոպե երջանկութան ու միասնության

    Կարելի՞ է ես մի քիչ քննադատեմ... (Գիտեմ, որ զզվելի եմ , բայց դե որ դու ինքդ խնդրեցիր... ) Նման դեպքերում, երբ դիտողություններ եմ ունենում, բայց հատուկ չեն խնդրում քննադատություններ գրել, գերադասում եմ լռել՝ վախենալով, որ կարող է վիրավորեմ հեղինակին... Բայց որ խնդրեցիր, կգրեմ, համ էլ կարծում եմ, որ ինձնից չես նեղանա, չէ՞։

    Ուրեմն այսպես...
    Շարադրանքը՝ որպես այդպիսին. սահուն էր, գրագետ։ Բայց պատմությունը չափից դուրս սովորական էր, ծեծված սյուժեով... Նման պատմություններին սովորաբար «փրկում է» գրելաոճի ինքնատիպությունը, ինչը տվյալ դեպքում չնկատեցի... Մի տեսակ շարադրությունային էր, աշակերտական...

    Մեկ էլ մի կոնկրետ օրինակի «կպնեմ».

    Այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր: Գիտե՞ս, ես այսօր իմ առաջին աշխատավարձն եմ ստացել:
    Այս մասը մի տեսակ շատ հանդիսավոր ու ամպագոռգոռ է... Արհեստական է հնչում։ Օրինակ, դու պատկերացնու՞մ ես, որ իրական կյանքում որդին այդպիսի բառերով ու այդպիսի հանդիսավորությամբ դիմի մորը։ Հատկապես արդի ժամանակներն արտացոլող պատմվածքի մեջ դիմելաձևի նման հանդիսավորությունը, կարծում եմ, անտեղի է ու արհեստական է հնչում...

    Դե լավ, շատ քննադատեցի։ Մերի ջան, ամեն դեպքում, հաշվի առնելով, որ սա քո առաջին ստեղծագործությունն է, որը գրի ես առել, հիմքեր կան հավատալու, որ հաջորդներն ավելի հաջող կլինեն։ Համենայնդեպս, ինչպես տեսար, մարդիկ կան, որոնք, պատմվածքդ կարդալով, դրական հույզեր ստացան, իսկ դա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Իսկ մնացածն արդեն ասացի, հուսով եմ՝դիտողություններս քեզ չեն վիրավորի և գոնե որոշ չափով կօգնեն հետագայում ավելի լավ ստեղծագործելու համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.06.2007, 06:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Րոպե երջանկութան ու միասնության

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մի կոնկրետ օրինակի «կպնեմ».


    Մեջբերում:
    Այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր: Գիտե՞ս, ես այսօր իմ առաջին աշխատավարձն եմ ստացել:

    Այս մասը մի տեսակ շատ հանդիսավոր ու ամպագոռգոռ է... Արհեստական է հնչում։ Օրինակ, դու պատկերացնու՞մ ես, որ իրական կյանքում որդին այդպիսի բառերով ու այդպիսի հանդիսավորությամբ դիմի մորը։ Հատկապես արդի ժամանակներն արտացոլող պատմվածքի մեջ դիմելաձևի նման հանդիսավորությունը, կարծում եմ, անտեղի է ու արհեստական է հնչում
    "Եսօր առաջին աշխատավարձն եմ ստացել մա ... ես ծաղիկներնել քեզ ցավտ տանեմ "
    գուցե սենց էիք ուզում գրվեր ?
    Կամ սենց ?
    "Մամ ջաննն, մաուլինա... հլը նայի "քեռին" ինչ ծաղինկերա բերելլլլ . եսօր հազիվ փող են տվել"

  7. #7
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Րոպե երջանկութան ու միասնության

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    "Եսօր առաջին աշխատավարձն եմ ստացել մա ... ես ծաղիկներնել քեզ ցավտ տանեմ "
    գուցե սենց էիք ուզում գրվեր ?
    Կամ սենց ?
    "Մամ ջաննն, մաուլինա... հլը նայի "քեռին" ինչ ծաղինկերա բերելլլլ . եսօր հազիվ փող են տվել"
    Համենայն դեպս հայ տղեն հաստատ չէր ասի՝այս ծաղիկները քեզ, ի՛մ սիրելի մայր, պատկերացրի տենց խոսացող տղու՝ ղժժալս եկավ, օհհհ իմ սիրելի մայր ընդհունեք այս ծաղիկներըըըը, ի հաստատումն իմ անսահման սիրո և նվիրվածության
    նորմալ տղեն ուղղակի կասեր՝ մամ ջան էս քեզ, մի քիչ հետո էլ կասեր որ աշխատավարձա ստացել ու ամեն ինչ պարզ կլիներ:

  8. #8
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Րոպե երջանկութան ու միասնության

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի՞ է ես մի քիչ քննադատեմ... (Գիտեմ, որ զզվելի եմ , բայց դե որ դու ինքդ խնդրեցիր... ) Նման դեպքերում, երբ դիտողություններ եմ ունենում, բայց հատուկ չեն խնդրում քննադատություններ գրել, գերադասում եմ լռել՝ վախենալով, որ կարող է վիրավորեմ հեղինակին... Բայց որ խնդրեցիր, կգրեմ, համ էլ կարծում եմ, որ ինձնից չես նեղանա, չէ՞։
    Մեկ էլ մի կոնկրետ օրինակի «կպնեմ». Այս մասը մի տեսակ շատ հանդիսավոր ու ամպագոռգոռ է... Արհեստական է հնչում։ Օրինակ, դու պատկերացնու՞մ ես, որ իրական կյանքում որդին այդպիսի բառերով ու այդպիսի հանդիսավորությամբ դիմի մորը։ Հատկապես արդի ժամանակներն արտացոլող պատմվածքի մեջ դիմելաձևի նման հանդիսավորությունը, կարծում եմ, անտեղի է ու արհեստական է հնչում...
    Անահիտ ջան ապրես քննադատության համար Դու միանգամայն իրավացի ես, որ չեմ նեղանա՝ քնադատությունդ կարդալով Նախ ասեմ, որ կզարմանայի, որ հենց այդ պահի վրա ոչ ոք դիտողություն չաներ, անկեղծ ասած ես էլ հեչ չհավանեցի այդ մասը, երբ վերջում կարդացի Բայց և այնպես չփոխեցի
    Իմիջայլոց, այդ մասը մի քիչ քննարկումների տեղիք է տվել, հետաքրքիր էր գրառումները կարդալ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ժամանակից 5-10 րոպե առաջ ընկնել
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 09.10.2018, 11:09
  2. Մեկ կադր մեկ րոպե 2009
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Կինո
    Գրառումներ: 17
    Վերջինը: 24.05.2009, 18:18
  3. Մեկ կադր մեկ րոպե 2008
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Կինո
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.05.2008, 10:10
  4. Փառքի մեկ րոպե
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.03.2007, 22:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •