Համամիտ եմ քեզ հետ ու մեր ասածն էլ նույն բանն է, որ այդ առևտուրը, որը շատ հաճախ շփոթում են իսկական սիրո հետ, բոլորովին էլ այն չէ, բայց ցավոք շատ ու շատ են դարձել նման կեղծ սերերը, որն ուղված է ինչ որ շահ ստանալու, վերցնելու այլ ոչ թե տալու՝ ինչին պետք է ուղված լինի իսկական սերը: Ինչպես մեծ հոգեբան Էրիխ Ֆրոմը կասեր՝
ցավոք այժմ հարաբերություններում գերակշռում է սիրո շուկան սիրո տաճարի փոխարեն
KHT ջան կարծում եմ, որ Manon-ն էլ չի գտնում, որ նման շահադիտական, շուկայական հարաբերություններն կարելի է սեր անվանել ու հենց դրա համար էլ դեմ է արտահայտվել նման կերպ՝ սիրավեպի օգնությամբ ծառայողական սանդղակով վեր բարձրանալուն, բայց որոշ գրառումներից մենք ենք սխալ այդպես կարծել... ինչևէ թեմայի հեղինակն ինքը կարող է այդ մասին ասել... չնայած իր առաջին իսկ գրառման առաջին իսկ տողում ասել է այդ մասին հեղինակը՝ հայտնելով իր վերաբերմունքը...
կարծիք արտահայտելը չի նշանակում անկապ քննադատել և հետո էլ կարելի է մի քիչ հսկել թե ինչ եք գրում ու ինքներդ գոնե ձեզ հարցնեք թե չե՞ք վիրավորում ձեր անպատասխանատու արված արտահայտություններով մեկ ուրիշին... Եվ հետո, մարդիկ կան որ իրենց սրտի ձայնին ու նորմերին չեն գնա հակառակ ինչ է թե հաջողության հասնեն այն ճանապարհով ինչպես հասել է մեկ ուրիշն ու հենց հարցն էլ դա էր թեCensor-ի խոսքերից
Manon-ի խոսքերից







Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մեջբերել
Էջանիշներ