Ողջ կյանքում սկզբունքայնորեն դատապարտել եմ այն մարդկանց, ովքեր պաշտոնի բարձրացման, աշխատանքային հաջողությունների հասնելու նպատակով, այսպես ասած. ծառայողական սիրավեպ են սկսում իրենց ղեկավարների հետ: Դատապարտում եմ նրա համար, որովհետև ճիշտ չեմ համարում ՍԻՐՈ պես մի վեհ զգացմունքը շահի առարկայի վերածելը, կարիերայի գագաթին հասնելու համար` այն սանդուղքի մի աստիճան դարձնելը:
Բայց … կյանքը ցույց է տալիս, որ հենց այդ հեշտ ճանապարհը նախընտրած շատ մարդիկ պարզապես ցատկերով են առաջ գնում` իրենց հետևում թողնելով ավելի աշխատասեր ու խելացի մարդկանց: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, մի՞թե այս դեպքում էլ «նպատակն արդարացնում է միջոցները»:![]()
Էջանիշներ