Վերջում փորձենք քննել նաև հոգու անմահության հարցը։ Կարծում եմ, կարելի Է համաձայնել այն մտքին, որ «այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ»։ Միևնույն ժամանակ, չի կարելի ժխտել նաև այն, որ «սկիզբն ու վերջը հարաբերական են», այսինքն հոգեկանը «դատարկ տեղից» չի ձևավորվում և մարմնի մահից հետո չի վերածվում ոչնչի։ Այնպես, ինչպես ամեն ինչ, հոգեկանն Էլ իր «հետքը» թողնում է այս աշխարհում (միգուցե նույնիսկ տիեզերքում), և քանի գոյություն անի աշխարհը, գոյություն ունի նաև այդ «հետքը», ասենք՝ գենետիկական կոդի, այլ մարդկանց հոգեկանում արտացոլվելու կամ բազմաթիվ այլ ձևերով։ Ես հնարավոր եմ համարում, որ գիտության զարգացումը կարոդ Է հանգեցնել անձի վերակենդանացմանը այդ «հետքի» ձևերից մեկի միջոցով։ Ինչ վերաբերում Է մահից հետո սեփական «ես»–ի գիտակցմամբ հոգու կեցության շարունակմանը, ապա կարծում եմ, որ դա քիչ հավանական Է։ Համենայն դեպս, այն դեպքերում, երբ մարդը, կարծես, ժամանակավոր մահ է ապրում (ուշագնացություններ, Էպիլեպտիկ նոպաներ), ինքնագիտակցումը լիովին բացակայում Է։ Իհարկե, այս կարծիքին կարելի Է հակադրել որոշ փաստարկներ։ Այսպես. «ես»–ի անմահության գաղափարը թերևս նույնքան հին է, որքան՝ ինքը մարդը։ Հնարավո՞ր Է արդյոք, որ միանգամայն անհիմն էր նման միտք և գոյատևեր հազարամյակներ։ Բացի այդ, կլինիկական մահ տարած մարդիկ, ինչպես հայտնի Է, հաճախ գրեթե նույն ձևով են ներկայացնում մահվան և հոգեկան հարության գործընթացը։ Հնարավոր Է արդյո՞ք, ,որ տարբեր ժամանակների, ազգերի, հավատի մարդիկ նույն ապրումներն ունենան, և դրանք կեղծ լինեն։ Մյուս փաստարկը հետևյալն Է. հոգեկան համակարգը ձևավորվում Է կյանքի ընթացքում,նրա զարգացումը շարունակվում Է նաև այն ժամանակ, երբ մարմինն ինվոլյուցիա Է ապրում։ Ըստ Էության, կյանքի վերջին տասնամյակներին Է հոգեկանը հանդես գալիս որպես ձևավորված,
ամբողջական համակարգ (այն Էլ ոչ միշտ)։ Հնարավոր Է արդյո՞ք, որ մի համակարգ ձևավորվի մահանալու համար։
Ա. Ա. Խուդոյան Հոգեբանական գիտությունների թեկնածու
Էջանիշներ