Եթե իսկապես հոգեկանն ինքնուրույն համակարգ է, ապա հարց է ծագում ի՞նչ հատկություններ ունի այն, նյութական է, թե՞ ոչ նյութական։ Այսօր այս հարցերի շուրջ միայն Ենթադրություններ կարելի է անել։ Օրինակ, այսպես կոչված Կիրլիանր էֆեկտը որոշ գիտնականների ստիպեց ենթադրել, որ հոգեկանը լեպտոնային դաշտ է։ «...Օդեսացի գիտնականներ՝ ամուսիններ Կիրլիանները,-գրում է պրոֆեսոր ԲԻսկակովը, -նկարահանեցին մարդու ձեռքի դաստակը ճառագայթելով գերբարձր հաճախականության դաշտով; Առաջին անգամ հնարավոր դարձավ տեսնել մարդու լեպտոնային դաշտի, այսինքն հոգու մի մասը։ Այսօր արդեն կա մարդու հոլոգրամայի, այսինքն նրա աուրայի լուսանկարը...»։ Կարծում եմ ավելի իրատեսական է ամերիկացի նեյրոֆիզիոլոգ Ջ. Սոմյենի մոտեցումը։ Նա փորձում է պարզել, թե ինչ չէ հոգին. «Այն, անկասկած, ոչ էլեկտրական, ոչ մագնիսական և ոչ էլ էլեկտրամագնիսական դաշտ է։ Փաստերը քիչ են, որ հնարավոր լիներ ենթադրել, թե այն հոլոգրամա է։ Չեմ կարծում, որ պատասխանը պետք է փնտրել քիմիայում»։
Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծում եմ, որ հոգեկանը նյութական է, օբյեկտիվորեն գոյություն ունեցող։ Նման ենթադրության համար հիմք է տալիս այն փաստը, որ բնության մեջ չկա ոչ նյութական ինչ«որ բան (հոգեկանը բնության երևույթ է), և այն տրամաբանությունը, որ եթե ինչ-որ բան կա, ուրեմն այն հարաբերականորեն առանձնացված է այլ իրողություններից, ունի իր կառուցվածքը, ֆունկցիաները և հատկությունները, կազմված է ինչ-որ նյութից, գտնվում է շարժման և այլ համակարգերի հետ հարաբերությունների մեջ, հակառակ դեպքում այն չկա։ Այս տեսանկյունից, կարծում եմ, անտրամաբանակա է իդեալիստների այն պնդումը, թե հոգին ոչ նյութական է, անսկիզբ, անսահման և այլն։ Նրանք, փաստորեն, ամենաթունդ մատերիալիստներից էլ ավելի վատթար ձևով ժխտում են հոգու գոյությունը։
Ինչ վերաբերում է հոգու և ուղեղի հարաբերության հարցին, ապա և հետևյալ կարծիքին եմ։ Ուղեղը վերլուծում և համադրում է զգայարաններիդ ստացած ինֆորմացիան, իսկ հոգեկանն էլ իր հերթին վերլուծում և միավորում է ուղեղում առկա ինֆորմացիան՝ դեկոդավորելով, թարգմանելով էլեկտրաքիմիական գործընթացները հոգեկան պատկերների։ Ասվածն ավելի ակնառու պատկերացնելու համար կարելի է դիմել մի այսպիսի համեմատության, հեռուստախցիկը (զգայարանները) նկարահանում է արտաքին աշխարհը, ստացված ինֆորմացիան կոդավորվում Է և հաղորդվում ընդունիչ սարքերին, հեռուստացույցի (ուղեղի) մեջ այդ ինֆորմացիան դեկոդավորվում Է, իսկ Էկրանի վրա (հոգեկան) հայտնվում Է ճիշտ այն պատկերը, ինչ նկարահանում Էր հեռուստախցիկը։
Կարծում եմ, որ հոգեկանը ձևավորվում Է նյարդային համակարգից ստացած ինֆորմացիայի շնորհիվ, ըստ որում, ձևավորվում Է ոչ միայն արտաքին աշխարհից եկող, այլև ժառանգաբար փոխանցված, այսպես կոչված, արխետիպային ինֆորմացիայի հիման վրա։
Հոգեկանը նաև դրսևորվում է նյարդային համակարգի միջոցով։ Ըստ որում, ես այն կարծիքին եմ, որ հոգեկանի մեջ կարելի Է առանձնացնել ձևը, արտաքին դրսևորումները և բովանդակությունը, այդ դրսևորումների ներքին իմաստը, Էությունը։ Այն, ինչ դրսևորվում է ուղեղի միջոցով, հոգեկանի արտաքին կողմն Է, իսկ բովանդակության մասին գիտությանը, թերևս, շատ քիչ ինֆորմացիա ունի։ Հետևյալ օրինակները ավելի հստակ կդարձնեն ասվածը։ Կաթված տարած մարդկանց մեջ երբեմն հանդիպում Է այսպիսի մի երևույթ. հիվանդը ցանկանում է մի բան ասել, բայց փոխարենը լրիվ այլ բան Է ասում, հաճախ ինքը գլխի չի ընկնում, որ այլ բան Է ասել և խիստ վրդովվում Է, որ իրեն չեն հասկանում։ Մեկ այլ օրինակ. Էլեկտրական հոսանքով գրգռելով, արգելակում են ուղեղի խոսքի կենտրոնները և հիվանդին ցույց տալիս նկար՝ խնդրելով ասել, թե ինչ է պատկերված նկարում։ Հիվանդը գիտի, թե ինչ է պատկերված, բայց խոսքով չի կարողանում արտահայտել իմաստը։ Ներկայացված դեպքերում, ուղեղի աշխատանքի խաթարմւսն հետևանքով, «տեսանելի են» դառնամ հոգեկանի ձևային և բովանդակային կողմերը