Մի քանի օր շարունակ մոնիտորիդ վրա զանազան գույնի, ձևի, չափի առնանդամներ ես տեսնում: Փորձում ես կարծր շանկրը մնացած բաներից տարբերել (իսկ դա դժվար չէ): Նկարնն ամենայն խորությամբ ուսումնասիրում ես, որ հստակորեն տեսնես խոցի շրջակայքի առողջ մաշկը, մակերեսի փայլունությունը, հստակ ու հարթ եզրերը: Ու դու չես մտածում, որ այդ բոլոր առնանդամների տերերը մարդիկ են, որ մի օր հանկարծ իրենց էշ խելքի պատճառով սիրելի օրգանի վրա խոցային մակերես են տեսել, որը ո՛չ ցավում է, ո՛չ քորվում: Ու անմիջապես վազել են բժշկի: Այդ նույն առնանդամը մոտ 20 օր առաջ ինչ-որ կնոջ հեշտոցում է եղել՝ մերկ ու անպաշտպան: Դժգույն տրեպոնեմները առնանդամի մաշկի աննշան վնասվածքով ներս են թափանցել, բազմացել՝ առաջ բերելով սիֆիլիս: Եվ հետո այդ նույն «հերոսը» գնացել է մեկ այլ հեշտոցի մոտ, որտեղ միայն ինքն է մուտք գործում, ինքն է տերուտիրականը: Խեղճ հեշտոցն ի՞նչ անի, որ իր շեֆն ուրիշներին հյուր է գնում ու, որ ամենավատն է, մերկ է լինում:
Քննասենյակում քեզ պարզում են զանազան նկարներ:
- Սա ի՞նչ է,- հարցնում է դասախոսը:
- Ոջիլ:
- Իսկ սա՞:
- Առաջնային սիֆիլիս, կարծր շանկր՝ տեղակայված արգանդի վզիկի վրա:
- Ապրե՛ս:
Էջանիշներ