Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
… չես կարծում, որ երիտասարդի հայրենասեր լինելը հենց սկսվում է զինվորական ծառայության անցնելուց: …
Ո՛չ: Լավ է չասեցիր «մեռնել հանուն հայրենիքի՝ դա հայրենասիրություն է»:
Երիտասարդը, կամ ով ուզում է լինի, եթե ուզում է մտածի հայրենիքի մասին, թող մտածի քաղաքականության մասին, ոչ թե զինված ուժերի: Եթե քաղաքականությունը կարողանա այնպես դասավորել, որ հայ, թուրք, վրացի, ազերի իրար հետ լավ լինեն և ոչ մի ռազմական վտանգ չսպառնա մեկը մյուսին (ավելին՝ լինեն դաշնակից երկրներ), ապա կմոռացվի զինվորական ապահովության մասին և կսկսվի գործել պայմանագրային բանակ և այդ բանակում կկարգավորվի ամեն ինչ: Կրկին եկա բանակի վատ կողմերին…
Մեջբերում Նախարար-ի խոսքերից Նայել գրառումը
…Կարծում եմ ճիշտ չէ խոսել բանակաի վատ կողմերից չլինելով ուչտեսնելով դա:
Հարցրեք շատերին և կհամոզվեք, որ ներկայումս ՀՀ բանակում (զորամասերի էապես մեծ քանակում) չկա այն ամենը, ինչ որ դուք պատկերացնում ու պնդում եք:
Ճիշտ է, ես չեմ ծառայել և չեմ էլ պատրաստվում ծառայելու: Բայց համոզված եմ, որ ներկա ՀՀ բանակում կան այն ամենը, ինչ որ ես պնդում եմ, որովհետև չեմ տեսել, զրուցել այնպիսի ծառայած մարդու հետ, որ մյուսներից տարբեր բան պատմի: Բոլորը դժգոհ են: Մի հատ ընկեր ունեի, որ մինչև բանակ գնալու թունդ հայրենասեր էր: Գնաց արդեն 13 ամիս է, որ ծառայում է և ինձ զանգում ու ասում է, որ մի «ձև անեմ ուվալնյատից հետո ստուց պոկվի»:
Համենայնդեպս ես դեմ եմ այսօրվա բանակային ծառայության: Ի վերջո հայերը աշխարհի լավագույն շախմատիստներն են, թող «մտածեն», ամեն ինչ քախված է քաղաքականությունից: Եթե ուզում ես հայրենասիրական քայլ անել մտածիր քո երկրի քաղաքականության մասին և լուծումդ առաջարկիր, իսկ եթե չես կարողանում լուծում գտնել, ապա լսիր կուսակցությունների ղեկավարներին և ում խոսքը քեզ դուր գա իրեն աջակցիր, բայց նաև զգույշ մնալով խաբվելու հնարավորություններից: Օրինակ դաշնակցություն կուսակցությունը ասում է. «եթե մենք իշխենք երկիրը, կվերցնենք պատմական հողերը և թուրքերի..... ...... » (կոպիտ, չափազացրած օրինակ էր) այս դեպքում ես չեմ խաբնվի և չեմ ընտրի հօգուտ դաշնակցությանը: