Դարձար իմ կյանքի կարևոր մասնիկ… Ու դու հեռացար, թողնելով մի խորը վերք… Շատ անգամներ վերհիշելով եղածը մտածում եմ գուցե ես եմ մեղավոր… Գուցե ես ստեղծեցի երևակայական աշխարհ, ուր ամեն ինչ իմ ուզածով էր, զգացիր, նկատեցիր, փորձեցիր կանխել, բայց արդեն ուշ էր: Մի վարդագույն մշուշ պատել էր աշքերս ու հոգիս, փակել տեսահորիզոնս ու ստիպել նրա դեմ ասված յուրաքանչյուր խոսք ընդունել թշնամաբար… Իսկ հիմա արթնացա ու զգացի սխալս, բայց ուշ է: Հետո հիշում եմ հակառակ դեպքերը ու հենց քեզ մեղադրում ամենում… ես միշտ էլ ցանկացել եմ սահմանը չանցնել, իսկ դու անցար: Անցար ու շատ հեռացար… Խոսեցիր նրանից, ինչ ես վախենում էի բարձրաձայն ասել, բայց այդ ժամանակ էլ լռեցի, քանզի վախը հաղթեց ցանկությանը: Արդեն քանի տարի է չեմ հավատում սիրուն, որի մասին պոետները ձոներ են գրում և երաժիշտները երգեր: Ես քեզ չեմ կարող ասել, որ սիրել եմ, ուղղակի ինչպես Սենտ Էկզուպերիի "Փոքրիկ իշխան"-ի աղվեսին ընտելացրել էիր: Ճիշտ նույն կերպ, առանց որևէ տարբերության: Սկսել էիր հեռվից, շաաատ հեռվից և դանդա քայլերով մոտեցել, ամեն օր կես, ոչ թե մեկ քայլով մոտեցել էիր ու գրավել այն ինչը քոնը չէր: Մի բան էիր միայն մոռացել, մենք պատասխանատու ենք նրանց համար ում ընտելացրել ենք: Այնուամենայնիվ դու ինձ ընտելացրել էիր այնպիսի մի վարպետությամբ, որ ես էլ չէի նկատել ու զգացել: Կարծում էի մեր մեջ հոգով ուժեղը ես եմ, պարզվեց դու ուղղակի թույլ էիր տվել ինձ այդպես մտածել, իսկ երբ րոպեն մոտեցավ փաստը բռնած ձեռքումդ կանգնեցիր իմ դեմ ու ասացիր, ոչ ջանիկս, դու ուժեղ չես, ուղղակի դա ժամանակավորապես քեզ թույլ էի տվել:
Ինչևէ ես դա հասկացա ավելի ուշ քան պետք էր, ու ինքս ինձ դատապարտեցի լքված լինելու: Շատ դանդաղ էին քայլերդ, շատ ավելի քան հնարավոր էր պատկերացնել… Ծանոթ, եղբայր, ընկեր և ի վերջո մտերիմ ու թանկ դարձար ինձ համար… իսկ ես քեզ համար այդպես էլ չհասկացա, թե ինչ էի ծանո՞թ, քո՞ւյր, ընկե՞ր, մտերի՞մ թե՞ միակն ու անկրկնելին… Վերջինը գուցե ես եմ հորինել ինձ համար, իմ հոգու խորքում, որից և սկիզբ առավ այդ խառնաշփոթը: Բաժանումը գեղեցիկ չէր, նույնիսկ չհանդիպեցինք: Միայն իրար ձայն լսեցինք, իսկ վերջում, միայն իրար հղած լատինատառ տողերն էին, որ խոսեցին մեր շուրթերի ու աչքերի փոխարեն:
Իսկ գուցե ամեն ինչ դեռ նոր է սկսվում…
ՀՈՒՅՍ, հավատ, սեր
Հ.Գ. Շնորհակալ եմ ուշադրության համար, խնդրում եմ խիստ չդատել

Էջանիշներ