User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Վերամարմնավորում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերամարմնավորում

    Եթե ես վերջ տայի իմ մարմնի գոյությանը, ապա դա ինքնասպանություն կանվանվեր շատ խելացի մարդկանց կողմից: Բայց ոչ ոք աչքն էլ չի թարթի, եթե սպանեմ հոգիս, կաթիլ առ կաթիլ քամեմ այն: Իմ սպանված հոգին ոչ ոք չի գտնի որևէ կամրջի տակ ջախջախված, իմ արնաշաղախ գիտակցությունը ոչ մի գեղատեսիլ անկյուն չի փչացնի, իմ անդամահատված, ջարդրդված հույսերի տեսքից ոչ ոք չի սարսռա: Սարսափից չռված աչքերը միշտ էլ մեծ ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, ովքեր չունեն բավականաչափ երևակայություն` իրենց սեփական, առավել ահավոր սարսափները հնարելու համար: Ես հորինել եմ նորը` սպանում եմ հոգիս: Ժամանցի համար միայն....
    Տող առ տող ջնջում եմ հիշողությունս: Ինձ շատ ավելի թեթև ու երջանիկ եմ զգում: Անհամբերությամբ սպասում եմ հատկապես մի քանի դրվագներ մոռանալու պահին: Չնայած, իմ հոգևոր սպանությունն ու հուշերից ձերբազատումը երջանիկ անգիտության զգացումից բացի նաև որոշակի անհարմարություններ է ստեղծում: Չեմ ճանաչում այնպիսի մարդկանց ու վայրեր, որոնք շատ անհրաժեշտ է լավ հիշելը: Երեկ, օրինակ, անասելի հիմար դրության մեջ ընկա, քանի որ մոռացել էի ընտանիքիս անդամներին, ու արթնանալով` սարսափահար եղա` տեսնելով կատարելապես անծանոթ դեմքեր ու բնակարան: Հետո կամաց-կամաց սկսեցի հիշել: Դրանից հետո ընտրում եմ` ինչը մոռանալ և ինչը` ոչ: Իհարկե, այդ գործողությունը որոշակի ջանքեր է պահանջում, բայց լավ կենտրոնանալու դեպքում ամեն ինչ ստացվում է: Շուտով այնքան կվարժվեմ, որ մի քանի շաբաթում արագ-արագ կջնջեմ այն ամենն, ինչ պետք չէ հիշել:
    Դրանից հետո, երբ արդեն բավականաչափ դատարկած կլինեմ ուղեղիս ծալքերը, կանցնեմ առավել ձանձրալի մի գործողության, ինչպիսին է սովորույթներից ձերբազատումը:
    Այսպիսով, կամաց-կամաց կվերացնեմ իմ մտքերը, հուշերը, սովորույթները, ուրախություններն ու վախերը, ու կդառնամ մի անդամալույծ հոգի, մի դատարկ կյանք, մի անգոյ էակ, որը կնմանվի ակնոցի տուփի կամ դրամից զուրկ դրամապանակի: Կմնա լոկ գիտակցությունս:
    Ես հավատում եմ հոգու վերամարմնավորմանը: Բայց իմ հոգին կզրկվի այդ հրաշալի հնարավորությունից, քանի որ ես նրան կպարգևեմ մեկ այլ, առավել հանճարեղ «փոխադրամիջոց»: Տիեզերքում ոչինչ չի կորչում: Իմ բաժան-բաժան հոգու կտորտանքները կթևածեն ժամանակի ու տարածության մեջ, ու կզբաղեցնեն ուրիշ հոգիների դատարկ մասերը: Իմ հոգին կվերածվի դոնոր-հոգու, ինչպես դոնոր են դառնում մարմնի մասերը: Իմ հոգու վերամարմնավորումը կլինի շատ ավելի բարդ, այն կզրկվի նաև կարմայից, քանզի դժվար կլինի ի մի բերել իմ հոգու բոլոր բաղադրամասերը:
    Ես կլինեմ միաժամանակ աշխարհի տարբեր մասերում, կունենամ տարբեր աչքեր, մազերի գույն, մատներ, ականջներ, կկրեմ ակնոց, կեղծամ կամ արհեստական ոտք, կլինեմ խելացի կամ տխմար, հարուստ կամ մուրացիկ, դերասան, բանվոր, մարմնավաճառ, կին, տղամարդ, երեխա, ծեր, հիվանդ, առողջ, տականք, հանճարեղ...
    Իմ ցաքուցիր հոգու մասնիկները կդառնան ժամանակի տերն ու կծիծաղեն կյանքի ու մահվան վրա: Մահն ինքը կհոգնի իմ հետևից վազվզելուց, քանի որ ես, իմ հոգու սպանության երկար ընթացքում նրանից մի քայլ առաջ կանցնեմ, ու կդառնամ մահվան հետ խաղացող չար հանճար:
    Ես կդառնամ անձրև ու քամի, ծառի կեղև, փոշեհատիկ, ագռավի փետուր, ծիածանի մի գույն, ցորենի հատիկ:
    Եվ այսպես, բարդ էակ մարդուց ես ինձ կդարձնեմ պարզագույն մի գոյ` մի ինչ-որ ամեոբա, որը բազմանում է ինքն իրեն բաժան-բաժան անելով: Եվ բազմանալով` կմնամ անխառն: Ընդհակառակը, իմ ամեն մի բջիջը կլինի մաքրամաքուր մի հոգեվիճակ:
    Առաջանում է մի մեծ խնդիր` ո՞ր հոգեվիճակի հետ թողնեմ գիտակցությունս: Դեռևս չեմ գտել այդ հարցի պատասխանը: Գուցե նրան էլ ազատ արձակեմ, ու նա թափառի հավերժության մեջ` վայելելով իր վերջին գլուխգործոցը` իմ բազմապիսի վերածնունդներն ու վերամարմնավորումները:
    Չգիտեմ.... Բայց պետք է շտապ զբաղվել այդ հարցի լուծումով, քանի որ վաղն արդեն պետք է հիշողությունս մաքրած լինեմ նաև այսօրվա ինֆորմացիայից.....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (23.09.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •