Շնորհավոր![]()
Շնորհավոր![]()
Շնորհավորում եմ...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
ես ալ եմ շնորհավորում։ Դու ակումբի անդամների այն փոքր խմբին ես պատկանում, որի գրառումները Ես միշտ կարդում եմ, ու ամեն անգամ չեմ ափսոսում որ կարդացի ։) Ի սրտե շնորհավորում եմ ու միանում բոլորի մաղթանքներին։ Երջանիկ եղիր։![]()
Շնորհաոր...![]()
Ան ջան, դու իմ բոլոր ծանոթներից տարբերվում ես: Ինչո՞վ: Չգիտեմ: Էդքան խելք չունեմ, որ կարողանամ կողմնորոշվել, բայց մի բան գիտեմ, որ քո հետ միշտ ուզում եմ խոսել: Մի տեսակ հանգստանում եմ ու ամեն ինչ դառնում է պարզ: Նույնիսկ այն, ինչ մինչ այդ ամենաբարդն էր իմ կյանքում: Ուրախ եմ, որ Ակումբը հնարավորություն տվեց ծանոթանալ քո հետ: Հիմա էլ նստած մտածում եմ ինչ ցանկանամ քեզ: Այն, որ նյութականը քո համար այնքան էլ կարևոր չի, գիտեմ: Գիտեմ նաև, որ հոգեվոր էլ ցանականալու գրեթե չեմ գտնում: Ախր, ո՞նց ցանկանաց մի մարդուն օդ, եթե այդ օդից նա այնքան ունի, որ կարող է նաև ուրիշների հետ կիսվել: Քո մոտ ամեն ինչ դրականը շատ ավելի շատ է, քան կարող է ունենալ մարդ արարծը: Իսկ բացասականը գրեթե բացակայում է: Ցանկանում եմ, որ քո կյանքն ու մարդիկ քո հանդեպ լինեն գոնե կիսով չափ այնպիսին, ինչպիսին դու ես կյանքի ու մարդկանց հանդեպ:
Շնորհավոր![]()
Տա Աստված, որ իրականանան քո բոլոր երազանքները:![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Վա՜յ, ուշացել եմ: Բայց դե շատ բաներից եմ ուշացել, նենց որ ինձ ներեք:
Բարեկամ ջան, ծնունդդ շնորհավոր: Դու դեմք ես… ուղղակի դեմք ես: Ուզում եմ միշտ էլ տենց դեմք մնաս ու Ակումբից անպակաս լինես:
Վայ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների, գնահատականների համար :
(Մարդ երբ ուզեր ծնունդ աներ)
Բոլորդ ինձ համար շատ սիրելի ու առանձնահատուկ եք: Ու չեմ կարող հիմա այստեղ չգրանցել մտովի անդրադարձս`
Շնորհակալ եմ Հայկ ջան թեման բացելու համար
Կլասիֆիկացիադ “ իմ ամենամտերիմ ու հոգեհարազատ մարդ”-ու առումով հաճելիորեն անսպասելի էր: Քեզ ասել եմ բազմիցս, այստեղ ֆորումում ինձ համար ամենաչբացահայված անդամն ես, որի ինտեֆեյսը չի համապատասխանում ընդունված ինտուիտիվ ընկալման ստանդարտներին, բոլոր ծանոթ հոտերին ու համերին, ու դրանով իսկ համեմում ես ֆորումը: Այ դու ես հաստատ էն մարդը, որին ինչ-որ բան ցանկանալն անիմաստ ա, քանի որ հստակ ղեկավարում ես հնարավորություններիդ ու ցանկություններիդ հարաբերակցությունը, ու միակ բանը, որ թերեւս կցանկանայի` որ այդ կուռ պատյանիդ մեջ գտնես երջանկության այն նոր բանաձեւը, որը դեռևս անհայտ ա մարդկությանը...
Շնորհակալություն, Հայկ ջան: Սկզբում գլխի չընկա ով ես, մինչև պատահաբար չկարդացի ակումբի անվանափոխված անդամներ թեմայում:
Սիրում եմ սահուն աննկատությունդ, հանդարտ կայուն մասնակցությունդ: Դրան գումարվում ա մի անձնական արգումենտ էլ` բա եղբայրս ինչ ֆուտբոլասեր ա, ու պատկերացրու ինքն էլ ա Հայկ (կարոտ)
Մերսի, սիրելի Firegirl, ակումբի հինավուրց անդամ /եթե չեմ սխալվում/: Նկատել եմ քեզ մոտ սիրո բուռն “առեւտուր”` բառիս դրական իմաստով: Ցանկանում եմ, որ շահես "գործարքում"` չվրիպելով ժամանակից: Սիրում եմ քո անչարությունը
Շնորհակալ եմ, Հովսեփ ջան, իսկ ես քեզ ինչքան-ինչքան բան եմ ցանկանում, որ քեզ առաջնորդեն կյանքի այն փուլի նախաշեմին, ուր հիմա կանգնած ես: Ողջունում եմ համարձակությունդ, խոհականության հարուստ պաշարներդ: Մաղթում եմ քեզ ոչ թե ինքնին հաջողություն, այլ դրա վաստակը, որը միշտ կլինի քեզ հետ
Selene ջան, անչափ զգացված եմ քո ջերմ վերաբերմունքից: Որքան անսովոր հրաշալի է, որ մարդիկ կարողանում են սիրել այդքան անկեղծ` ճեղքելով, չէ, ինչու՞ ճեղքելով, փշրելով այն արգելքներն ու պայմանականությունները, որոնք կապված են մատերիայի ու տարածության հետ: Շնորհակալ եմ, Selene ջան :
Շնորհակալություն, Կիտա ջան: Քեզ երբեւէ չե՞մ ասել. ճաշակով աղջիկ ես, ընդհանրապես![]()
Տարեդարձ է այսօ՜ր
Շնորհավոր Բարեկամ ջան![]()
Աննա ջան, ուշացումով շնորհավոր:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Աննա ջան, քեզ երջանկություն ու ներդաշնակություն եմ մաղթում։Թող ամեն ինչ ճիշտ հասկանալու քո կարողությունը, ամեն ինչին հանգիստ ու սթափ նայելու, դիպուկ ու խոր վերլուծություններ անելու, երևույթների մեջ հետաքրքիր օրինաչափություններ գտնելու քո ինքնատիպ ունակությունը միշտ քեզ հետ լինեն ու կյանքդ ավելի հաճելի դարձնեն, ինչպես որ մերն են դարձնում, թող այն հանգստությունը, որ թեկուզ վիրտուալ քեզնից ճառագվում է, միշտ ուղեկցի քեզ։ Դու իրոք դեմք ես, մեր դեմք ոզնին ես
![]()
, էնքան ուրախ եմ, որ քեզ հետ շփվում եմ, որ ճանաչում եմ քեզ նման հետաքրքիր ու, Հայկ-Philosopher-ի ասած, խորապես մարդկային մարդուն։ Միշտ այդպես հետաքրքիր մնա, ինչպես Ակումբում, այնպես էլ ընտանիքում և ամենուր։
Երջանիկ եղիր։
Հա, մեկ էլ ստորագրում եմ Արթուրի այս գրածի տակ։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շնորհավոր, ամենալավն ու բարին մեր Բարեկամին![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ