User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ծառայողական սիրավեպ

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծառայողական սիրավեպ

    Ողջ կյանքում սկզբունքայնորեն դատապարտել եմ այն մարդկանց, ովքեր պաշտոնի բարձրացման, աշխատանքային հաջողությունների հասնելու նպատակով, այսպես ասած. ծառայողական սիրավեպ են սկսում իրենց ղեկավարների հետ: Դատապարտում եմ նրա համար, որովհետև ճիշտ չեմ համարում ՍԻՐՈ պես մի վեհ զգացմունքը շահի առարկայի վերածելը, կարիերայի գագաթին հասնելու համար` այն սանդուղքի մի աստիճան դարձնելը:
    Բայց … կյանքը ցույց է տալիս, որ հենց այդ հեշտ ճանապարհը նախընտրած շատ մարդիկ պարզապես ցատկերով են առաջ գնում` իրենց հետևում թողնելով ավելի աշխատասեր ու խելացի մարդկանց: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»:

  2. #2
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Չեմ կարողանում սեր անվանել էդ զզվելիշահադիտական «զգացմունքը»… ԴԵՄ ԵՄ

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Սիրավեպը, մանավանդ ծառայողականը, սիրո հետ կապ չունի
    Ինչ վերաբերվում ա "կարիերայի գագաթին հասնելու համար` այն սանդուղքի մի աստիճան դարձնելը" սկսիր երգիչ/չուհի/ներից, դերասան/ուհիներ/ից, մոդելներից և այլն

  4. #4
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Ծառայողական սիրավեպ

    Бизнес есть бизнес : Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը սիրո, կարիերայի և այլնի մեջ...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  5. #5
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մարդկանց ի՞նչու պիտի հետաքրքրի ուրիշների ներքին սեքսասիրավեպային գործերը......
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»:
    Ամեն մեկին իրենը :
    Մեկը ստանում է իսկական սեր... մյուսը ծառայողական սիրավեպ ու կարերա... Ոնց-որ թե արդար է ստացվում, չէ՞ : Կարևորը չլինեն կատարյալ դժբախտ մարդիկ:

  7. #7
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Ծառայողական սիրավեպ

    Մի դատիր, որ չդատվես.

  8. #8
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»:
    Սերը և քո նշած ծառայողական սիրավեպը իրար հետ գրեթե ընդհանուր բան չունեն: Եթե որևէ մեկը կարողանում է հասնել իր նպատակին կիրառելով այդ մեթոդը, ապա պետք չե դատապարտել նրան, քանի որ իմ կարծիքով հենց ղեկավարներն էլ են մեծամասմաբ գիտակցում, որ այդ սիրավեպը զուտ պաշտոնի բարձրացման, կարիերայի պլանավորման համար է, ուստի այդ սիրավեպը կարելի է անվանել փոխշահավետ գործարք երկու կողմերի միջև:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մեջբերում Մարիամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դատիր, որ չդատվես.
    Դատելը չէ, բայց հետաքրքրվելը սիրով : Պատմի'ր

  10. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մեջբերում KHT-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերը և քո նշած ծառայողական սիրավեպը իրար հետ գրեթե ընդհանուր բան չունեն:
    Այնքանով ընդհանուր բան ունեն, որ եկուսի արմատն էլ ՍԵՐ-ն է:
    Մեջբերում KHT-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե որևէ մեկը կարողանում է հասնել իր նպատակին կիրառելով այդ մեթոդը, ապա պետք չե դատապարտել նրան, քանի որ իմ կարծիքով հենց ղեկավարներն էլ են մեծամասմաբ գիտակցում, որ այդ սիրավեպը զուտ պաշտոնի բարձրացման, կարիերայի պլանավորման համար է, ուստի այդ սիրավեպը կարելի է անվանել փոխշահավետ գործարք երկու կողմերի միջև:
    Դատապարտելու համար ինձ պետք չէ մեղադրել, դա պարզապես սկզբունք է, ու ես կարծում եմ աշխատանքային գործարքներ կնքվում են ոչ թէ հաշվի առնելով մարդու բարեմասնությունները, այլ նրա մասնագիտական հմտություններին տիրապետելու ընդունակությունները:

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքանով ընդհանուր բան ունեն, որ եկուսի արմատն էլ ՍԵՐ-ն է:

    Դատապարտելու համար ինձ պետք չէ մեղադրել, դա պարզապես սկզբունք է, ու ես կարծում եմ աշխատանքային գործարքներ կնքվում են ոչ թէ հաշվի առնելով մարդու բարեմասնությունները, այլ նրա մասնագիտական հմտություններին տիրապետելու ընդունակությունները:
    Manon զգացմունքներն ու կիրքը չեն հարցնում թե աշխատանքային պայմանագրով ու օրենսգրքով ինչ գործարքներ ես պարտավորվել կնքել... մասնագիտական հմտությունները երբեք կապ չեն ունեցել չմասնագիտական ցանկությունների հետ
    Սերը ... սերը կարող է իրոք գոյություն ունենալ բայց ծառայողական սիրավեպերում շատ հազվադեպ ... ի վերջո մեր իրականությունը Բրազիլական կինո չէ ... սիրավեպերը ամենուրեք կան կլինեն քանի որ մեր զգացմունքների ու կրքի, բանականության և մարմնի պահանջ են ...

  12. #12
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքանով ընդհանուր բան ունեն, որ եկուսի արմատն էլ ՍԵՐ-ն է:

    Դատապարտելու համար ինձ պետք չէ մեղադրել, դա պարզապես սկզբունք է, ու ես կարծում եմ աշխատանքային գործարքներ կնքվում են ոչ թէ հաշվի առնելով մարդու բարեմասնությունները, այլ նրա մասնագիտական հմտություններին տիրապետելու ընդունակությունները:
    Այո երկուսի արմատն էլ սերն է, բայց ոչ թե զգացմունքը, այլ ուղակի ՍԵՐ բառը:
    Root-ը ճիշտ նշեց
    զգացմունքներն ու կիրքը չեն հարցնում թե աշխատանքային պայմանագրով ու օրենսգրքով ինչ գործարքներ ես պարտավորվել կնքել...
    իսկ եթե որևէ մեկը օգտագործում է իր բարեմասնությունները կամ օգտվում է դիմացինի բարեմասնություններից, ապա այս դեպքում, տնտեսագիտորեն ասած, առաջանում է առաջարկ և պահանջարկ, այսինքն մեկը ունի բարեմասնության առաջարկ, իսկ մյուսը դրա պահանջարկ, այ հենց առաջարկի և պահանջարկի հատման կետում էլ կնքվում է այդ փոխշահավետ գործարքը, որի անունն է ՍԻՐԱՎԵՊ…
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  13. #13
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ծառայողական սիրավեպ

    Manon ջան հասկանում եմ թեմաիդ բացմամբ թե ինչ ես ուզեցել որ քննարկեն ֆորումի մասնակիցները, բայց տեսնում եմ, որ այլ ուղղությամբ է ասես ընթանում թեմայի քննարկումը ու չգիտես ինչու կարծում են թե դու խառնվում ես մարդկանց անձնական կյանքին ու դատում... Որտեղի՞ց են նրանք դա եզրակացնում, ես չգիտեմ... մինչդեռ եթե մարդ արտահայտում է իր դիրքորոշումը մի ինչ որ խնդրի վերաբերյալ, դա չի նշանակում որ այդպես նա դատում է, բայց չէ որ ամեն մարդ էլ իրավունք ունի իր կարծիքն արտահայտի դատողություններ անելով...

    Ճիշտ են նշում թեմայի մասնակիցները, որ նշված սիրավեպը կապ չունի իսկական սիրո հետ, բայց չէ՞ որ կյանքում շատ նմանատիպ կեղծ սերեր են խաղացվում անձնական որոշ նպատակներին հասնելու համար՝ լինեն դա ծառայողական սանդղակով վեր բարձրանալու հետ կապված թե ոչ: Բերեմ օրինակներ.

    • օրինակ, երբ մարդիկ գեղեցիկ արտաքինով հրապուրված քայլեր են անում, որ գրավեն նրա ուշադրությունը, առաջացենեն "սիրո" պատրանք ու հետո գրավեն նրանց սիրտն ու հոգին՝ դարձնելով <<սիրո>> օբյեկտին նրանց սեփականությունը՝ իշխելով նրանց մտքերի, զգացմունքների ու վարքի վրա ու փակելով ոսկյա մի վանդակում՝ ասես մի գեղեցիկ երգող թռչնակի...


    • օրինակ, երբ կյանքի ընկեր են գտնում ելնելով այն բանից, որ <<սիրո>> օբյեկտը մեծահարուստի զավակ է՝ դե այդ հարստությանն հասնելու համար էլ կարելի է դեր խաղալ թե իբր սիրում է՝ թանկ նվերներ անի սիրտը գրավելու ու իր նպատակին հասնելու համար...


    • օրինակ, երբ արտասահման մեկնած մարդիկ այնտեղի քաղաքացիություն ստանալու համար ընտրում են սեր խաղալու տարբերակը, որ ամուսնանան այտեղի մի բնակչի հետ ու հասնեն իրենց ցանկացածին՝ ստանան քաղաքացիություն, բայց մինչ այդ ի՜նչ ջանքեր են պետք, որ սրտում սեր չունենալով մարդ կարողանա ապրել նման չսիրած մի անձնավորության հետ ու դեռ ամեն օր էլ դեր խաղա, թե իբր սիրում է ու հասնելով իր նպատակին անհոգ սրտով հեռանա այդ անձնավորությունից...


    Գուցե այս ամենն, որ ասում եմ, փոքր ինչ շեղում է ասես թեմայի բուն նպատակից՝ "Ծառայողական սիրավեպ" թեմայի քննարկումից, բայց այն զգացողություններն ու ապրումներն, որ առկա են բերվածս օրինակներում շատ ու շատ մեծ նմանություններ ունեն հենց այս թեմայի քննարկման բուն նպատակի ու նրա էության բացահայտման հետ:

    Կարծում եմ կռահել եմ թեմայի հեղինակի միտքն ու հիմա քննարկումը կընթանա ճիշտ հունով, ուր մասնակիցները կասեն իրենց կարծիքը ու ցույց կտան, թե ինչպե՞ս են վերաբերվում երբ մարդիկ դեր են խաղում թե իբր սիրում են ինչ-ինչ նպատակների հասնելու համար և այդ թվում նաև ծառայողական սանդղակով վեր բարձրանալու...

    Ինձ համար դա միանշանակ անընդունելի երևույթ է ու զզվանքի աստիճան տհաճ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  14. #14
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Manon ջան հասկանում եմ թեմաիդ բացմամբ թե ինչ ես ուզեցել որ քննարկեն ֆորումի մասնակիցները, բայց տեսնում եմ, որ այլ ուղղությամբ է ասես ընթանում թեմայի քննարկումը ու չգիտես ինչու կարծում են թե դու խառնվում ես մարդկանց անձնական կյանքին ու դատում... Որտեղի՞ց են նրանք դա եզրակացնում, ես չգիտեմ... մինչդեռ եթե մարդ արտահայտում է իր դիրքորոշումը մի ինչ որ խնդրի վերաբերյալ, դա չի նշանակում որ այդպես նա դատում է, բայց չէ որ ամեն մարդ էլ իրավունք ունի իր կարծիքն արտահայտի դատողություններ անելով...

    Ճիշտ են նշում թեմայի մասնակիցները, որ նշված սիրավեպը կապ չունի իսկական սիրո հետ, բայց չէ՞ որ կյանքում շատ նմանատիպ կեղծ սերեր են խաղացվում անձնական որոշ նպատակներին հասնելու համար՝ լինեն դա ծառայողական սանդղակով վեր բարձրանալու հետ կապված թե ոչ: Բերեմ օրինակներ.

    • օրինակ, երբ մարդիկ գեղեցիկ արտաքինով հրապուրված քայլեր են անում, որ գրավեն նրա ուշադրությունը, առաջացենեն "սիրո" պատրանք ու հետո գրավեն նրանց սիրտն ու հոգին՝ դարձնելով <<սիրո>> օբյեկտին նրանց սեփականությունը՝ իշխելով նրանց մտքերի, զգացմունքների ու վարքի վրա ու փակելով ոսկյա մի վանդակում՝ ասես մի գեղեցիկ երգող թռչնակի...


    • օրինակ, երբ կյանքի ընկեր են գտնում ելնելով այն բանից, որ <<սիրո>> օբյեկտը մեծահարուստի զավակ է՝ դե այդ հարստությանն հասնելու համար էլ կարելի է դեր խաղալ թե իբր սիրում է՝ թանկ նվերներ անի սիրտը գրավելու ու իր նպատակին հասնելու համար...


    • օրինակ, երբ արտասահման մեկնած մարդիկ այնտեղի քաղաքացիություն ստանալու համար ընտրում են սեր խաղալու տարբերակը, որ ամուսնանան այտեղի մի բնակչի հետ ու հասնեն իրենց ցանկացածին՝ ստանան քաղաքացիություն, բայց մինչ այդ ի՜նչ ջանքեր են պետք, որ սրտում սեր չունենալով մարդ կարողանա ապրել նման չսիրած մի անձնավորության հետ ու դեռ ամեն օր էլ դեր խաղա, թե իբր սիրում է ու հասնելով իր նպատակին անհոգ սրտով հեռանա այդ անձնավորությունից...


    Գուցե այս ամենն, որ ասում եմ, փոքր ինչ շեղում է ասես թեմայի բուն նպատակից՝ "Ծառայողական սիրավեպ" թեմայի քննարկումից, բայց այն զգացողություններն ու ապրումներն, որ առկա են բերվածս օրինակներում շատ ու շատ մեծ նմանություններ ունեն հենց այս թեմայի քննարկման բուն նպատակի ու նրա էության բացահայտման հետ:

    Կարծում եմ կռահել եմ թեմայի հեղինակի միտքն ու հիմա քննարկումը կընթանա ճիշտ հունով, ուր մասնակիցները կասեն իրենց կարծիքը ու ցույց կտան, թե ինչպե՞ս են վերաբերվում երբ մարդիկ դեր են խաղում թե իբր սիրում են ինչ-ինչ նպատակների հասնելու համար և այդ թվում նաև ծառայողական սանդղակով վեր բարձրանալու...

    Ինձ համար դա միանշանակ անընդունելի երևույթ է ու զզվանքի աստիճան տհաճ
    ihusik ջան, ես էլ չեմ կարողանում հասկանալ թե դու ինչու էս եզրակացնում թե ես, մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել, կարծում եմ որ Manon-ը խառնվում է մարդկանց կյանքին կամ դատում է նրանց, ամենևին էլ այդպես չե, ուղակի ինչպես նշեցիր դու, ես իմ կարծիքն եմ արտահայտել այդ երևույթի վերաբերյալ և ինչպես նշել եմ, և ոչ միայն այս թեմայում, այդ բոլորը ոչ մի կապ չունեն սիրո հետ, դրանք բոլորը գործարքնե են, ի դեպ քո նշած դեպքերը նույնպես, սակայն ոչ միշտ է, որ քործարքից շահում են երկու կողմերն էլ, ցանկացած գործարքում էլ գրեթե միշտ առկա է խաբեության տարր:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  15. #15
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծառայողական սիրավեպ

    Գիտես պետք է ասեմ, որ դու իրավացի ես, մեր կյանքում շատ կան նման դեպքեր: Ինձ դա ևս դուր չի գալիս, բայց մարդիկ այդպես են առաջ գնում, չնայած, ես երբեք այդպես չէի անի:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •