Վերջին անգամ հանգստանալու գնացել եմ... 5-րդ դասարանում... Հա, չեմ շփոթվել, ոչ թե 5-րդ կուրսում, այլ հենց դասարանում։ Այնպես որ ուր էլ առաջարկեք գնալ, մեծ ուրախությամբ կհամաձայնեմ։
Հայաստանում
Արտերկրում
Կարևոր չէ, թե որտեղ…
Վերջին անգամ հանգստանալու գնացել եմ... 5-րդ դասարանում... Հա, չեմ շփոթվել, ոչ թե 5-րդ կուրսում, այլ հենց դասարանում։ Այնպես որ ուր էլ առաջարկեք գնալ, մեծ ուրախությամբ կհամաձայնեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ժող,էս պոստը անում եմ,որովհետև վրես մեծ հոգեբանական ճնշում ա գործադրել քաղաքացին
Պաշտոնապես հայտարարում եմ,որ մենք ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ,որ Քոբուլեթին ավելի էժան ա/բայց որտեղի՞ց/Բոլորդ դեպի Քոբուլեթի/առարկությունների դեպքում դիմել Քաղաքացուն կամ Նախարարին/
Վերջին խմբագրող՝ Մանե: 10.07.2007, 10:16:
Կարծում եմ, որ հարցը չի վերաբերվում միայն այժմ Հայաստանում գտնվողներին…
եթե չեմ սխալվում, ուրեմն կպատասխանեմ Հայաստանից դուրս Հայերի մասին…
Մի անգամ Հայկական շաբաթ էինք հայտարարել ու մեկնել Շվեյցարական Նեուշաթել ծովափնյա վայրը: Հավաքվածները մոտ 100հոգի էին՝ կիսով չափ Հայաստանցի Հայեր, կիսով չափ՝ Արևմտահայեր: լողում էինք, բասկետբոլ-վալեյբոլ խաղում ու, երեկոները, տարբեր զրույցներ կազմակերպում, որոնք նվիրվում էին նախօրոք որոշված թեմաների, և վարվում էին նախօրոք հրավիրված հյուրերի կողմից՝ Հայազգի հոգևորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ և այլն…
Մի այդպիսի երեկոյան զրույցի ժամանակ ծավալուն բանավեճ բռնվեց՝ մի կողմից Հայաստանցիների, մյուս կողմից՝ Արևմտահայերի միջև… երեկոյան թեման էր՝ "Ո՞րն է իմ Հայրենիքը"…
Հայաստանցիներից մի քանի հոգի մեղադրանքներ տեղացին՝ թե ինչու ձեզանից՝ Արևմտահայերից շատերը, չեն համարում Հայաստանը որպես իրենց Հայրենիք, և, մասնավորապես, չեք անցկացնում ամառային ձեր հանգիստը Հայաստանում, որն էլ ձեզ հնարավորություն կընձեռի ավելի մոտիկից ծանոթանալ Հայրենիքին (սա ծավալուն բանավեճի ուղղակի մի հատվածն էր)…
Շատ Արևմտահայեր՝ Հայաստանում իրենց հանգիստը չանցկացնելը կապում էին ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ հերթին՝ Հայաստան ավիատոմսերի գների անասելի թանկությամբ… այսինքն՝ օրինակ Լիբանանահայի Եվրոպայում մեծացած թոռը, Հայաստան մեկնելու փոխարեն, կարող է 3-4 անգամ Լիբանան մեկնել ու վերադառնալ:
այլ բացատրությունների շարքում՝ մեծաքանակ կողմնակիցներ հավաքեց պնդումը, որ Հայաստան մեկնելով, շատերը, ոչ թե երկրի հետ կապնվում, այլ՝ ավելի են հեռանում Հայաստանից՝ հիասթափվելով…
այնտեղ շատ Ռուսերեն բաներ կան, ինչը մեզ խորթ է, և մեզ մեր Հայրենիքը չի հիշեցնում… տեղացի Հայերը մեզ որպես իրենց հավասար չեն ընդունում, այլ՝ փողոցում մեզ մատով ցույց տալիս, հետներս խոսելուց էլ՝ ծիծաղում են մեր արտասանության վրա, ամեն կերպ փորձում են մեզ խաբած լինել, կամ, ամենալավագույն դեպքում, ուղղակի քաղաքավարի հասկացնել տալիս, որ մենք այնտեղ օտար ենք… իսկ մեզ այս ամենը ցավ է պատճառում… հենց սա է պատճառը, որ վարանում ենք Հայաստան մեկնել…
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
եթե շատ փող ունես Հայաստանում, իսկ եթե ոչ, արտասահման.
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
StrangeLittleGirl (25.08.2009), Գաղթական (10.12.2009)
Ցավոք, էդ է մեր իրականությունը: :-( Կամ էլ պիտի հաշտվես Հայաստանում խայտառակ պայմաններով հանգստանալու հետ, որը միանշանակ ավելի էժան է, քան արտասահման գնալը:եթե շատ փող ունես Հայաստանում, իսկ եթե ոչ, արտասահման.
Ես սիրում եմ հանգստի ժամանակ նոր վայրեր այցելել, ուրիշ մշակույթների ծանոթանալ, ուիշ մարդկանց հետ առնչվել: Մաքսիմալ կտրվել առօրյա կյանքից: Համապատասխանաբար, Հայաստանում հանգստանալու տարբերակը չի էլ դիտարկվում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ