Համամիտ եմ քեզ հետ ու մեր ասածն էլ նույն բանն է, որ այդ առևտուրը, որը շատ հաճախ շփոթում են իսկական սիրո հետ, բոլորովին էլ այն չէ, բայց ցավոք շատ ու շատ են դարձել նման կեղծ սերերը, որն ուղված է ինչ որ շահ ստանալու, վերցնելու այլ ոչ թե տալու՝ ինչին պետք է ուղված լինի իսկական սերը: Ինչպես մեծ հոգեբան Էրիխ Ֆրոմը կասեր՝
ցավոք այժմ հարաբերություններում գերակշռում է սիրո շուկան սիրո տաճարի փոխարեն
KHT ջան կարծում եմ, որ Manon-ն էլ չի գտնում, որ նման շահադիտական, շուկայական հարաբերություններն կարելի է սեր անվանել ու հենց դրա համար էլ դեմ է արտահայտվել նման կերպ՝ սիրավեպի օգնությամբ ծառայողական սանդղակով վեր բարձրանալուն, բայց որոշ գրառումներից մենք ենք սխալ այդպես կարծել... ինչևէ թեմայի հեղինակն ինքը կարող է այդ մասին ասել... չնայած իր առաջին իսկ գրառման առաջին իսկ տողում ասել է այդ մասին հեղինակը՝ հայտնելով իր վերաբերմունքը...
կարծիք արտահայտելը չի նշանակում անկապ քննադատել և հետո էլ կարելի է մի քիչ հսկել թե ինչ եք գրում ու ինքներդ գոնե ձեզ հարցնեք թե չե՞ք վիրավորում ձեր անպատասխանատու արված արտահայտություններով մեկ ուրիշին... Եվ հետո, մարդիկ կան որ իրենց սրտի ձայնին ու նորմերին չեն գնա հակառակ ինչ է թե հաջողության հասնեն այն ճանապարհով ինչպես հասել է մեկ ուրիշն ու հենց հարցն էլ դա էր թեCensor-ի խոսքերից
Manon-ի խոսքերից
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Փոխշահավե՞տ ասում եք: Իսկ ովքե՞ր են շահում, մարդի՞կ, որոնք ստիպված են իրենց առողջությունը պահ տալ դատարկագլուխ, բայց բարեմասնությունները տեղը բժիշկներին, (կուզենայի՞ք այդ մարդկանցից մեկը լինել), մատաղ սերու՞նդը, որը կրթվում ու դաստիարակվում է անգրագետ, բայց էլի բարեմասնատեր ուսուցիչնեչի կոցմից, (կուզենայի՞ք Ձեր երեխան սովորեր նման դպրոցում), հասարակությու՞նը, որն ստիպված է շարժվել այնպիսի օրենքներով, որոնք ստեղծում և ընդունում են մարդիկ, ովքեր այդ պաշտոնին են հասել նման հեշտ ճանապարհներով: Ի վերջո ես կուզենայի այն ակումբցիները, ովքեր այդպես արդարացնում ու ընդունում են վերոհիշյալ «միջոցը», պատասխանեն իմ մի հարցին, արդյո՞ք իրենց հարազատին, քրոջը, զավակին մատնացույց կանեն կարիերային տանող այդ հեշտ ճանապարհը...Չեմ կարծում:
Իսկ քեզ`Censor( ում ինչ գործնա ով ոնց ինչի ա հասնում, եթե անձամբ քեզ չի վնասում...Իսկ եթե վնասումա, անկապ քննադատելու տեղը ուժերդ հավաքի մի բան էլ դու մոգոնի..) կասեմ մի բան`վնասում է այնքանով, որ այդ ամենից տուժում է իմ երեխան, ես, դու, մյուսները, և կարծիք հայտնել կամ արտահայտվել չի՛ նշանակում «անկապ քննադատել» , ու եթե ունես մի փոքր խորաթափանցություն ու սուր միտք` պիտի հասկանայի՛ր, որ հենց քո ասածով` ուժերս հավաքելով ու այս թեման բացելով արդեն իսկ մոգոնել եմ մի բան: Ակումբում կան դեռ նոր կյանք մտնող երեխաներ, ում համար այս գրառումները գուցե հենց կյանքի ճիշտ ուղեցույց դառնան;
Վերջին խմբագրող՝ Մանոն: 15.06.2007, 09:15:
Manon ջան, մենք երևի իրար չհասկացանք: Ես նույնպես դեմ եմ, ավելի ճիշտ չեմ ընդունում այդպիսի առաջխաղացումը, ես չեմ նշել, որ դրանից շահում են մյուսները կամ մեկ այլ անձ, ես ասել եմ փոխշահավետ, ինչը նշանակում է, որ այդ գործարքը ձեռնտու է միայն գործարքի կողմերին և այն ամենևին չի ենթադրում, որ դրանից պետք է շահեն մյուսները: Քո տված հարցերին միանշանակ պատասխաում եմ. իհարկե չեի ուզենա որ իմ երեխան կամ ես լինեինք նման մարդկանց ենթակա,կամ ուսանեինք նրանց մոտ կամ բուժվեինք նրանց մոտ, թող քեզ չթվա թե ես երբևէ արդարացրել եմ այդպիսի մարդկանց կամ այդ «միջոցը», այլ պարզապես ես ուզեցել եմ ասել որ ծառայողական սիրավեպը ոչ մի կապ չունի սիրո հետ, այլապես եթե ես ընդունեի այդ եղանակը, այժմ կլինեյի ոչ թե հասրակ աշխատող, այլ առնվազն բաժնի պետ:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ