Իմ ուսանողական տարիներին առաջին անգամ բանավոր քննություն հանձնել եմ երրորդ կուրսի վերջին: Ու դրանից հետո բոլորը բանավոր են: Ես վերջերս զգացի, թե այս դեպքում որքան մեծ նշանակություն ունի դասախոսի ամեն ինչը… արտաքին տեսքը, միմիկան, տրամադրությունը և այլն: Եթե վերցնենք հենց այս քննաշրջանը, ապա արդեն երեք բանավոր քննություն եմ հանձնել: Առաջին երկուսն էնպես իդեալական չէի պարապել, բայց շատ հանգիստ տարա, պատասխանում էի այնպիսի հարցերի, որոնց պատասխաններն իրականում չգիտեի, կամ մոռացել էի: Բայց քննող դասախոսները շատ անմիջական մթնոլորտ էին ստեղծել, ժպտալով, կատակելով էին անցկացնում քննությունը: Դրա համար էլ չէի լարվում, հանգիստ էր անցնում: Իսկ մյուս քննությունը, որին պատրաստվել էի շատ ավելի լավ, առարկան համարյա իդեալական գիտեի, ինձ իդեալական տոմս էր ընկել, ահավոր անցավ, որովհետև դասախոսն ինձ նայում էր առանց դեմքի մկանը շարժելու, ինչ ասում էի, այնպիսի արտահայտություն էր ընդունում դեմքը, ասես սխալ էի ասել, և դրանից հետո նրա տված հարցերին չէի կարողանում պատասխանել, չնայած դրանք այնպիսի հարցեր էին, որոնց պատասխանները շատ լավ գիտեի, հիշողություն քրքրելու կամ երևակայությանը զոռ տալու հավես չկար:
Ու ես համոզվեցի, որ գրավոր քննությունից լավ բան չկա: Դու ոչ մեկի դեմքը չես տեսնում, կենտրոնանում ես քո գիտելիքների վրա ու կարողանում հանգիստ հանձնել քննությունդ՝ լինի դա տեստերի, թե պարզապես գրելու ձևով: Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք:
Էջանիշներ