Աննա ջան, քեզ երջանկություն ու ներդաշնակություն եմ մաղթում։ Թող ամեն ինչ ճիշտ հասկանալու քո կարողությունը, ամեն ինչին հանգիստ ու սթափ նայելու, դիպուկ ու խոր վերլուծություններ անելու, երևույթների մեջ հետաքրքիր օրինաչափություններ գտնելու քո ինքնատիպ ունակությունը միշտ քեզ հետ լինեն ու կյանքդ ավելի հաճելի դարձնեն, ինչպես որ մերն են դարձնում, թող այն հանգստությունը, որ թեկուզ վիրտուալ քեզնից ճառագվում է, միշտ ուղեկցի քեզ։ Դու իրոք դեմք ես, մեր դեմք ոզնին ես , էնքան ուրախ եմ, որ քեզ հետ շփվում եմ, որ ճանաչում եմ քեզ նման հետաքրքիր ու, Հայկ-Philosopher-ի ասած, խորապես մարդկային մարդուն։ Միշտ այդպես հետաքրքիր մնա, ինչպես Ակումբում, այնպես էլ ընտանիքում և ամենուր։ Երջանիկ եղիր։

Հա, մեկ էլ ստորագրում եմ Արթուրի այս գրածի տակ։

Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Ան ջան, դու իմ բոլոր ծանոթներից տարբերվում ես: Ինչո՞վ: Չգիտեմ: Էդքան խելք չունեմ, որ կարողանամ կողմնորոշվել, բայց մի բան գիտեմ, որ քո հետ միշտ ուզում եմ խոսել: Մի տեսակ հանգստանում եմ, ու ամեն ինչ դառնում է պարզ: Նույնիսկ այն, ինչ մինչ այդ ամենաբարդն էր իմ կյանքում: Ուրախ եմ, որ Ակումբը հնարավորություն տվեց ծանոթանալու քո հետ: Հիմա էլ նստած մտածում եմ ինչ ցանկանամ քեզ: Այն, որ նյութականը քո համար այնքան էլ կարևոր չի, գիտեմ: Գիտեմ նաև, որ հոգևոր էլ ցանկանալու գրեթե չեմ գտնում: Ախր, ո՞նց ցանկանաս մի մարդուն օդ, եթե այդ օդից նա այնքան ունի, որ կարող է նաև ուրիշների հետ կիսել: Քո մոտ ամեն ինչ դրականը շատ ավելի շատ է, քան կարող է ունենալ մարդ արարածը: Իսկ բացասականը գրեթե բացակայում է: Ցանկանում եմ, որ քո կյանքն ու մարդիկ քո հանդեպ լինեն գոնե կիսով չափ այնպիսին, ինչպիսին դու ես կյանքի ու մարդկանց հանդեպ: